«Ոստիկանությունը ոլորտում քաղաքականություն մշակող մարմին չէ»․ հաստատվեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը առաջին հերթին ենթադրում է կառուցվածքային փոփոխություններ եւ գործառույթների հստակեցում, այսինքն՝ տարանջատվում է ոստիկանության մեջ քաղաքացիական բնույթի ծառայությունները բուն ոստիկանական ծառայություններից: 

«Մասնավորապես՝ անձնագրերի, վիզաների վարչության կամ հաշվառման քննական կենտրոնների գործառույթները, ՃՈ գործառույթները դուրս են բերվում ոստիկանության համակարգից եւ Ներքին գործերի նախարարության կառուցվածքում կլինեն: Կձեւավորվի ՆԳՆ-ն, որը կմշակի ոլորտում քաղաքականությունը եւ քաղաքական պատասխանատվություն կկրի ոլորտի բարեփոխումների համար: Հաջորդ կարեւոր կետը պարեկային ծառայության եւ օպերատիվ ծառայության կենտրոնի ստեղծումն է: Հիմա արտաքին ծռայությունը մեծապես իրականացնում է Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասով եւ պարեկապահակային ծառայության ոշակի այլ գործառույթների մասով»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է այս երկու ծառայությունների միավորման արդյունքում ստեղծել նոր պարեկային ծառայություն, որի գործառույթները շատ ավելի լայն կլինեն։

Բադասյանն ընդգծեց՝ այսօր առկա են գործառութային տարաբնույթ կրկնություններ, անբավարար են հանցագործությունների մասին հաղորդումներին արագ արձագանքող եւ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող անհրաժեշտ հմտություններ ունեցող շարժական ոստիկանական ստորաբաժանումները: Նա հավելեց, որ ոստիկանության ծառայողներն ունեն ոչ բավարար հմտություններ հաղորդակցության եւ ուժի կիրառման տեսանկյունից։

Բադասյանն ասաց, որ այս գործողությունների ծրագիրը 3 տարվա համար գնահատվել է 16 մլրդ 326 մլն դրամ, որից 12 մլրդ 93 մլն դրամը պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի կազմավորման համար է:

«Այդ 12․9 մլրդ դրամից 8․4 մլրդ դրամը կհատկացվի բյուջեից, իսկ մնացածը՝ միջազգային տարբեր գործընկերները»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խնդիր են դրել արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում ունենալ նոր պարեկային ծառայություն, ինչը նշանակում է, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը պետք է ամբողջությամբ փոխվի, ընդ որում, պետք է փոխվի ինչպես ձեւով, այնպես էլ՝ բովանդակությամբ:

Նա ընդգծեց՝ դրա առաջին փուլը կրթականն է. «Մեր նախնական պայմանավորվածությամբ այն պետք է մեկնարկեր ապրիլից, բայց կորոնավիրուսի պատճառով մի քիչ հետաձգվեց»:

Վարչապետը նշեց, որ պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր՝ սկսած տեխնիկական միջոցներից, ավտոմեքենաներից, հագուստից. «Երկրորդ փուլում մենք կստեղծենք Ներքին գործերի նախարարություն: Հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի ՆԳ նախարարությունը»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ ՆԳՆ ստեղծելու հարցում մշտապես կոնֆլիկտ է եղել խնդրի քաղաքական եւ զինվորական մասի բովանդակությունների միջեւ. «Խնդիր է եղել այնպես անել, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից: Ի վերջո, մենք հրաժարվել ենք այն տրամաբանությունից, որ հնարավորություն ստանանք քաղաքացիական անձանց նշանակել ոստիկանությունում, առավել եւս՝ ղեկավարի կարգավիճակով, բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, երբ ոստիկանությունը ոլորտում քաղաքականություն մշակող մարմին չէ: Այս կոնֆլիկտը լուծելու համար մենք որոշեցինք, որ կունենանք Ներքին գործերի նախարարություն: Այստեղ քաղաքական եւ քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից: ՀՀ ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ ՆԳՆ-ի հետ, կլինի դրա կազմում: Այդ հարաբերությունները կլինեն մոտավորապես այնպիսին, ինչպիսին է ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի միջեւ հարաբերությունները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1896 դիտում

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց

Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց

Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի

Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի

Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը

Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները

Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար

Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում

Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ

Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ

Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին

ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ

Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը

Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով