Երևան
12 °C
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։
Վճռում ՄԻԵԴ-ը հիմնավորել է, որ Արդբերջանը խախտել է մի շարք հոդվածների, այդ թվում՝ կյանքի իրավունքի եւ խտրականության մասին կետերը, իսկ Հունգարիայի մասով խախտումներ չի արձանագրել:
Մասնավորապես՝ ըստ ՄԻԵԴ վճռի՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքի մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածն ու խտրականության արգելքի մասին 14-րդ հոդվածը, Ադրբեջանը նաեւ, ըստ վճռի, չի կարողացել հիմնավորումներ տալ իր ԶՈՒ սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման չեղարկումը, քանի որ իր սպային Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց հետո երկրի նախագահի կողմից նրան ներում են շնորհել, հռչակել հերոս եւ ապահովել նրա առաջխաղացումը զինված ուժերում։
ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ (մոտ 9 միլիոն ՀՀ դրամ)՝ արված ծախսերի համար։ Այս գումարը դիմումատուները տրամադրելու են Լոնդոնում աշխատող 2 փաստաբանների՝ իրենց կատարած աշխատանքի համար, այլ փոխհատուցում դիմումատուները չէին պահանջել:
Հիշեցնենք՝ Բուդապեշտում անցկացվող ռազմական դասընթացի ժամանակ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ։ Սաֆարովը փորձել էր նաև ներխուժել Մակուչյանի (նա ՄԻԵԴ դիմումատուներից մեկն է եւ Մարգարյանի ծառայակիցը) սենյակ նախքան Հունգարիայի ոստիկանության կողմից ձերբակալվելը:
Սաֆարովը դատապարտվել էր բացառապես դաժան, կանխամտածված սպանության եւ դրա նախապատրաստման համար, դատապարտվել Հունգարիայի դատարանների կողմից ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ:
Դտավարության ընթացքում Սաֆարովը խոստովանել էր, որ առանձնակի դաժանությամբ ինքն էր ծրագրել ու սպանել Գուրգեն Մարգարյանին իր հայ լինելու պատճառով:
2012-ին Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով Սաֆարովը տեղափոխվել էր Ադրբեջան՝ պատժի մնացած մասն այնտեղ կրելու պայմանով՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն:
Սակայն Ադրբեջան ժամանելուն պես Սաֆարովը նախագահական ներում էր ստացել, ազատ արձակվել, ստացել մայորի կոչում, արժանացել նախագահի կողմից բնակարանի և ութ տարվա աշխատավարձի՝ որպես ազգային հերոս:
Նշենք, որ ՄԻԵԴ դիմումատուները դիմել էին նաեւ Հունգարիայի համար՝ գտնելով, որ Հունգարիան եւս եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածը խախտել է՝ կատարելով Սաֆարովի տեղափոխման վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը, բայց համապատասխան երաշխիքներ չպահանջելով եւ հետեւողական չլինելով, որ վերջինս կրի իր պատժի մի մասը Ադրբեջանում: Այս մասով Եվրոպական դատարանն արձանագրել է՝ չկա որևէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։
ՄԻԵԴ դիմումատուներից մեկը՝ Մինասյանը, Գուրգեն Մարգարյանի քրոջ որդին է, սակայն այլեւս կենդանի չէ, եւ նրան փոխարինում է իր կինը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT