Երևան
12 °C
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման որոշումն այսօր բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Առուստամյանը ձերբակալվել էր, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը): Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդությանը զուգահեռ դատարանը նաեւ քննել էր պաշտպանի բողոքը՝ Առուստամյանի ձերբակալման որոշման դեմ: Արդյունքում, Առուստամյանը կալանավորվել էր, սակայն նրա ձերբակալումը ճանաչվել էր ոչ իրավաչափ:
Մեր զրույցում պաշտպան Հովիկ Սուքիասյանը մանրամասնեց, որ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելով՝ դատարանը արձանագրել է, որ բացակայում էին ձերբակալման հիմքերն ու նպատակը. «Նրան հրավիրվել էին հարցաքննության վկայի կարգավիճակով եւ հենց այդ ժամանակ էլ ձերբակալել»: Ինչ վերաբերում է կալանավորման որոշմանը, դատարանը գտել է, որ ազատության մեջ գնալով՝ Առուստամյանը կխոչընդոտի գործի քննությանը եւ հնարավոր է՝ խուսափի վարույթն իրականացնող մարմնից:
Խոսելով նրան առաջադրված մեղադրանքից՝ պաշտպան Հովիկ Սուքիասյանը նշեց, որ Առուստամյանը մեղադրանքի շուրջ հարցաքննվել է եւ այն չի ընդունել: Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի հիմքում բացառապես փաստաթղթեր են. «Նա փոխառության երկու պայմանագիր է կնքել 2009 եւ 2011 թվականներին, մեղադրանքի հիմքում այդ պայմանագրերն են, դրանց ժամկետը երկարաձգելու համաձայնագրերը եւ բանկային փոխանցումները»: Թե ում հետ է կնքվել պայմանագիրը, պաշտպանը հրաժարվեց ասել, բայց նշեց՝ փոխառության գումարներն ու տոկոսները Առուստամյանին չեն վերադարձվել, եւ դրա հիման վրա է նախաքննական մարմինը ենթադրություն կատարել, թե փոխանցված գումարները ոչ թե փոխառություն են, այլ կաշառք. «Բայց կողմերի միջեւ փոխադարձ պայմանավորվածություն է եղել, այդ մարդիկ երբեք չեն ժխտել, որ այդ գումարները, տոկոսները տալու են, դա ընթացքի մեջ է, այսինքն՝ սպասվում է, որ վերադարձվեն, իսկ պայմանագրերը գործող, ուժի մեջ գտնվող պայմանագրեր են, որ մինչեւ այսօր իրավական ուժ ունեն»:
Մեր դիտարկմանը, որ ԱԱԾ այսօրվա հաղորդագրությունից պարզ է դառնում, որ գումարները փոխանցվել են Գագիկ Խաչատրյանին, պաշտպանն ասաց, որ բարոյական եւ մասնագիտական էթիկայից ելնելով՝ հաղորդագրությանը որեւէ մեկնաբանություն տալ չի կարող: Հարցին՝ ամեն դեպքում, Գագիկ Խաչատրյանի կամ նրա որդիների հետ առերեսումներ եղե՞լ են, պաշտպանը պատասխանեց. «Ես անուններ չեմ տալիս, բայց որեւէ մեկի հետ առերեսում չի եղել, եւ դատարան չի ներկայացվել մի ապացույց, որ այս դրվագով որեւէ մեկը քննվել է, մենք գործ ունենք բացառապես փոխառության պայմանագրերի, դրանք երկարաձգելու համաձայնագրերի եւ պայմանագրերով նախատեսված գումարների՝ բանկային փոխանցումների հետ, մնացածը իրենց վերլուծությունն է, հարցրեք իրենց»:
Թե արտասահմանյան ինչ ընկերությանն են փոխանցվել այդ գումարները, պաշտպանի խոսքով, իրենց չի առնչվում. «Կա փոխառության պայմանագիր, կողմերն են փոխառուն եւ փոխատուն. փոխատուն գումարը վճարում է այն կարգով, որով փոխառուն է ուզում, փոխառուն այս դեպքում ասել է՝ փոխանցեք այս հաշվիներին, նա էլ փոխանցել է»:
Հավելենք, որ, ԱԱԾ այսօրվա հաղորդագրության համաձայն, բացահայտվել է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի կողմից ՊԵԿ նախկին նախագահի, ապա Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք: Նշված ժամանակահատվածում այդ պաշտոններին եղել է Գագիկ Խաչատրյանը, իսկ ենթադրյալ կաշառքի գումարները, ըստ ԱԱԾ-ի, նրա որդիների նախաձեռնությամբ փոխանցվել են արտասահմանյան կազմակերպությունների հաշվեհամարներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից
Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան
ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT