Երևան
12 °C
Եթե ուզում ենք ցուցակներում չլինեն Հայաստանից բացակայող քաղաքացիները, ընտրողների ցուցակը կազմելու ողջ մեթոդաբանությունը պիտի փոխվի: Ազգային ժողովում ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը ներկայացնելիս պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվել էր. «Ընտրացուցակներում կան մարդիկ, որոնք ՀՀ-ում չեն գտնվում, ու չկա տեղեկատվություն՝ արդյոք ողջ է, թե գնացել է ԱՄՆ, այնտեղ, Աստված չանի, մահացել է: Մենք մեխանիզմ չունենք ստուգելու: Արդյունքում ցուցակում մեծ քանակ ենք ունենում ընտրողների, բայց փաստացի ընտրողներն այդքան չեն: Ի՞նչ լուծումներ եք տեսնում այս խնդիրը լուծելու համար»:
Ի պատասխան՝ Մուկուչյանն ասաց, որ գործող «Ընտրական օրենսգրքով» ցուցակների կազմման մոդելն այնպիսին է, որ ընտրացուցակներում ընդգրվկում են բոլոր այն անձինք, որոնք ՀՀ քաղաքացի են, 18 տարին լրացել է, Հայաստանում ունեն հաշվառում:
«Ընտրողների ցուցակները թափանցիկ են, յուրաքանչյուրը կարող է ստուգել: Հնարավոր են դեպքեր, որ քաղաքացիները բացակայում են, բայց ցուցակում կան, խնդիրն այն է, որ եթե քաղաքացուն հանում են այդ ցուցակից, պետք է լիազոր մարմնին պատշաճ տեղեկություններ ներկայացնեն այդ մասին»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ եթե ուզում են այդ քաղաքացիները ցուցակում չլինեն, ընտրողների ցուցակը կազմելու ողջ մեթոդաբանությունը պիտի փոխվի:
Նա ընդգծեց, որ կան երկրներ, որոնք այլ սկզբունքով են ցուցակները կազմում, բայց այդ սկզբունքների հետեւանքով բավականին մեծ ծավալով լրացուցիչ ցուցակներ են անհրաժեշտ լինում, ինչը եւս ցանկալի չէ: «Ընտրությունների օրը կարող է պարզվել, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ընդգրկվել լրացուցիչ ցուցակներում, իսկ դա վերահսկման առումով խնդիր է»,- հավելեց ԿԸՀ նախագահը:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում լուրերը, որ ամբողջ հանրապետության տարածքում հնարավոր չէ ապահովել բուն ընտրական պրոցեսի տեսանկարահանումը: ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ նախկինում 93-94 տոկոս տեղամասերի ծածկույթն ապահովել են տեսախցիկներով, խոշոր տեղամասերում եղել է, Երեւան քաղաքի բոլոր տեղամասերում եղել է: Հեռավոր բնակավայրերում գտնվող տեղամասերում ինտերնետ հասանելիության խնդիր կա, դրա համար ընտրվել էին 1500 տեղամասերը. «Այս հանրաքվեի անցկացման ընթացքում կառավարության կողմից առանձին տողով միջոցներ հատկացվեցին տեսախցիկներ տեղադրելու հետ կապված, այդ գործառույթը եւս հանձնարարվեց ԿԸՀ-ին: Մենք սկսել էինք արդեն աշխատանքները, կազմակերպությունը առկա է, ըստ էության, նույն կազմակերպությունն է՝ հաշվի առնելով փորձը, որովհետեւ երկու անգամ նման խոշորամասշտաբ միջոցառում արել է, ինքը շատ մասշտաբային է՝ տեղադրել տեսախցիկներ 1500 տեղամասերում, ապահովել ինտերնետ հասանելիություն: Աշխատանքներ տարվել էին, որ «այո»-ի եւ «ոչ-ի կողմնակիցները տեսնեին ոչ միայն մեկ տեղամաս, այլեւ ամբողջ տեղամասերը: Նման հնարավորություն վերապահվել է նաեւ իրավապահ մարմիններին: Տեսախցիկներ արդեն սկսել էին տեղադրվել տեղամասային կենտրոններում, գրաֆիկից առաջ էին ընկել նույնիսկ: Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված՝ աշխատանքները դադարեցին, բայց արդեն տեղադրված տեսախցիկները հանձնվել են շենքերի տնօրինության պատասխանատվությանը: Մոտ 1200 տեղամասերում արդեն տեղադրված էին տեսախցիկները»,- տեղեկացրեց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ թեեւ հանրաքվեին 2000 տեղամասերից 1500-ում կլինեն տեսախցիկներ, բայց ընտրողների թվի առումով 92-93% տոկոսը տեսախցիկների ծածկույթում կլինի:
Ըստ Մուկուչյանի՝ գյուղեր կան, որոնք ինտերնետ չունեն, ու բացառապես դա է պատճառը, որ այդ վայրերում տեսախցիկով հսկելը հնարավոր չի լինի, սակայն նա վստահեցրեց, որ տեսախցիկը գործընթացը վերահսկելու միակ գործիքը չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT