Երևան
12 °C
Սուրբ Հովհաննավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը, ի լրումն «Ֆեյսբուք»-ի իր էջի նախորդ գրառման, որում հայտարարել էր եկեղեցու ներսում և վերնախավի շրջանում առկա խնդիրների մասին, ևս մեկ գրառում է կատարել՝ հայտնելով իր նկատմամբ ճնշումների և սպառնալիքների փորձի մասին:
«Սիրելինե՛րս, մեկ օր առաջ իմ էջով, իմ անունով մի հրապարակում արեցի՝ խոսելով մեր Մայր Եկեղեցու կյանքն ապականող զազրելի բարքերի և Եկեղեցու կանոնական կարգերի համաձայն դրանց լուծման և կարգավորման կառուցակարգերի անհրաժեշտության մասին։ Գրելուս պահից անցել է մեկ օր, և այս մեկ օրը ես անցկացրել եմ ոչ թե ցավի կամ սոսկ անհանգստության մեջ մաշվելով, այլ աղոթքի և խոկման։ Աղոթքն ու խոկումը մեզ համար ոչ թե ձևական կամ չոր պարտականություններ են, այլ առավել հանգիստ խղճով և առ Աստված ունեցած վստահությամբ ապրելու ուղիղ ճանապարհ։ Երբ մարդը բարձրաձայնում է ճշմարտությունը հավատով, նա արդեն ազատված է. մնում է միայն Աստծո առաջ հաստատակամ կանգնել և յաղագս ամենայնի երիցս փառաբանել Տիրոջը։
Եվ, սակայն, երեկվա իմ գրառման արձագանքը եղավ ոչ թե բաց երկխոսության կամ եղբայրական սրտագին հորդորների ձևով, այլ զանգերով, լռեցման թաքուն ու նենգ փորձերով, անանուն ճնշումներով և սպառնալից ակնարկներով։ Ցավոք, սա դարձել է ընդունված գործելակերպ մեր Եկեղեցու ներսում։
Ցանկանում եմ հստակ ասել՝ ես չեմ վախեցել, ես լռել եմ, բայց այս լռությունս թող չշփոթվի հնազանդ լռության կամ հուսալքվածի լռության հետ։ Հիսուս լռեց Պիղատոսի առաջ ոչ թե որովհետև չէր կարող խոսել, այլ որովհետև Նրա լռությունը խոսքի պես զորեղ էր։ Այդ լռությամբ Հիսուս դատեց մեկին, որի նուրբ մտքի թռիչքը պիտի սահմանափակվեր «իսկ ի՞նչ է ճշմարտությունը» հեգախառն թույնով...
Ես քահանա եմ, ծառա ոչ թե մի պաշտոնյայի կամ խմբակի, այլ Բարձրյալ Աստծո և իմ ժողովրդի։ Երբ որևէ հեղինակություն, թեկուզ և բարձրագույն հոգևոր իշխանություն, փոխանակ հնչեցված հրապարակային մտահոգություններին պատասխանելու, փորձում է հեռակա ու անհետևանք ճնշումների միջոցով լռեցնել հոգևորականին, վկայում է ոչ թե ներքին կարգի կամ ընտանիքի խնդիրները «հրապարակայնացնելու» անթույլատրելիության մասին, այլ համակարգային խոր ճաքերի։ Ես չեմ խոսել՝ աղմուկին իմ ձայնը միախառնելու համար, այլ խոսել եմ՝ լուծումներ լսելու ակնկալիքով։ Այո՛, երբ խոսքերն ավելորդ են, լռելը լավագույն ընտրությունն է, բայց սա չի նշանակում, թե կարգով բարձր եկեղեցականներին իրավունք է տրված խոսքը լռեցնելու մեթոդներով լուծումներ փնտրել։
Ցավոք, մեր Եկեղեցու ներսում այսօր կա եկեղեցա-իրավական՝ կանոնական բարձիթողիություն։ Մոռացության է տրված ոչ միայն սուրբ ժողովների կանոնների հեղինակությունը, այլև Սուրբ Գրքի Կենարար Խոսքը։ Եպիսկոպոսը գործում է ոչ թե որպես Հայր, այլ որպես օրենսդիր, գործադիր, դատական մարմին, իսկ քահանային զլացվում է որպես հոտի հոգևոր հայր գործելու՝ ձեռնադրությամբ ստացած իրավունքը, և գործնականում արտոնվում է միայն «հրահանգներ» կատարելը։ Այսպիսով, քահանան վերածվում է ենթակայի, կամայական «կուսակրոնը»՝ վերադասի։ Այս իրավիճակը պետք է ստանա լուրջ գնահատական ոչ թե մեկ անհատի, այլ ամբողջ հոգևոր կյանքի համար, քանի որ այսպես խաթարվում է այն ամենը, ինչը անվանում ենք Եկեղեցի՝ որպես Քրիստոսի Կենդանի Մարմին։
Ես խոսել եմ մի անգամ, այսօր էլ խոսում եմ բաց ճակատով։ Եվ կրկին ասում եմ՝ այդ խոսքը ոչ մեկի դեմ չէր և չէ, այլ հանուն միության, ճշմարտության և արդարության։
Իմ ծառայությունն այս հոտին չի կարող դադարել հեռախոսազանգերով կամ թաքուն եղանակներով տրված հրահանգներով։ Չկա և չի կարող լինել այդպիսի թեմական իշխանություն, որն ինձ բաժանի իմ համայնքից, քանի դեռ Եկեղեցու սրբազան ժողովների հաստատած կանոններով, արդար և թափանցիկ քննությամբ փաստված չէ իմ սայթաքումը կանոնական ուղուց։
Ես ծառայում եմ և կշարունակեմ ծառայել ոչ թե պաշտպանելու ինձ, այլ պաշտպանելու այն կանթեղը, որ պիտի մշտավառ մնա, նույնիսկ եթե մարդիկ փորձեն շիջուցանել այն։
Եկեղեցու բարեկարգության ճանապարհը սողալով և քծնելով չի հաղթահարվում։ Այն պատկանում է պարզճակատ և Աստծուն անվերապահորեն սիրող, հավատացող և կյանքի բոլոր պահերին հույսը միայն ՆՐԱ վրա դնող սրտապինդներին։
Շնորհակալություն բոլորիդ արձագանքների համար։
Աղոթում եմ բոլորիդ համար և ունեմ Ձեր բոլորի աղոթքի կարիքը։
Աղոթում եմ նույնիսկ բոլոր նրանց համար, ովքեր չեն աղոթում ինձ համար։
Հավատում եմ՝ Ճշմարտությունը հավիտենական է, սուտը ունի միայն մեռնող շնչառություն։
Խաղաղություն բոլորիդ»,- գրել է Տեր Արամը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի
44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում
Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ
Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը
ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն
Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը
Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն
Այս ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տեր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ
ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում
Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է
Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով․ ՄԻՊ
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակում է եղել Նաթանզի ուրանի հարստացման համալիրի վրա
Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել
Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1,2 տարեկան երեխան մահացել է
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր․ ինչպես գրանցվել հանդիպման համար
Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական և վերջնական ավարտի օգտին․ Արաղչի
«Օրենքով գող»-ի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվող է կալանավորվել․ տեսանյութ
Բարով եք եկել մեր Վարդենիս, հայ ժողովուրդը ձեր հետ ա, պարոն վարչապետ․ տեսանյութ
Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որն առաջնորդում է դեպի ներքին ազատություն․ նախարար
Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին․ վարչապետը ուղերձներ է հղել
«Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել․ տեսանյութ
Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է ավտոբուսի մեջ չպարել, կամ պարել, բայց չհրապարակել․ վարչապետ
Հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով․ շնորհավոր Նավրոզ․ վարչապետ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն
Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Գասպարյան
Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ ԱԳ նախարարը ուղերձ է հղել
Առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից․ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ կան
91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը․ Թորոսյան
Հայաստանը այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման բանակցություններ․ Ղազարյան
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով
Երևան-Թբիլիսի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել Երևան
Սրանք ռուսական լրտեսներ են. ՌԴ-ից էնքան փող էին ուղարկել՝ չենջերը չէին հասցնում փոխել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT