Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

09/07/2026 schedule16:55

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ներդրած ջանքերի համար՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Դեսպան Աննա Մարիա Շիկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և բարձր գնահատել դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում Հայաստանի պետական մարմինների ցուցաբերած համագործակցությունն ու աջակցությունը։ Նա վստահություն է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում ձևավորված փոխադարձ վստահության և գործընկերային հարաբերությունների ամուր հիմքը կնպաստի Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։

67411_b.jpg (1.65 MB)

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններին և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Երկուստեք ընդգծվել է, որ առկա է զգալի ներուժ տնտեսական համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի խթանման և գործարար շրջանակների միջև անմիջական կապերի ընդլայնման համար։

Կողմերը կարևորել են նաև կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական և մշակութային փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև ժողովուրդների միջև կապերի ամրապնդման նշանակությունը։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տարբեր մակարդակներով փոխայցելությունների ակտիվացման կարևորությանը՝ որպես քաղաքական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման արդյունավետ միջոց։

Հանդիպման ընթացքում արժևորվել է նաև Wizz Air ավիաընկերության գործունեությունը Հայաստանում, որը նշանակալի դեր է ունեցել Հայաստանի և եվրոպական մի շարք ուղղությունների միջև օդային հաղորդակցության ընդլայնման, զբոսաշրջային հոսքերի աշխուժացման, ինչպես նաև մարդկանց միջև շփումների և գործարար կապերի զարգացման գործում։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին՝ ընդգծելով, որ այդ քայլերը կարող են նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, փոխկապակցվածության ամրապնդմանը և երկարաժամկետ կայունության ապահովմանը։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին՝ կարևորելով հատկապես Եվրոպական Միության շրջանակներում փոխգործակցության ակտիվացումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, արդյունավետ կառավարման և լավագույն փորձի փոխանակման շարունակականությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
233 դիտում

Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար