Երևան
12 °C
Մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանի գործով նյութերին ծանոթանալու համար կողմերին տրամադրվել է 4 օր: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հայտնելով, որ քրեական գործը թղթային մասով 4 հատոր է, բայց կան նաեւ լրացուցիչ կրիչներ:
Այսօր հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող սույն քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Մեր զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել`գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար:
Գործի նախաքննության վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
- Պարոն Մակինյան, ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը, ըստ Ձեզ՝ բացթողումներ կա՞ն:
- Քրեական գործի նյութերին շատ հպանցիկ ծանոթանալը վերահաստատեց իմ այն հայտարարությունը, որ մեղադրանքը շինծու է, իհարկե, ավելի մանրամասն այդ մասին կխոսենք գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալուց հետո, բայց այժմ կարող եմ ասել, որ պարոն Սարգսյանին ենթարկում են քաղաքական հետապնդման, քանի որ ապացույցների բավարար համակցություն այս գործով չկա եւ չի կարող լինել:
- Քանի՞ հատոր է քրեական գործը, որքա՞ն ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար:
- Քրեական գործը թղթային մասով 4 հատոր է, բայց կան նաեւ կրիչներ՝ լազերային սկավառակներ, որոնք ավելի մեծ՝ մոտ 1 գեգաբայթ ծավալով տեղեկություններ են պարունակում: Նյութերին ծանոթանալու համար տրամադրվել է 4 օր ժամանակ: Մենք միջնորդել էինք, որ տրամադրվեր առնվազն 6 օր, սակայն որոշում է կայացվել ծանոթացման ժամկետը սահմանափակելու մասին, այսինքն՝ պարոն Սարգսյանի իրավունքների խախտումը շարունակվում է, հիմա էլ ժամանակ չի տրամադրվում գործի նյութերին ամբողջ ծավալով պատշաճ ծանոթանալու եւ օրենքով սահմանված կարգով միջորդություններ ներկայացնելու համար:
- Նախաքննության ավարտ հայտարարվել է մա՞յր գործով, թե՞ կա նաեւ անջատված մաս:
- Ես չեմ հասցրել նյութերին ծանոթանալ ամբողջ ծավալով, չեմ կարող ասել:
- Ձեր պաշտպանյալի մասնակցությամբ նոր առերեսումներ, քննչական նոր գործողություններ իրականացվե՞լ են:
- Որեւէ նոր գործողություն, նոր առերեսում չի եղել, մեղադրանքում եւս փոփոխություններ չկան:
- Իսկ ի՞նչ ապացույցեր են դրվել մեղադրանքի հիմքում:
- Ես շատ հպանցիկ եմ հասցրել ծանոթանալ, եւ որեւէ ապացույց չեմ կարող բնորոշել, քանի որ որպես այդպիսին, ապացույցեր չկան, կա շինծու մի ցուցմունք, որի հիման վրա կառուցված է այս քրեական գործը:
- Խոսքը գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքի մասի՞ն է:
- Չեմ կարող ասել, թե ում ցուցմունքի մասին է, միայն կարող եմ հաստատել, որ կա շինծու ցուցմունք:
- Պարոն Մակինյան, Դուք նշել էիք, որ ԶԼՄ-ներից եք տեղեկացել Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման մասին: Այդ որոշումը ի վերջո Ձեզ տրամադրվե՞ց, կարո՞ղ եք նշել կալանք դնելու հիմքերը:
- ԶԼՄ-ներից տեղեկանալուց հետո պահանջել եւ ստացել ենք այդ ոոշումը, բայց հիմքեր դրանում նշված չեն: Գույքի վրա դրված արգելանքը անհիմն է, ինչն էլ բողոքարկել ենք դատախազին: Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս՝ ենթադրելու, որ մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել: Ես հիմա կարող եմ հաստատապես պնդել, որ քրեական գործով այդպիսի ապացույցներ չկան, քննիչը պարզապես ենթադրություններ է գրել, թե այդ գույքը կարող է սպառվել, օտարվել:
- Իսկ Սերժ Սարգսյանին պատկանող ամբո՞ղջ գույքի վրա է արգելանք դրված թե՞ մի մասով:
- Քննիչի որոշմամբ՝ կալանք է դրվել պարոն Սարգսյանին պատկանող գույքի՝ մեղադրանքի որոշման մեջ նշված չափով:
- Գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալուց հետո պատրաստվո՞ւմ եք միջնորդություններ ներկայացնել:
- Անպայման ներկայացնելու ենք. միջնորդության եզրափակիչ մասը լինելու է քրեական գործով ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Բայց ես անկեղծ ասեմ՝ որեւէ հույս չունեմ, որ ՀՔԾ-ում սկսված այս պրոցեսը կդադարեցվի: Ակնհայտ է, որ այս պրոցեսը այլ՝ քաղաքական նպատակներ է հետապնդում: Որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն չկա, քրեական գործ չկա: Հիշեցնեմ, որ քննիչը պարոն նախագահին մեղադրանք առաջադրեց առերեսումը ավարտելուց 2 րոպե հետո: Դա նշանակում է, որ այդ վեց թերթանոց որոշումը նրա սեղանին ուղղակի դրված էր, այսինքն՝ ի սկզբանե որոշված էր, որ որպես մեղադրյալ պետք է ներգրավվի՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, ինչ ապացույց ձեռք կբերվի կամ ձեռք չի բերվի:
- Իսկ Ձեր պաշտպանյալն ի՞նչ դիրքորոշում ունի քրեական գործի վերաբերյալ:
-Պարոն նախագահը մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում եւ գնահատում է, որ սա քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում է:
Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Վատնման եղանակով մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են եւս չորս անձ:
Նրանցից մեկը «Ֆլեշ»ի Բարսեղ անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն է, ում նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մյուսը, մեր տեղեկություններով, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է: Մեղադրյալներից երկուսն էլ Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակիցներ են:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT