Գագիկ Խաչատրյանի որդի Գուրգեն Խաչատրյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Գուրգեն Խաչատրյանը կկալանավորվի:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։

Լրագրողների հետ զրույցում Երեմ Սարգսյանն ասաց, որ այն պրոցեսները, որոնք տեղի ունեցան Գուրգեն Խաչատրյանի՝ Ucom ընկերության հետ կապված հայտարարություններից հետո, միանգամից վկայեցին այն մասին, որ կալանավորումը անխուսափելի է. «Ես կարծում եմ՝ բոլորը կզարմանային, եթե ասեի, որ միջնորդությունը մերժվել է, առավել եւս եթե հաշվի առնենք այն զարգացումները, որ տեղի ունեցան դատարանների հետ կապված»: Պաշտպանը նշեց, որ դատարանի նախագահի կողմից միտում է տեսնում դատավորների մակագրման գործընթացի հետ կապված. ըստ նրա՝ Խաչատրյաններին վերաբերող միջնորդությունները ինչ-որ զուգադիպությամբ մակագրվում են դատարանի նախագահի ցանկալի դատավորներին:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ այստեղ չկան իրավական գործընթացներ, նպատակները այլ են, բայց ամեն դեպքում, իրենք փորձելու են պայքարել՝ իրավական ընթացակարգերը ՀՀ-ում սպառելով:

Հիշեցնենք՝ օրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել 2011 թվականին ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք տալու համար: Ըստ ԱԱԾ-ի այդ գործընթացներին մասնակցություն են ունեցել նաեւ Գագիկ Խաչատրյանի որդիները: Դրանից հետո նրանցից Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն տարածեց՝ խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների մակարդով ճնշումների մասին: Ավելի ուշ նրա պաշտպան Երեմ Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է: Նախկին՝ յուրացման օժանդակության մեղադրանքից բացի նրան նոր մեղադրանքներ առաջադրվեցին նաեւ փողերի լվացման եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար, ապա միջնորդություն ներկայացվեց դատարան Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ավելի ուշ նաեւ խուզարկություն իրականացվեց Խաչատրյաններին պատկանող բնակարաններում, գրասենյակներում, եւ պաշտպանի խոսքով՝ ոչինչ չհայտնաբերվեց: Նշենք, որ պաշտպանական կողմը մեղադրանքը անհիմն է որակում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6000 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ