Երիտասարդները մեղադրվում են ռեստորանից, փոստային բաժանմունքից գողություններ կատարելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած գողության մի շարք դեպքեր, հայտնաբերվել գողոնը։  Տվյալներ են  ձեռք բերվել` նույն անձանց կողմից խմբի կազմում կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ:

2017թ. օգոստոսի 28-ին ահազանգ էր ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում գործող ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահից հափշտակվել են երաժշտական գործիքներ՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում։

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ռեստորանից կատարված գողության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հայտնաբերվել գողացված գործիքներից մեկը՝  ստեղնաշարային գործիքը, և ներկայացվել ճանաչման։ Գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ։

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ գողությանը մասնակցություն  են ունեցել նաեւ այլ անձինք, որոնց շրջանակը հստակեցնելու, ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ համարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ քննչական ու օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են։

Պարզվել է, որ  նույն խմբի կողմից են կատարվել նաև 2017 թվականի օգոստոսին «Հայփոստ» ՓԲԸ-ի «Հարավ» փոստային մասնաճյուղի Ջերմուկի փոստային բաժանմունքից, ինչպես նաև Արարատի մարզի Նորաշեն գյուղում  ավտոմատ անջատիչների եւ պղնձե մալուխների գողությունները։

Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձանց կողմից կատարվել են այլ առերևույթ հանցավոր արարքներ եւս։ Հրապարակելով նրանց լուսանկարները՝ խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են նրանց գործողություններից ՝ դիմեն   ՀՀ քննչական կոմիտեի  Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2591 դիտում

Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ

Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները

Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել

Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին

Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է

Աբու Դաբիում մեկնարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

Ժամանեցինք Աբու Դաբի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ

Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը

Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան

Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը

Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է

ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերությունները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ

Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ

Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ

Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը

Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ

Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ

Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը

«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն

Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել

Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը

Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը

Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար

ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը

Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն

Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է

Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի