Երևան
12 °C
Ժանգոտած «Մոսկվիչ» ավտոմեքենան եւ 4 սենյականոց բնակարանը Երեւանի ծայրամասում նույն գույքահարկն են հիմա վճարում։ Նման բան չի կարող լինել։ Եթե լսենք, այն քննադատողներին, որ ասում են գույքահարկը չպետք է փոխել, պիտի ընդհանրապես ոչ մի բան չանենք։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով սպասվող գույքահարկի ռեֆորմներին։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագիծը, որով նախատեսվում է 4 տարվա ընթացքում աստիճանաբար գույքահարկը մոտեցնել գույքի ներկա շուկայական արժեքներին։
ՀԺ-ն Հայկ Գեւորգյանի հետ զրուցել է գույքահարկի ռեֆորմի եւ դրա ազդեցության մասին։
- Պարո՛ն Գեւորգյան, ընդդիմադիր դաշտը խոսում է, թե գույքահարկը բեռ է դառնալու քաղաքացիների համար։ Ինչքանո՞վ է այդ տեսակետը համապատասխանում իրականությանը։
- Գույքահարկի որոշակի բարձրացում կլինի, բայց հիմնական հիմնական ազդեցությունը կլինի թանկարժեք գույքի վրա։ Օրինակներ ունենք, որ գերթանկարժեք, մեղմ ասած ճոխ առանձնատները մի քանի անգամ ավելի շատ գույքահարկ են վճարելու սրա արդյունքում։ Իսկ մնացած գույքերի դեպքում, որոնք ճոխ չեն, կա՛մ բարձրացում չի լինելու կա՛մ այն շատ չնչին է լինելու։
- Օրինակ է բերվում, թե Երեւանի Կենտրոնում ապրող թոշակառու տատիկը ի վիճակի չի լինի գույքահարկը վճարել եւ ըստ էության այստեղ առանձնացված մոտեցում չկա։ Ձեր պատկերացմամբ արդյո՞ք միայն հարուստ խավը բնակարան ունի Կենտրոնում։ Եվ արդյո՞ք իշխանությունը սոցիալապես վատ ապրող, բայց Կենտրոնում բնակարան ունեցող քաղաքացուն առաջարկում է վաճառել բնակարանը եւ այլ վայրում գնել, որպեսզի քիչ գույքահարկ վճարի։
- Գիտեք շատ գեղեցիկ է հնչում, թե Կենտրոնում այդպիսի խնդիր կա։ Ամբողջ աշխարհում այդպես է՝ կան հարուստներ եւ ոչ հարուստներ. դուք կարո՞ղ եք ցույց տալ ժամանակակից, լավ զարգացող որեւէ քաղաք, որտեղ Կենտրոնում ապրում են ոչ հարուստները, իսկ արվարձաններում, օրինակ՝ Բանգլադեշում, Նուբարաշենում, Շենգավիթում, Էրեբունիում հարուստները։ Նման բան չկա ամբողջ աշխարհում։
Ինչ վերաբերում է թոշակառուին. եթե թոշակառուի բնակարանի տարեկան գույքահարկը բարձրանում է 2 հազար դրամով, ապա չպետք է մոռանալ, որ նա 2020 թվականից ամսական շուրջ 5 հազար դրամով կամ տարեկան 60 հազար դրամով ավելի շատ թոշակ է ստանում։
Գույքահարկը չի գնում պետական բյուջե, այդ գումարը գնում է համանքային բյուջե։ Այսինքն դա ուղղակիորեն գնում է տարածքների բարեկարգման, կտուրների վերանորոգման, լուսավորության, կանաչապատման ծախսերի վրա։ Այսինքն այդ գումարը վճարում ես, որպեսզի բարեկարգ շրջապատ ունենաս բնակարանիդ շուրջ։ Արժե՞ դա վճարել, թե՞ չարժե. սա է խնդիրը։
- Հաշվի առնելով, որ մի շարք տնտեսվարողներ գործունեություն են ծավալում վարձակալական տարածքներում, այս դեպքում նրանց բեռը եւս կավելանա, քանի որ վարձատուի համար գույքահարկի չափը փոխվում է։ Ձեր պատկերացմամբ գույքահարկի ռեֆորմը ինչպե՞ս է ազդելու բիզնեսի վրա։
- Իհարկե, թանկարժեք խանութների, ռեստորանների, շենքերի գույքահարկը կբարձրանա։ Բայց գույքահարկի մասին օրենքով տարբերակված են տնտեսվարողները, կա որոշակի տարանջատումներ։ Բայց չի կարող օրինակ՝ Հրապարակի վրա գտնվող խանութը այնքան գույքահարկ վճարել, որքան՝ Հարավարեւմտյան թաղամասում գտնվող խանութը։ Չի կարող Կենտրոնում գտնվող խանութի ապրանքն ավելի էժան լինել, քան Բանգլադեշում։ Մեզ քննադատողները ուզում են գնալ համաշխարհային տենդենցին հակառակ։ Բայց սա հարյուր տարի է կա։ Հյուրանոցը՝ Լոնդոնի, Պրահայի, Փարիզի կենտրոնում ավելի թանկ է, քան արվարձանում։ Բա, եթե այնտեղ թանկ է նա չպիտի՞ ավելի շատ վճարի համայնքն ավելի լավը դարձնելու համար։
Մենք գույքահարկի նոր ռեֆորմով մտնում ենք տրամաբանության տենդենցի մեջ։ Այսինքն՝ Կենտրոնը պետք է ավելի շատ վճարի, որովհետեւ շատ ավելի մեծ եկամուտ ունի, քան ծայրամասը։ Ի վերջո ինչպե՞ս եք պատկերացնում, որ Կենտրոնում կոպեկներով գույքահարկ լինի. չի կարող նման բան լինել։ Գույքահարկի մասին օրենքի փոփոխություններում բավականին շատ չափանիշներ են դրված։ Օրինակ՝ նույն թաղամասում գտնվող դղյակը եւ 20 հարկանի շենքը բավականին տարբեր չափերով գույքահարկ են վճարելու։ Այնպես չէ, որ եթե Կենտրոնում է, ուրեմն նույն գումարն է վճարելու։ Շենքի տարիքը, պատի նյութը, թե ինչից է սարքած, ամեն ինչ հաշվի է առնվելու։
- Շատ դեպքերում հարկային բարեփոխումները սկզբնական շրջանում հանրության դժգոհությունն են առաջացնում, այս դեպքում նման բան սպասո՞ւմ եք։
- Իհարկե, դժգոհություններ լինելու է, իհարկե, որոշակի ուժեր այդ իրավիճակից օգտվելու են, փորձելու են հանրային դժգոհություն առաջացնել։ Բայց, երբ կգա գույքահարկը վճարելու ժամանակը եւ երբ կգա այդ վճարված գույքահարկի դիմաց համայնքի կատարած աշխատանքը այդ նույն գույքի շրջակայքում տեսնելու ժամանակը՝ մարդիկ կհասկանան, որ շատ ավելի արդյունավետ է մի փոքր գումար ավելի մուծել եւ ունենալ շատ ավելի բարեկարգ համայնք։
Այդ ուժերը երեւի մոռանում են, որ եթե գույքահարկի փոփոխությունները 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնի՝ դրան զուգահեռ՝ եկամտահարկը 1 տոկոսով կնվազի, շահութահարկը 1 տոկոսով կնվազի։ Եթե դուք հիմա բիզնես ունեք ինչ-որ շենքում՝ այդ բիզնեսը 2021 թվականին վճարելու է 22 տոկոս շահութահարկ եւ մի փոքր ավելի գույքահարկ։ Այսինքն մենք բիզնեսի վրայից հարկը նվազեցնում ենք եւ շատ ավելի քիչ չափով ավելացնում ենք գույքի վրա։ Արդյունքում բիզնեսը շահած է դուրս գալու։ Նույնը քաղաքացու դեպքում, օրինակ՝ եթե նրա եկամտային հարկը 1 տոկոսով նվազում է, իսկ գույքահարկը 0.1 տոկոսով աճում է, նրա եկամուտները 0.9 տոկոսով աճում են արդյունքում։ Այս ամենը հարկային բարեփոխումների ընդհանուր փաթեթի մեջ է։
Մենք 2019-ին՝ եկամտահարկը եւ շահութահարկը նվազեցրինք, մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսին հարկերից ազատեցինք, շրջանառության հարկի շեմը 58 մլն դրամից դարձրինք 115 մլն դրամ։ Այսինքն այդտեղ մենք բիզնեսին եւ քաղաքացիներին արտոնություններ տվեցինք եւ հիմա շատ քիչ չափով բարձրացնում ենք գույքահարկը։
- Ի վերջո, այդքան խոսվում է, որ հիմնական տուժողը մեծ դղյակներ եւ առանձնատներ ունեցողներն են լինելու։ Մոտավոր հաշվարկով ի՞նչ չափով է տուժելու օրինակ՝ Հաղթանակ զբոսայգու մոտ գտնվող շքեղ առանձնատան տերը եւ ի՞նչ չափով է տուժելու՝ Շենգավիթում կամ Նուբարաշենում հասարակ առանձնատուն ունեցող քաղաքացին։
- Շքեղ առանձնատան գույքահարկը մոտ 8-ից 10 անգամ բարձրանալու է, իսկ Նուբարաշենում կամ Շենգավիթում ոչ էական չափով են բարձրանալու։
- Մարզերում է՞լ է էական փոփոխություններ սպասվում, թե հիմնական կենտրոնացվածությունը Երեւանում է լինելու։ Եվ արդյո՞ք հնարավոր է, որ մարդիկ որոշեն իրենց բնակարանները վաճառել սրա արդյունքում։
- Սովորական բնակարանի գույքահարկը կարող է աճել տարեկան 3 հազար դրամով։ Եթե դղյակը ցանկանան վաճառել գնալ՝ մեկ է գնորդը դա պիտի վճարի չէ՞։ Խնդիրն այն է, որ միջին կամ ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների համար բեռը շատ չմեծանա։ Իսկ Երեւանից բացի գույքահարկի փոփոխությունը հնարավոր է էականորեն իրենց վրա զգան օրինակ՝ Ծաղկաձորում գտնվող թանկարժեք գույքի տերերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT