Երևան
12 °C
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով. դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այսօր տեղեկացրեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Արտյոմ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար (38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-311-րդ հոդված):
Գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված եւ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող քանի անձ կա, Գագիկ Խաչատրյանին նոր մեղադրանք առաջադրվել է թե ոչ, ինչ կարգավիճակ ունեն նրա որդիները եւ այլն:
Ի պատասխան մեր հարցերին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ հիշյալ քրեական գործը հարուցվել է 2019 թվականի փետրվարի 2-ին ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության հակառակ շահերին օգտագործելու կամ անձնական, խմբային կամ այլ շահագրգռվածությունից ելնելով` ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքերի առթիվ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Ըստ պատասխանի` 2020 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքները փոփոխելու, լրացնելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին: Այժմ նա որպես մեղադրյալ է ներգրավված եղբոր՝ վերոհիշյալ նույն հոդվածներով: Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Գուրգեն Խաչատրյանը եւս հետախուզվում է:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում համապատասխան հոդվածներով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ (այդ թվում`Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները): Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը լրացնել-չլրացնելու, որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց եւ մեր մնացած հարցերի մասին ԱԱԾ-ն տեղեկություն չի տրամադրել` նշելով. «Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի, 201-րդ հոդվածի, ինչպես նաեւ`«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով`հայցվող մնացած տեղեկատվությունը նախաքննության այս փուլում չի կարող տրամադրվել`նկատի ունենալով նաեւ այն, որ կատարված կամ կատարման ենթակա քննչական գործողությունների, մեղադրանքի ծավալում ներառված փաստական տվյալների հրապարակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ քրեական գործի բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից»,- ասված է պատասխանում:
Նշենք, որ ապրիլ ամսին տարածած հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել է, որ բացահայտել է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի կողմից ՊԵԿ նախկին նախագահին վերջինիս որդիների օժանդակությամբ 2011 թվականին առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք: Մեր տեղեկություններով՝ խոսքը «Մուլտի գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի մասին է, իսկ 2011 թվականին ՊԵԿ նախագահը եղել է Գագիկ Խաչատրյանը: Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Մեղադրանքները անհիմն է որակում նաեւ Խաչատրյանների փաստաբանական թիմը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ
Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած դեպքում. 1 տարի անց կարող են դիմել, վերականգնել
«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե
Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե՝ «զենք է», մյուսը, թե՝ «պայքարի միջոց»․ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք
Ավտովթար-հրդեհ Երևանում. մեքենան բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. կա վիրավոր
«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա. Ռուբինյան
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան
«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները
Վերին Խոտանանի տարածքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը. ստեղծվել է մեծ խցանում
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին
Դդմաշենում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել
Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան
Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ․ սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լո՞ւրջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
DAF բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT