Երևան
12 °C
Նախօրեին կայացած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը:
«Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված եւ մարդիկ չեն կարողացել վճարել դրանք՝ հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին եւ քննարկենք արագաչափերի եւ տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնել, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»,- կառավարության նիստում ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Թե ի՞նչ մեխանիզմներ կան կասեցնելու արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը, եւ ինչքանո՞վ դա օգուտ կտա, փորձեցինք պարզել Ճանապարհատրանսպորտային պատահարների գծով մասնագիտացված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից:
- Պարոն Բաղդասարյան, երեկ կառավարությունում քննարկվեց արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու հարցը, դրանք դադարեցնելու ի՞նչ հնարավորություններ կան:
- Ըստ իս, բացարձակապես որեւէ խնդիր չկա, դա գտնվում է կառավարության տիրույթում: Այստեղ ոչ թե դադարեցնելու, այլ կասեցնելու հարց է, այնուհետեւ վերանայելու դրանց ճիշտ կիրառման հարցը, որովհետեւ իրականում դրանք տեղադրվել են շատ սխալ եւ օգտագործվել են շատ սխալ: Դրանց օգտագործումը հակասում է եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի գործող օրենսդրությանը:
Այսինքն, եթե զբոսաշրջիկը գա Հայաստան եւ փորձի վարել նույն կանոններով, որոնք գոյություն ունեն միջազգային բոլոր պետություններում, նա բավական մեծ տուգանքների կարժանանա Հայաստանի Հանրապետությունում:
Ավելի պատկերավոր բացատրեմ. վարորդը իրավունք ունի երթեւեկել հոսքին համահունչ, այսինքն, եթե հոսքը երթեւեկում է 80 կմ ժամ արագությամբ, եւ եթե այնտեղ սահմանափակում կա 60 կմ ժամ արագության, ապա արագաչափը ցույց կտա, որ վարորդը խախտում է կատարել, եւ նա կտուգանվի, իսկ դա օրինաչափ չէ:
- Իսկ ի՞նչ օգուտ եւ ի՞նչ վնաս կտա արագաչափերի եւ տեսախցիկների գործունեության կասեցումը:
- Օգուտի եւ վնասի խնդիր չկա: Տվյալ սարքավորումը տեղադրելուց պետք է հաշվի առնել վարորդների նյութական վիճակը, եւ թե ինչքանով է պետք խստացնել օրենքի պահանջները: Մեր պետությունում ամենամեծ պատասխանատվության աստիճանի են հասնում վարչական զանցանքները: Ես կարող եմ օրինակ բերել ԱՄՆ-ից, որտեղ նման տեսախցիկներ չկան, նման արագաչափեր չկան, եւ երբ Կալիֆորնիայի նահանգապետը փորձում էր տեսախցիկներ դնել, ժողովուրդը չենթարկվեց դրան, սկսեցին ընդվզել, եւ այդ որոշումը չեղարկվեց:
- Արագաչափերի եւ տեսախցիկների պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը շատացե՞լ է, թե՞ նվազել:
- Եթե դուք տեսնեք, թե ինչքանով են ավելացել դեպքերը խաչմերուկում, կտեսնեք նաեւ, որ արագաչափի, տեսախցիկների պատճառով մեքենաները կանգ էին առնում դեղին ազդանշան վառվելու դեպքում, եւ արդյունքում հետեւից հարված էին ստանում: Այսինքն՝ համեմատական պետք է շատ նրբորեն տեսնել, թե իրականում շատացնո՞ւմ է պատահարների քանակը, թե՞ նվազեցնում է: Բոլոր դեպքերում դա նաեւ նպաստում է խաչմերուկում վթարային իրադրություններ ստեղծելուն, որովհետեւ վարորդը՝ տուգանվելուց վախենալով, հաճախակի դեղինի տակ կանգ էր առնում, հետեւից ստանում էր հարված, եւ դրա հետեւանքով իր այդ կանգառներն առաջացնում էին վթարային իրադրություն:
- Փաստորեն, կասեցնելու որոշումն արդյունավետ կարո՞ղ է լինել:
- Նախ, պետք է կասեցվի գործընթացը, քանի որ դրանց տեղադրումը եւ կիրառումը այդքան էլ օրինաչափ չի եղել: Կասեցումով ուղղակի կկանխենք անօրինականությունը: Այնուհետեւ պետք է վերանայվի երթեւեկության քաղաքականությունը, միգուցե եւ դրանք տեղադրելու անհրաժեշտություն էլ չլինի:
Մի պարզ օրինակ բերեմ, այդ տեսախցիկները տեղադրված են խճուղիների վրա, որոնք կապում են երկու քաղաք, եւ այդտեղ ինչ-որ հատված համարում են բնակավայր, այնինչ դա բնակավայր չէ: Այսինքն՝ ես երթեւեկում եմ տվյալ քաղաքային խճուղով 90 թույլատրելի արագությամբ, բայց պարտավոր եմ իջեցնել արագությունը մինչեւ 60, որովհետեւ ինչ-որ մի հատվածում դա, բնակավայր է համարվում, մինչդեռ դա բնակավայր չէ: Սա պետք է ամբողջությամբ վերանայվի եւ նոր տրամադրությամբ զարգանա:
- Իսկ տեսախցիկները եւ արագաչափերը հեռացնել պե՞տք է, թե՞ ամեն դեպքում դրանց անհրաժեշտությունը կա:
- Օրինակ, Գերմանիայում մայրուղիների վրա ընդհանրապես արագության սահմանափակում չկա: Իսկ մեր ճանապարհների որակը այնպիսին չէ, որ շատ մեծ արագություն հնարավոր լինի զարգացնել: Պետք է ուղղակի դիտարկել, թե որտեղ է անհրաժեշտ, որտեղ կարող է ստեղծվել վթարային իրադրություն, իսկ մնացած տեղերում անհրաժեշտություն չկա դնելու: Հիմա շատ տեղերում իրենք արհեստական արագությունը նվազեցնելու նշան են դրել եւ տեսախցիկ են դրել, զուտ նրա համար, որ պատասխանատվության ենթարկեն եւ պետբյուջե լցնեն գումարները, բայց իրականում դրա կարիքը չկա:
Որքա՞ն պարտք են կուտակել քաղաքացիները արագաչափերից եւ տեսախցիկներից այս պահի դրությամբ, քանի՞ աշխատատեղ կպակասի ճանապարհային ոստիկանությունում, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ հարցին կարող են պատասխանել պաշտոնական հարցում ուղարկելու դեպքում:
2012 թվականից, երբ սկսեցին գործել արագաչափերն ու տեսախցիկները, վարորդների շրջանում մեծ բողոքի ալիք բարձրացավ: Մի քանի վարորդներ ստեղծեցին «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը, որը պայքարում էր արագաչափերի, տեսախցիկների եւ «կարմիր գծերի» դեմ: Ինչքանո՞վ է նախաձեռնությանը բավարարում արագաչափերի եւ տեսախցիկների գործունեության հնարավոր կասեցումը, մեր հարցերին պատասխանեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը:
- Պարոն Սուլեյմանյան, արագաչափերի եւ տեսախցիկների ժամանակավորապես կասեցումը ի՞նչ օգուտ կտա:
- Կան մարդիկ, ովքեր մի քանի միլիոն դրամի տուգանքի չափը գերազանցել են, բնական է, որ 2, 3, 4 մլն դրամ տուգանքը գերազանցած մարդը չի վճարի այդ տուգանքները: Նա կշարունակի լկտի վարել, մինչդեռ եթե համաներում լինի, այդ մարդու հետ կարելի է օրենքով շփվել եւ վերադարձենել ճիշտ ուղի:
Տուգանքները անհամաչափ են, չպետք է տուգանվեն այն մարդիկ, ովքեր երկու ամիսը մեկ մի սխալ կայանման պատճառով 5 հազար դրամ տուգանվում են: Պետք է տուգանվեն այն մարդիկ, ովքեր պարբերաբար նույնատիպ խախտումներ են անում: Այսինքն, եթե կա ինչ-որ մեկը, ով 3 օրը մեկ արագության պատճառով տուգանվում է, այդ մարդուն մեկ, երկու, երեք, արդեն չորրորդ դեպքում պետք է ընդհանրապես զրկել վարորդական վկայականից:
Այսինքն՝ գործող համակարգի խնդիրը նրանում է, որ մեխանիզմը սխալ է: Ամեն ինչ ստեղծվել է, որ մարդկանց գրպանը մտնեն, բայց այդ մարդիկ կուղղվեն, չեն ուղղվի, երթեւեկությունը կշահի, կկորցնի, դրանք այն հարցերն են, որոնք համակարգը ստեղծողներին չի հետաքրքրել:
Մինչդեռ մեր նախաձեռնությունը վստահ է, որ խնդրին առանցքային, արմատական մոտեցում է պետք: Նախ եւ առաջ պետք է հասկանալ՝ ինչի համար ենք մենք այդ տեսախցիկները տեղադրում: Եթե տեղադրում ենք անվտանգության համար, ուրեմն չի կարող պատիժը լինել միայն գումարի տեսքով: Բազմաթիվ մարդիկ կարմիր համարներով, ՌԴ համարներով լկտիաբար ավտոմեքենա են վարում եւ չեն տուգանվում: Այսինքն, օրենքը բոլորի համար չի, սա պետք է տարանջատվի եւ ընկալվի:
Եթե օրենքը ոչ բոլորի համար է, ուրեմն ոչ մեկի համար էլ չէ: Այն, ինչ չի կարելի մեկին` չի կարելի բոլորին, այն ինչ կարելի է մեկին` կարելի է բոլորին, սա է սկզբունքը: Մինչդեռ մեզ մոտ երկակի ստանդարտներ են, եթե դու պաշտոնյա ես եւ ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենա ունես, դու կարող ես չենթարկվել, եւ ըստ էության, համակարգը քեզ չի վերահսկում:
Եթե դու պոտենցիալ մարդասպան ես եւ խախտում ես անում ռուսական պետհամարանիշներով, հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է տուգանել հայկական պետհամարանիշներով մարդկանց, խտրականության հարց կա այստեղ: Քանի դեռ խտրականությունը վերացված չի, տեսախցիկների տուգանքները չեն ծառայի իրենց նպատակին եւ չեն էլ կարող ծառայել: Որովհետեւ այդ համակարգը ներդրվել է 2012 թվականի հունվարին, բայց ճանապարհատրանսպորտային պատահարների եւ մահացության թվերը չեն նվազել եւ նույնիսկ աճել են: Սա ակնհայտ ապացույց է, որ տեսախցիկները տեղադրվել են ըստ քմահաճույքի, ոչ թե ըստ պահանջի, եւ այդ իսկ պատճառով երթեւեկությունը չի կարող կարգավորվել:
Եւս մի շատ կարեւոր բան ասեմ, մեր խորին համոզմամբ՝ վարորդներին կանխարգելիչ գործողություններով է պետք սթափեցնել: Օրինակ, Վրաստանում 2005 թվականին հոյակապ գործողություն կատարեց ոստիկանությունը: Այն վարորդներին, ովքեր շատ կոպիտ խախտում էին կատարում, գումարով չէին տուգանում: Նրանց պարզապես հավաքում էին մի սենյակում, որտեղ ստիպում էին 1-ից 2 ժամ դիտել ճանապարհատրանսպորտային պատահարներ: Հավաստիացնում եմ, որ մեր ազգի բազմաթիվ հայորդիներ 2 ժամ այդ սենյակում գտնվելուց հետո շատ ավելի կանոնավոր կվարեն, քան ինչ-որ 5-10 հազար դրամ տուգանք վճարելով:
Չկա գաղափարախոսություն, չկա մեթոդաբանություն, չկա մոտեցում եւ չկա հասկացողություն, թե մենք ինչ ենք ուզում: Հետեւաբար, պետք է ընդունել եւ խոստովանել, որ այն, ինչ արվել է մինչ այսօր` տեսախցիկների տեղադրումով, կրել է զուտ մակերեսային, դիլետանտ, քաոսային բնույթ, եւ կարելի է մեկ շաբաթում ամեն ինչ կանոնակարգել:
Ուզում եմ նաեւ անդրադառնալ վարչապետի երեկվա հայտարարությանը` երբ ասաց ժամանակավոր կասեցնել տուգանքները: Տուգանքներին, գումար գանձելուն ես դեմ չեմ, բայց ես կողմ եմ, որ մեքենաները ֆիքսվեն, եւ արդեն պատշաճ մասնագետների առկայության դեպքում մենք հասկանանք, թե մեր քաղաքում, մեր երկրում պարբերաբար նույնատիպ խախտումներ անողները ի՞նչ պետհամարանիշներ ունեն: Եւ ոչ թե պետք է տուգանենք այդ մարդկանց, այլ հանրային պարսավանքի ենթարկենք:
Ուզում եմ բերել Սինգապուրի օրինակը, երբ մարդիկ միզում էին վերելակներում, ամենախելացի բանը, որը իրենց վարչապետը արեց՝ տեսախցիկներ տեղադրեց այնտեղ, եւ դրանք հանրային հեռուստատեսությամբ հեռարձակեց: Դրանից հետո վերելակներում միզելու խնդիրը վերացավ:
Այսինքն, գումարով խնդիրը չի լուծվում, 5 տարի է՝ մենք դա ասում ենք: Հայաստանում այսօր ոչ մեկ վերլուծություն չի արել, թե քանի ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել արագաչափերից հետո: Մարդը, որը ստիպված արագություն է նվազեցնում` արագաչափի պատճառով, հետագայում նրա ինքնագիտակցությունը ստիպում է, որ գերազանցի արագությունը: Բազմաթիվ դեպքեր կան, որ արագաչափերից 200-300 մետր հետո պատահար է տեղի ունեցել, սա էլ է ինֆորմացիա, որը պետք է վերլուծել եւ հասկանալ՝ որքանով է արդարացված այս կամ այն տեսախցիկի առկայությունը առհասարակ:
- Այսինքն, մինչ այժմ արդարացված չի գործել, բայց ամեն դեպքում կարիք կա, որ դրանք գործեն ուղղակի վերանայվելուց հետո, դա ե՞ք ուզում ասել:
- Ես կարծում եմ, որ պետք է մնա, տուգանելու եւ վերահսկելու մոտեցումը պետք է փոխվի: Կարելի է բացի գումարից, վարչական տույժեր նշանակել, կարելի է մարդկանց ժամանակավորապես զրկել վարորդական իրավունքից: Այսինքն՝ հոգեբանական ճիշտ լուծումներ գտնել, այլ ոչ թե պարզապես հարստացնել բյուջեն, բայց մահացությունների թիվը չնվազի եւ պատահարների թիվը չնվազի: Այլապես ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես, որ այս համակարգը գործի:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 19-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT