Սերժ Սարգսյանի գույքերի վրա դրված կալանքը չի վերացվի. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

Սերժ Սարգսյանի գույքերի վրա դրված կալանքը չի վերացվի:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ առաջին ատյանի դատարանն այսօր որոշել է մերժել պաշտպանների բողոքը՝ Սարգսյանի գույքերի վրա կալանք դնելու վերաբերյալ նախաքննական մարմնի, ինչպես նաև դրա դեմ ներկայացված բողոքը հսկող դատախազի կողմից մերժելու որոշումների դեմ. «Ըստ էության՝ դատարանը հիմնավոր է համարել քրեական հետապնդման մարմինների վերոնշյալ որոշումների իրավաչափությունը»,- նշեց Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին պարզ դարձավ, որ քրեական գործի շրջանակում Սերժ Սարգսյանի գույքերի վրա կալանք է դրվել: Պաշտպանական կողմը նշեց, որ ԶԼՄ-ներից է տեղեկացել այդ մասին, եւ դա տարակուսելի է համարում: Ավելի ուշ նրանք որոշումը բողոքարկեցին քննիչին, հետագայում՝ նաեւ դատախազին: Վերջիններիս կողմից մերժում ստանալով՝ որոշումը բողոքարկվել էր դատական կարգով:

Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Տպել
2360 դիտում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա