Երևան
12 °C
«Պատմականորեն սա առաջին վճիռն է, որով միջազգային դատական ատյանը արձանագրում է ադրբեջանական հակահայկական ատելությունն ու խտրականությունը, եւ այս վճռի իրավական հետեւանքը պետք է լինի նաեւ այն, որ Ադրբեջանը ժամանակի ընթացքում ապահովի այդ խտրականության վերացումը»:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայազգի զինծառայողներ Գուրգեն Մարգարյանի եւ Հայկ Մակուչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով այսօր հրապարակված վճռին. «Շուրջ 16 տարվա հետեւողական պայքարից հետո մենք վերականգնեցինք արդարությունը»,- նշեց նա:
Վճռով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 14-րդ հոդվածներով ամրագրված կյանքի եւ խտրականության արգելքի իրավունքները: Ինչ վերաբերում է Հունգարիային, վերջինիս գործողություններում Եվրոպական դատարանը խախտում չի արձանագրել: Հիշեցնենք՝ ՀՀ զինված ուժերի զինծառայող, սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում: Նրանք այնտեղ էին՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Սաֆարովը կացնի բազմաթիվ հարվածներով սպանել է Մարգարյանին քնած ժամանակ, մահափորձ է ծրագրվել նաեւ հայազգի Հայկ Մակուչյանի նկատմամբ, որը, սակայն, չի հաջողել: Հունգարիայի դատարանը առանձնապես դաժան և կանխամտածված սպանության, ինչպես նաեւ՝ սպանության նախապատրաստման համար Ռամիլ Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Դատավարության ընթացքում Սաֆարովը խոստովանել է, որ առանձնակի դաժանությամբ ինքն է ծրագրել եւ սպանել Գուրգեն Մարգարյանին հայ լինելու պատճառով: 2012 թվականին Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով Սաֆարովը տեղափոխվել է Ադրբեջան՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն պատժի մնացած մասն այնտեղ կրելու պայմանով: Սակայն Ադրբեջան ժամանելուն պես Սաֆարովը նախագահական ներում է ստացել, ազատ արձակվել, արժանացել մայորի կոչման, նախագահի կողմից՝ բնակարանի և ութ տարվա աշխատավարձի՝ որպես ազգային հերոս: Գուրգեն Մարգարյանի եւ Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ անհատական գանգատ էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով ճանաչել կյանքի եւ խտրականության արգելքի հիմնարար իրավունքների խախտումները՝ միաժամանակ ֆինանսական փոխհատուցում չպահանջելով: Նրանց մոտեցումը այն էր, որ հայի կյանքը անգնահատելի է, եւ իրենք ունակ չեն որեւէ հայի կորցրած կյանքին տալ դրամական արտահայտություն: Գլխավոր պահանջը ոչ թե դրամական փոխհատուցումն էր, այլ ադրբեջանական հակահայկական քաղաքականության դեմ իրավական պաշտպանության միջազգայնորեն ուժեղացումը:
Այսօր հրավիրված ասուլիսին փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ ՄԻԵԴ վճիռն ընդհանուր առմամբ իրենց գոհացնում է, եւ առաջին ձեռքբերումը, որ այդ վճռով եղավ, այն է, որ պատասխանատվության է կանչվել ադրբեջանական պետությունը, այն էլ՝ անպատժելիության համար. «Այս գործով մենք ունենք մեզ գոհացնող վճիռ, որով արձանագրվել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներ, եւ քանի որ հենց ներման արդյունքում է արձանագրել կյանքի իրավունքի խախտումը, սրան պիտի հաջորդի այնպիսի միջոցառում, որը կապահովի մարդասպանի կողմից վճռի փաստացի կրումը»: Ինչ վերաբերում է Հունգարիային, նրա կողմից խախտումների փաստը չի արձանագրվել, թեպետ դիմումատու կողմը պահանջել էր արձանագրել, որ Հունգարիան նպաստել է, որ Ադրբեջանը կարողանա ապահովել անպատժելիությունը. «Տվյալ դեպքում ՄԻԵԴ-ը մեծ նշանակություն է տվել այն հանգամանքին, որ հունգարական դատարանները անհապաղ արձագանքել են միջադեպին եւ պատշաճ արդարադատության ճանապարհով բացահայտել են հանցագործությունը՝ դրա ծանրությանը համարժեք պատիժ նշանակելով»: Այս առումով Սահակյանը չբացառեց, որ վստահորդների հետ խորհրդակցելուց հետո կփորձեն Հունգարիայի պատասխանատվության հարցը բարձրացնել նաեւ Մեծ պալատում:
Փաստաբան Լեւոն Գեւորգյանն էլ նշեց՝ Մեծ պալատ դիմելու այլ հիմքեր էլ կան: Ըստ նրա՝ իրենք պահանջել էին մասնավոր կարգավիճակում կատարված գործողությունը վերագրել պետությանը, սակայն Եվրոպական դատարանը չի համաձայնել նրանց այդ դիրքորոշմանը. «Այսինքն՝ մեր պնդումը ողջ վարույթի ընթացքում եղել է այն, որ Ադրբեջանը պատասխանատու է ոչ միայն նրա համար, որ հետամուտ չի եղել ՍաՖարովի պատժին, արդարացրել, հերոսացրել է նրան, այլ նաեւ նրա համար, որ պետությունն ինքն է ընդունել եւ ճանաչել նրա գործողությունները որպես սեփականը եւ դա արել է՝ նրան ռազմական աստիճան շնորհելով, բնակարան պարգեւելով, ազատազրկման ժամանակահատվածում աշխատավարձի բարձրացման եւ այլ ճանապարհներով»: Փաստաբանների խոսքով՝ դատավորներից միայն մեկը՝ Պորտուգալիայի ներկայացուցիչն է հատուկ կարծիք գրել՝ համաձայնելով իրենց այդ դիրքորոշումներին, որ Հունգարիան եւս խախտել է կյանքի իրավունքը, եւ որ Ադրբեջանը Սաֆարովի գործողությունները ընդունել է որպես սեփականը: Դա եւս, թեեւ փոքրամասնության կարծիք է, բայց, ըստ նրանց, Մեծ պալատում կարող է օգտակար լինել: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իր դեմ կայացված վճիռները վիճարկելու պրակտիկան՝ փաստաբանները չբացառեցին նաեւ, որ Ադրբեջանը եւս շահագրգռված կլինի խնդիրը Բարձր պալատում բարձրացնելու հարցում, այսինքն՝ հնարավոր է՝ գործընթացը դեռ շարունակություն ունենա:
Լեւոն Գեւորգյանը հիշեցրեց, որ «Մանվել Սարիբեկյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բոլորովին վերջերս կայացված վճռով Եվրոպական դատարանը, մոտենալով 14-րդ հոդվածի՝ խտրականության արգելքի իրավունքին, այնուհանդերձ, չէր արձանագրել դրա խախտումը, իսկ այս դեպքում խախտումը վերաբերում է ոչ միայն ներման փաստին, որը տեղի է ունեցել նրա տեղափոխման հաջորդ օրը, այլ նրան, որ պետական ամենաբարձր մակարդակով քաջալերման, ոգեւորման եւ հերոսացման հայտարարություններ են արվել թե՛ քաղաքական էլիտայի, թե՛ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, թե՛ միջազգային կառույցներում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից, որոնք բացահայտորեն ցույց են տվել արմենոֆոբ եւ խտրական քաղաքականությունը, ինչն էլ դատարանի կողմից համարվել է անհերքելի: Անդրադառնալով 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտմանը՝ Լեւոն Գեւորգյանն ասաց, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից մի շարք փորձեր են իրականացվել՝ արդարացնելու Սաֆարովի ներման գործողությունը. «Մասնավորապես՝ փորձել են արդարացնել ԵԽ-ի էքստրադիցիոն կարգավորումներով, ինչը դատարանի կողմից չի ընդունվել, չեն ընդունվել նաեւ փորձերը՝ Սաֆարովի սթրեսային իրավիճակները, հոգեկան խանգարումները հիմնավորելու մասին, եւ ՄԻԵԴ-ը փաստացի արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել կյանքի իրավունքի ընթացակարգային խախտում, այսինքն՝ չի ապահովվել համապատասխան պատիժը, որը համահունչ կլիներ կատարված հանցագործությանը»:
Խոսելով վճռի՝ սպասվող հետեւանքաների մասին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ՄԻԵԴ-ը հակված չէ իր վճռում թվարկել այն միջոցները, որ պետք է ձեռնարկվեն, բայց կա պահանջ՝ վերականգնելու նախկին դրությունը եւ իրականացնելու իրավիճակով թելադրված անհատական եւ ընդհանուր միջոցներ: Անհատականը, ըստ նրա, ենթադրելու է պատժի փաստացի կրման ապահովումը, իսկ ընդհանուրը լինելու են այնպիսի գործողությունները, որով կվերացվեն հայերի նկատմամբ ատելությունը եւ խտրականությունը. «Որոշման ուժի մեջ մտնելուց հետո դրա նկատմամբ հսկողությունը ստանձնելու է Նախարարների կոմիտեն, մենք ներկայացնելու ենք դիրքորոշում, եւ պետությունն էլ առաջարկելու է, թե ինչպես է պատկերացնում վճռի իրականացումը, որից հետո որոշումներ են կայացվելու, դրանց հետ համաձայն չլինելու դեպքում մենք իրավունք ենք ունենալու հարցը հետ հղել ՄԻԵԴ-ին, եւ քանի որ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պատիժը չկրելու հետեւանքով է խախտվել կյանքի իրավունքը, այս դեպքում վերականգնման միակ ուղին կլինի պատժախուց հետ ուղարկելը»: Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում որտե՞ղ պիտի Սաֆարովը կրի իր պատիժը՝ Սահակյանն ասաց, որ Ադրբեջանը, միանշանակ, կպնդի, որ նա պատիժը ստանա իրենց երկրում, բայց դրա համար Հայաստանը պետք է ստանա երաշխիքներ, որ հասարակությունում, որտեղ անձը հերոսացվել է օմբուդսմենից մինչեւ քաղաքական գործիչներ, կարող է առանց արտոնյալ պայմանների պատիժ կրել. «Եթե նման երաշխիքներ տրվեն, ինչի հավանականությունը շատ փոքր է, դա կարող է դիտարկվել լուծում, բայց մեր շեշտադրումը լինելու է այն, որ վճիռը կատարվի այնպիսի երկրներում, որտեղ Սաֆարովը իր պատիժը կկրի այլ դաժան հանցագործների հետ միասին առանց արտոնյալ պայմանների»: Ըստ Սահակյանի՝ պետք է դրվեն նաեւ վերահսկողական մեխանիզմներ, որոնք իրենց կողմից ստուգելի կլինեն:
Լեւոն Գեւորգյանի կարծիքով էլ՝ այս փուլում արդեն խնդիրը իրավականից անցնում է քաղաքական դաշտ, քանի որ Նախարարների կոմիտեն քաղաքական մարմին է, եւ իրենք չեն բացառում, որ այնտեղ որոշակի խնդիրներ կլինեն. «Իրավական մակարդակում առաջնային խնդիրն էր արձանագրել խտրականության փաստը եւ խտրականության քաղաքականությունը կոնկրետ երկրում, իսկ թե դրանից ինչպիսի դիվիդենտներ պետությունը կկարողանա քաղել, ավելի շատ քաղաքականության խնդիր է, ամեն դեպքում, մենք լիահույս ենք, որ քաղաքական թիմը զինված է բանակցություններում եւ կկարողանա մինչեւ վերջ հասնել այս իրավական վճռի քաղաքական հետեւանքներին»: Փաստաբանները հիշեցրին, որ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանը, ի նշան բողոքի, խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ. «Վերջնարդյունքից կախված՝ դիվանագետները արդեն պետք է գնահատեն. եթե հեռավոր է եղել Հունգարիայի պատասխանատվությունը, միգուցե հարաբերությունները ջերմացնելու հարց առաջանա, իսկ եթե մենք կարողանանք նաեւ Հունգարիայի մեղսակցությունը հիմնավորել, հետեւությունները այլ կլինեն»,- նշեցին նրանք՝ հավելելով, որ իրենք ներկայացրել են փաստեր, ըստ որոնց՝ Հունգարիայի որոշմանը նախորդել եւ հաջորդել են տնտեսական լուրջ հետեւանքներ. «Մասնավորապես՝ ամենաբարձր մակարդակում եղել են հանդիպումներ, եւ դրանց շրջանակում Ադրբեջանի կողմից Հունգարիայում ինվեստիցիաներ կատարելու հարցն է քննարկվել, պարզապես դատարանի համար այդ փաստերը բավարար չեն եղել, որ Հունգարիան մեղսակից դարձվեր»:
Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ այս գործը պետության համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան դիմումատու ընտանիքի. «Ընտանիքի կորուստը անդառնալի է, եւ ընտանիքը չի պահանջել նյութական փոխհատուցում, մեր պայքարը եղել եւ մնում է բարոյական հատուցման մեջ, եւ ես կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել Գուրգեն Մարգարյանի հարազատներին, Հայկ Մակուչյանին, ովքեր, իրենց վիշտը մի կողմ դնելով, ուժ են գտել եւ վստահել մեզ այս գործընթացը՝ կանգնելով մեր կողքին, որպեսզի պետական նշանակության այս խնդիրը կարողանանք կյանքի կոչել, սա բացառապես մասնավոր անձանց շնորհիվ է իրականություն դարձել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նաեւ պետությունն է, օգտվելով երրորդ կողմի իր կարգավիճակից, ներկայացրել իրավական դիրքորոշումներ՝ աջակցելով իրենց պնդումների հիմնավորմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT