Երևան
12 °C
ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին սպանվեց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը՝ ոստիկանական ոչ համաչափ գործողության հետևանքով: Այս սպանությունը շարունակում է հիմք մնալ քաղաքական ու հասարակական վերափոխումների: Մայիսի վերջերին ամերիկյան բազմաթիվ քաղաքներում սկսված բողոքի ակցիաները շարունակվում են։ Դրանց ճնշման ներքո մի շարք խոշորագույն մեգապոլիսների ոստիկանական վարչություններ որոշել են հրաժարվել իրավախախտներին բերման ենթարկելու ընթացքում կիրառվող այն հնարքից, որը Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառ էր դարձել։ Հանրության տարբեր շերտեր միանում են «Գույնը կապ չունի» ակցիային՝ յուրովի հայտնելով իրենց աջակցությունը:
Եվ ահա, հասարակական այս շարժումն ազդել է նաեւ կինոոլորտի վրա՝ ստիպելով ամենաազդեցիկ արվեստի կազմակերպիչներին վերանայել ցուցադրվող գեղարվեստական արտադրանքի բովանդակությունը՝ ԱՄՆ-ի պատմության անառարկելի մասը կազմող սրտկատիրության էկրանավորումները ներկայացնելով բացառապես դատապարտող հայտարարությունների ուղեկցությամբ:
Հեռարձակման ոլորտի առաջատար ընկերությունները իրենց կինոդարաններից հեռացնում են կինոյի եւ հեռուստատեսության այն արտադրանքները, որոնք արտացոլում են նախկինում տիրապետող ռասիստական վերաբերմունքը. հաղորդում է BBC-ն:
Առաջիններից մեկը HBO Max հեռարձակումների հարթակն էր, որը հանեց «Քամուց քշվածները» (Gone With the Wind) դասական հոլիվուդյան կինոնկարը՝ գլխավոր դերերում Վիվիեն Լիի եւ Քլարք Գեյբելի մասնակցությամբ:
Ընկերության խոսքով՝ 1939 թվականին նկարահանված ֆիլմն «իր ժամանակի արտադրանք» էր եւ ցույց էր տալիս էթնիկ եւ ռասայական նախապաշարմունքները, «որոնք սխալ էին այդ ժամանակ եւ այդպիսիք էլ մնում են այսօր»:
Իր պաշտոնական հայտարարության մեջ, HBO Max-ը նշում է, որ անպատասխանատու քայլ կլիներ թողնել այս ֆիլմը՝ առանց որեւէ կերպ բացատրություն տալու կամ առանց բացահայտ դատապարտելու այնտեղ անսքող ներկայացված ռասիզմը:
Ընկերությունը խոստացել է, որ ֆիլմը կվերադառնա հարթակ իր սկզբնական տեսքով, քանի որ ցանկացած այլ տարբերակ կարող էր նշանակել, որ նման երեւույթներ երբեւէ գոյություն չեն ունեցել. ենթադրվում է, որ ֆիլմի ամբողջականությունը չի խախտվի, սակայն այն էկրանին կվերադառնա բացառապես ռասիզմը դատապարտող ենթագրերի հավելումից հետո: Վերադարձման որոշակի ամսաթիվ չի նշվել:

Ավելի վաղ նմանատիպ բացատրություններ էին ներկայացրել այլ հեռարձակողներ «Թոմն ու Ջերին», «Դամբոն» եւ այլ հին մուլտֆիլմերի համար:
«Փչացնող կարծրատիպեր»
«Քամուց քշվածները»-ը նկարահանվել է Մարգարեթ Միթելի վեպի հիման վրա, որում երկրորդ պլանի կերպարները`սեւամորթ սպասավորները եւ մասնավորապես՝ սպասուհի Մայրիկը, ներկայացվում են որպես իրենց ստրկական վիճակից գոհ մարդիկ. նրանք հավատարիմ են մնում իրենց տերերին նույնիսկ ստրկության վերացումից հետո:
Հեթի ՄքԴենիելը՝ Մայրիկի դերում, առաջին սեւամորթ դերասանուհին է, ով ամերիկյան կինոակադեմիայի կողմից առաջադրվել է «Օսկար» մրցանակին եւ ստացել այն «լավագույն դերակատարման համար»:
Ընդհանուր առմամբ, այս ֆիլմը ստացել է ութ Օսկար եւ մինչ օրս շարունակում է մնալ կինոյի պատմության մեջ ամենաշատ վարձակալված ֆիլմը (եթե հաշվարկենք «Գինեսի ռեկորդների գրքի» բանաձեւով, ապա «Ավատար»-ը 2009-ին եւ «Տիտանիկ»-ը՝ 1997-ին զիջում են այս ֆիլմին՝ մեծ միջակայքով):
Ամերիկացի սցենարիստ Ջոն Ռիդլին Los Angeles Times-ի իր հոդվածում նշում է. «Այս ֆիլմը փառաբանում է նախապատերազմյան [ստրկատիրական] Հարավը՝ Միացյալ Նահանգները, իսկ ֆիլմը էկրանին հավերժացնում է մաշկի այլ գույն ունեցողների մասին փչացնող կարծրատիպեր»:
«Այս ֆիլմում ներգրավված են այդ ժամանակվա Հոլիվուդի լավագույն տաղանդները, ովքեր միասին ոգեղենացնում են մի պատմություն, որը գոյություն չի ունեցել»,- նշել է «Ստրկության 12 տարիները» ֆիլմի սցենարիստը:

Առանց «Փոքր Բրիտանիա»-ի
Անցած շաբաթավերջին «Փոքր Բրիտանիա» (Little Britain) կատակերգական մանրապատումների շարքը դուրս բերվեց BBC iPlayer, Netflix եւ BritBox հեռարձակման հարթակներից՝ այս մանրապատումներում որոշ կերպարների ներկայացման ձեւի պատճառով: Դերասաններն են բրիտանացի կոմիկներ Մեթ Լուկասն ու Դեվիդ Ուոլիամսը: BBC-ի խոսնակն ասել է, որ այս տեսագրությունների՝ առաջին անգամ էկրաններին հայտնվելուց հետո ժամանակները շատ են փոխվել: «Փոքր Բրիտանիա»-ն առաջին անգամ ցուցադրվել է 2003-ին:
Netflix-ը ջնջել է նաեւ նույն հեղինակների ստեղծած մեկ այլ ֆիլմաշար`«Արի, թռիր ինձ հետ»-ը:
Խնդիրն այն է, որ երկու տեսաշարերում էլ կան տեսարաններ, երբ սպիտակ դերասանները պատկերում են այլ էթնիկ խմբերի մարդկանց:
Դեռ 2017-ին Մեթ Լուկասը Big Issue ամսագրին տված հարցազրույցում ասել էր. «Եթե ես կարողանայի վերադառնալ այն օրերը եւ կրկին «Փոքր Բրիտանիա»-ն անել, ապա ես հաստատ չէի կատակի տրանսվեստիտների մասին: Ես չէի պատկերի սեւամորթների կերպարներ: Ընդհանրապես, ես հիմա չէի անի այդ շոուն: Դա ինչ-որ մեկին վիրավորում էր: Հետո մենք արեցինք ավելի անողոք կատակերգություն, քան ես ինքս ինձ թույլ կտայի»:
Զավեշտալի դուետի իր զուգընկեր Դեվիդ Ուոլիամսը նույնպես ասել է, որ այսօրվա աշխարհում հաստատ այլ կերպ կվարվեր:
2020 թվականի սկզբին Մեթ Լուկասը հաղորդել էր, որ ինքն ու Ուոլիամսը նախատեսում են վերստին նկարահանվել ֆիլմաշարում տեսանելի ապագայում, եւ որ նրանք այդ մասին բանակցություններ են վարել Netflix-ի հետ: Netflix-ը հետագայում հերքել է նման բանակցությունների մասին տեղեկությունները:

Անցյալ շաբաթ, ռասիզմի դեմ բողոքի ցույցերի ֆոնին, բրիտանացի կատակերգակ Լի Ֆրենսիսը ներողություն է խնդրել նաեւ, որ իր "Bo' Selecta" (քաղաքային ժարգոնով՝ «Ընտիր DJ») հեռուստաշոուի մեջ ներկայացրել է սեւամորթ հայտնիների: Դիմակներ կրելով՝ Լին ծաղրում էր Մայքլ Ջեքսոնին, Քրեյգ Դեւիդին, Մել Բիին (իհարկե, նաեւ սպիտակ փոփ աստղերի):
«Ես վերջերս խոսեցի մի քանի հոգու հետ եւ հասկացա, որ ես պարզապես չէի հասկանում, թե որքան վիրավորական էր դա, ուստի ես ուզում եմ ներողություն խնդրել»,- ասել է կատակերգուն:

Պատմության աղբանոցն են նետվում նաեւ ոստիկանների մասին իրապատում-ցուցադրությունները՝ Reality show-ները:
Երեկ Paramount կաբելային հեռուստաալիքը որոշեց դադարեցնել իր հանրահայտ «Ոստիկանները»՝ The Cops իրապատումի նկարահանումները. այն հեռարձակվում է 1989 թվականից: Մայիսի վերջին, երբ Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ սկիզբ առած բողոքի ցույցերն առավել ծավալվեցին Մինեապոլիսում, ցուցադրությունը ժամանակավորապես հեռացվել էր եթերից:
Դադարեցվել է եւս մի ոստկանական իրապատում «Ոստիկանական բաժանմունքից՝ ուղիղ եթերում»՝ Live PD շոուի ապագան:
Անցյալ շաբաթ A&E մալուխային ցանցը եթերից հանել է շոուի մի քանի դրվագ՝ ասելով, որ վերանայում է ցուցադրությունը էկրաններ վերադարձնելու անհրաժեշտությունը «Ջորջ Ֆլոյդի հարազատների եւ նրանց կյանքը կորցրած մյուսների հանդեպ հարգանքից ելնելով»:

Իսկ վերջում նշենք, որ Ջորջ Ֆլոյդի մահվանը հաջորդած իրադարձություններին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Ջորջ Ֆլոյդի թաղումը հիշացրեց Հովհաննես Թումանյանի այս հանճարեղ բալլադը»,- գրել է նա եւ տեղադրել «Մուկիկի մահը»: Օգտատերերից շատերն այս փոխաբերությունը «շատ դիպուկ» են գնահատել եւ ի համաձայնություն՝ արտատպել. «…Մուկիկի պես մարդը մեռավ, Աշխարքն էսպես մընաց անտեր…»:

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT