Կապանի միջադեպով եւս երկուսին մեղադրանք առաջադրվեց. կալանավորման միջնորդություններ կներկայացվեն դատարան

Օրերս Կապանում ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքացիներից երկուսին՝ Մարատ Ստեփանյանին եւ Խորեն Միրզոյանին, այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու համար:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրին նրանց պաշտպանները՝ հավելելով, որ վարույթն իրականացնող մարմինը որոշել է նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացնել դատարան:

Մասնավորապես՝ Մարատ Ստեփանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը մեր զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունել. «Ցուցմունք տալուց հրաժարվել ենք, մի քանի միջնորդություններ ենք ներկայացրել, սպասում ենք դրանց վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի պատասխաններին, որից հետո կորոշենք մեր հետագա գործողությունները»: Թե ինչ բովանդակությամբ են միջնորդությունները, պաշտպանն առայժմ չմանրամասնեց: Նա չցանկացավ նշել նաեւ, թե ինչ է դրել վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքի հիմքում:

Խորեն Միրզոյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը եւս մեղադրանքը չի ընդունել. «Իմ պաշտպանյալն ասել է, որ որեւէ առնչություն չունի այն գործողությունների հետ, որ նկարագրվում են մեղադրանքի որոշման մեջ, միջնորդեցինք, որ այդ գործողությունները վկայակոչող անձին վարույթն իրականացնող մարմինը բերի եւ առերես հարցաքննի»: Հարցին՝ այսինքն՝ իր դեմ ինչ-որ մեկը ցուցմո՞ւնք է տվել, պաշտպանն ասաց. «Դե, ենթադրաբար ինչ-որ մեկը պիտի ցուցմունք տված լինի, մենք էլ ասում ենք՝ բերեք, առերես հարցաքննեք, ուրիշ բան չկա. մարդու իրավունքն է, որ իր դեմ վկայած անձանց հետ առերես հարցաքննեն»: Պաշտպանի միջնորդության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը դեռ որոշում չունի:

Նշենք, որ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նշված երկու անձինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ են, որոնք, ըստ ՔԿ-ի, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, նույն կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ի, Խ․ Մ․-ի հետ կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են գործով տուժող Շ. Մ․-ին, տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, որտեղ Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ Աշոտ Պապյանին: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութ ձեռք բերելու եւ պահելու համար եւ մեղադրանքը դարձյալ չի ընդունում: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել նաեւ նրան կալանավորելու համար, ինչը, պաշտպանի խոսքով, երեկ մերժվել է:

Այսպիսով, Կապանում ձերբակալված բոլոր 4 անձինք այժմ ազատության մեջ են. նրանց ձերբակալությունները դատարանների որոշմամբ ճանաչվել են ոչ իրավաչափ:

Ինչ վերաբերում է քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնության մասին հրապարակումներին, դրանց առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Միաժամանակ Գլխավոր դատախազությունն է այդ հրապարակումները ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ տեղեկացրեց, որ հրապարակումները ստացել են, այժմ նյութեր են նախապատրաստվում:

Հարուցված քրեական գործի մասին Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7952 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել

Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար

Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են

Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել

Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել

Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը

Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ

22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում

Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին

Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին

Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է

ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ

Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ

Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել

10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ

Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ

5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի

Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ

Չմասնակցել «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի աշխատանքներին․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին

Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ

Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Խոզնավարում․ տեսանյութ

«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ ապրիլի 2 -ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

Արմավիր-Մայիսյան ավտոճանապարհին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը

Սևանա լճի մոտ ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և մի հատվածը

Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ