Ալավերդցի Վահագնի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի. որոշումն ի կատար չի ածվում. Ե. Վարոսյան

2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշմամբ բեկանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2020 թվականի ապրիլի 1-ին կայացված որոշումը, որով թույլատրելի էր ճանաչվել ամբաստանյալ Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի կիրառումը որպես խափանման միջոց ճանաչվել է անթույլատրելի, սակայն արդեն 5 օր է՝ որոշումն ի կատար չի ածվում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մյուս կողմի՝ Կամո Փիրուզյանի իրավահաջորդ Երվանդ Վարոսյանը՝ մանրամասնելով.

«Արդեն 5 օր է, ինչ ոստիկանության զարմանալի անգործության հետևանքով որոշումն ի կատար չի ածվում: Իսկ այսօր Վահագն Աբգարյանի պաշտպանների կողմից տարածվել է հայտարարություն, թե իբր այդ որոշումն ի կատար ածվել չի կարող, քանի որ Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առանձին որոշում կայացված չէ:

Հույս ունեմ, որ գործընկերներս պարզապես թյուրիմացության մեջ են, քանի որ փորձում են առաջնորդվել 2020 թվականի ապրիլի 24-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն գրավն այլևս կալանավորման այլընտրանքային խափանման միջոց չի հանդիսանում, այլ առանձին խափանման միջոց է:
Մեր պարագայում, սակայն, առաջին ատյանի դատարանի կողմից կայացված (հիմա արդեն բեկանված) որոշումը կայացվել էր նախքան փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ապրիլի 1-ին, և բնականաբար առաջին ատյանի դատարանի կողմից գրավը ոչ թե որպես նոր խափանման միջոց էր ընտրվել, ոչ թե վերացվել կամ փոփոխվել էր ընտրված խափանման միջոց կալանավորումը, այլ պարզապես գրավի կիրառումը ճանաչվել էր թույլատրելի որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց: Նման պայմաններում պարզ է, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը դատական ստուգման էր ենթակա դրա կայացման պահին գործող՝ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող քրեադատավարական նորմերի համատեքստում:

Առաջին ատյանի դատարանի կողմից 01.04.2020թ. կայացված որոշման բեկանումը, գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչումը չէր ենթադրում կրկին խափանման միջոցի ընտրություն, այն պարզ պատճառով, որ այն արդեն իսկ ընտրված է, և այդ խափանման միջոցը կալանավորումն է: Ավելին՝ 2020 թվականի ապրիլի 24-ից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացվել են նմանատիպ մի քանի որոշումներ ևս, որոնք ի կատար են ածված:

Միաժամանակ կոչ եմ անում ոստիկանությանը տեղեկացնել հանրությանը, թե ինչո՞ւ մինչ այժմ չի կատարվում դատարանի որոշումը»:

Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով: Անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարեւանությամբ, կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ։ Նախաքննության սկզբում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ 1991թ. ծնված Վլադիմիր Դավթյանը: Իսկ Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, պատվիրելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու համար մեղադրվում է Ալավերդցի Վահագնը: Վերջինիս կողմից կաշառք ստանալու, Վլադիմիր Դավթյանի օգտին գործողություններ կատարելու համար մեղադրվում է երեք քննիչ: Այս գործով ապացույցների հիմքում դրվել են նաեւ ԱԱԾ-ի գաղտնալսումները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2348 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին