Երևան
12 °C
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 18-ին Արարատի մարզում ամփոփել է ՆԳՆ Ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ներկա են եղել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
«Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնակատարը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով առանձին հանցատեսակների դինամիկային։
2026 թվականի առաջին կիսամյակում վարչությունը գրանցել է հանցագործության 324 դեպք։ Համապատասխանաբար 15,3 և 12,5 տոկոսով նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։ Աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Բնակարանային գողությունների թիվը նվազել է 40, իսկ խարդախություններինը՝ 72,7 տոկոսով։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 602 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 9,3 տոկոսով։
Բացահայտված հանցագործությունների թիվը կազմել է 551՝ ընդհանուրի 91,5 տոկոսը։ Հանցագործությունների թվի նվազումը պայմանավորված է մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ։ Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, 39,3 տոկոսով նվազել՝ սեփականության դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում գրանցվել է հանցագործության 153 դեպք, բացահայտվել՝ 140-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 91,5 տոկոս։ Դեպքերի նվազումը պայմանավորված է գողությունների, խարդախությունների նվազմամբ։ 75 տոկոսով նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։
Վեց ամիսների ընթացքում Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում գրանցված հանցագործության 238 դեպքից բացահայտվել՝ 215-ը կամ 90,3 տոկոսը։
Հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է, ինչը պայմանավորված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 59,4 տոկոս նվազմամբ։ Աճել են մարդու դեմ, ինչպես նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում գրանցվել է հանցագործության 652 դեպք, բացահայտվել՝ 593-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 91 տոկոս։ Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների աճով։
Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20,5 տոկոսով ավելի հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 37 հազար 624 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 11 տոկոսով ավելի։ Արարատի մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների և վիրավորների թիվն աճել է, մինչդեռ զոհերի թիվը՝ նվազել։
Ոստիկանության գվարդիայի Արտաշատի պետական պահպանության բաժնի պետը, ներկայացնելով բաժնի գործունեությունը, նշել է, որ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ՝ Գվարդիայի ծառայողները նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ, ապահովել՝ պահպանվող օբյեկտների հուսալի պահպանությունը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին կատարած պատասխանատու աշխատանքի համար՝ ընդգծելով, որ արձանագրված արդյունքները պետք է ամրապնդվեն շարունակական և հետևողական աշխատանքով։
Նախարարը մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել։ Արփինե Սարգսյանը մասնավորապես պահանջել է բարձրացնել գիշերային ծառայությունների արդյունավետությունը՝ տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպելով համատեղ ծառայություններ։
Անդրադառնալով խարդախությունների դեմ պայքարին՝ նախարարը հանձնարարել է էապես ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ բացահայտելով ինչպես առանձին դեպքերը, այնպես էլ հնարավոր կազմակերպված սխեմաները։
Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով և հանձնարարել ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը։
Կարևորվել է դպրոցներում հանդիպումների, իրազեկման միջոցառումների և ոստիկանություն–դպրոց համագործակցության շարունակական կազմակերպումը, որպեսզի ուսումնական տարվա մեկնարկից աշխատանքներն իրականացվեն նախապես մշակված և համակարգված ծրագրով։
Ընտանեկան բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հանձնարարվել է ապահովել արագ, անհետաձգելի և մասնագիտական արձագանք՝ բացառելով հաղորդումների թերագնահատումն ու ձևական մոտեցումը։
Միաժամանակ ընդգծվել է անհետաձգելի բացահայտում պահանջող հանցագործությունների ուղղությամբ օպերատիվ միջոցառումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Տնտեսական հանցագործությունների հակազդման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները, այդ թվում՝ ընդերքի ապօրինի օգտագործման, ավազի հանքերի շահագործման և ոլորտում հնարավոր չարաշահումների բացահայտման ուղղությամբ։
Առանձին անդրադարձ է կատարվել ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ կանխարգելման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրացման ուղիներն ու հանցավոր կապերը։
Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախարարը պահանջել է ցուցաբերել խիստ և անհանդուրժող հակազդեցություն՝ յուրաքանչյուր հաղորդման դեպքում ապահովելով անհետաձգելի արձագանք, դեպքի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտում։
Հանձնարարվել է նաև առավել հետևողական պայքար իրականացնել քրեական հեղինակությունների, քրեական ենթամշակույթ կրող և դրան հարող անձանց նկատմամբ՝ բացառելով նրանց ազդեցության և հակաօրինական վարքագծի ցանկացած դրսևորում։
Միաժամանակ կարևորվել է թշնամական հարաբերություններ ունեցող անձանց հետ մշտական կանխարգելիչ աշխատանքի իրականացումը՝ հնարավոր բախումներն ու ծանր հետևանքները նախապես կանխելու նպատակով։
Նախարարն անդրադարձել է նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին՝ ընդգծելով առողջ աշխատանքային միջավայրի, կարգապահության և ղեկավար կազմի անձնական պատասխանատվության կարևորությունը։
Պարեկային ծառայության մասով ընդգծվել է հերթափոխից առաջ հրահանգավորումների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը։ Նախարարը պահանջել է օրինախախտումների նկատմամբ լինել սկզբունքային և բացարձակ անհանդուրժող՝ միաժամանակ բացառելով վարորդների նկատմամբ կողմնակալ կամ ընտրողական վերաբերմունքը։
Նախարարը անդրադարձել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով պայմանավորված հանցագործությունների աճին և հանձնարարել ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առավել ռիսկային ճանապարհահատվածներին և պարբերաբար արձանագրվող խախտումներին։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի իր լիազորություններն իրականացնելիս՝ անկախ այն հանգամանքից, թե օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում։ Օրենքի պահանջները պետք է հավասարապես կիրառվեն բոլորի նկատմամբ։
Ամփոփելով նախարարը հանձնարարել է նշված բոլոր ուղղություններով սահմանել հստակ թիրախներ, ուժեղացնել միջստորաբաժանումային համագործակցությունը և ապահովել հանձնարարականների հետևողական կատարումը»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը
2026-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
Որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի՝ անկախ նրանից՝ օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում
Պաշտպանի բարձրաձայնած բազմաթիվ հարցեր ստացել են լուծումներ. Անահիտ Մանասյանն ամփոփել է այցը Սյունիքի մարզ
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և վարորդի մարմինը
Ինչպես են քրեական ոստիկանները ձերբակալում Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների հեղինակներին. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT