Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին ազատ է արձակվել. մերժվել է նաեւ նրան կալանավորելու միջնորդությունը

Մայիսի 24-ին Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին՝ Աշոտ Պապյանը, ազատ է արձակվել. նրա ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պապյանի պաշտպան Համլետ Դավթյանը:

Վերջինիս խոսքով՝ ձերբակալման որոշման դեմ իր բողոքից բացի, դատարան է ներկայացվել նաեւ նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Պապյանին կալանավորելու վերաբերյալ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութ ձեռք բերելու եւ պահելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քննելով բողոքն ու միջնորդությունը, երեկ որոշել է ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունը՝ մերժել. «Ձերբակալման որոշման մեջ նշված էր, որ անձը նրան մատնացույց է արել՝ որպես հանցագործություն կատարողի, այսինքն՝ մեկը պիտի լիներ, որ նման ցուցմունք տար, բայց նման անձ չկար եւ չէր կարող լինել, քննիչն էլ չկարողացավ դա ներկայացնել, եւ դատարանն էլ որոշեց, որ ձերբակալման հիմքեր չեն ունեցել»,- նշեց պաշտպանը: Ինչ վերաբերում է կալանավորման միջնորդության մերժմանը, պաշտպանի խոսքով, դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, սակայն կալանավորման հիմքերը բացակայում են:

Համլետ Դավթյանի խոսքով՝ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք տալուց էլ առայժմ հրաժարվել է: Հարցին՝ ի՞նչ է դրվել նրա մեղադրանքի հիմքում, արդյո՞ք այդ ժամանակ արդեն եղել է նրա դեմ ցուցմունք տված անձ, Դավթյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ թմրանյութը խուզարկությամբ է հայտնաբերվել: Հարցին՝ դա Պապյանի բնակարանո՞ւմ է եղել, պաշտպանն ասաց. «Իր բնակարանը չէ, դա առանձին հարց է, թող դրան ես չպատասխանեմ»:

Նշենք, սակայն, որ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, ապա՝ հայտնաբերվել «մարիխուաննա» տեսակի թրմամիջոց, պատկանել է Ա. Պ.-ին: Հաշվի առնելով, որ այդ սկզբնատառերով այլ անձ ՔԿ-ն չի հիշատակել՝ կարելի է ենթադրել, որ խոսքը հենց Արթուր Պապյանի մասին է: Հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող չգործող ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

Հաղորդագրության մեջ հիշատակված սկզբնատառերից պարզ է դառնում նաեւ, որ նախօրեին ազատ արձակված երեք անձինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ են, որոնք, ըստ ՔԿ-ի, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, նույն կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ի, Խ․ Մ․-ի հետ կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին, տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, որտեղ Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան. «Շուրջ կես ժամ ծեծելուց հետո Շ. Մ․-ին «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․ Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ. Մ․-ի եղբայրը՝ Գ. Մ․-ն և Ա․ Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: 

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին ոչ իրավաչափ էր ճանաչվել նաեւ մյուս երեք քաղաքացիների՝ Մարատ Ստեփանյանի, Լեւոն Համբարձումյանի եւ Խորեն Միրզոյանի ձերբակալումը, նրանք բոլորը ազատ էին արձակվել արգելանքից:

Ինչ վերաբերում է քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնության մասին հրապարակումներին, դրանց առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Միաժամանակ Գլխավոր դատախազությունն է այդ հրապարակումները ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ տեղեկացրեց, որ հրապարակումները ստացել են, այժմ նյութեր են նախապատրաստվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2820 դիտում

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին