«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

02/02/2026 schedule15:48

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2000, 2001 և 2003 թվականի որոշումներով՝ «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվել է 4000 քմ, 2996.5 քմ, 5000 քմ և 800 քմ մակերեսով հողատարածք:

Դրանք տրամադրվելու են համապատասխանաբար Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում (ներկայիս հասցեն՝ Ծովակալ Իսակով պողոտայի հ.15/10), Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման մասում (ներկայիս հասցեն՝ Շիրազի փողոցի հ.1/1), Թամանցիների փողոց և Արտաշատի խճուղու հատող խաչմերուկին հարող հատվածում (ներկայիս հասցեն՝ Թամանցիների փողոց հ.97/2) և Շիրակի փողոցին հարող տարածքում (ներկայիս հասցեն՝ Շիրակի փողոց հ.1/18):

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ Կառավարության՝ 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման շրջանակներում Երևանի քաղաքապետի 2010 թվականի որոշումներով՝ վերոնշյալ ինքնակամ կառույցները (հասարակական) համարվել են Երևան քաղաքի սեփականությունը, իսկ 2010 թվականի մարտի 12-ին լուծվել են վերջիններիս հետ կնքված հողի վարձակալության պայմանագրերը:

«Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան համայնքի սեփականությունը դառնալուց հետո նշված հողատարածքները և շինությունները փաստացի չեն վերադարձվել համայնքին. «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերությունը առանց որևէ իրավական հիմքի շարունակել է օգտագործել դրանք (2023 թվականի մայիսի 11-ից Ընկերության սեփականատերը «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ-ն է):

Ավելին՝ Ընկերությունը Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում հատկացված 4000 քմ հողամասից կրկնակի չափով ավել օգտագործել է 1.08 հա մակերեսով հողամաս 757.7 քմ մակերես գազալիցքավորման կայանով Շիրակի փողոցին հարող տարածքում 800 քմ հողատարածքի փոխարեն՝ 0.47 հա մակերեսով հողամաս՝ 576.8 քմ մակերես շինությունով, Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման մասում 2996.5քմ մակերեսով հողամասի փոխարեն 4408.46 քմ մակերեսով հողամաս՝ 183.5 քմ գրասենյակի շինությունով:

Միաժամանակ «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերությունը նշված տարածքներում առանց թույլտվության իրականացրել է սեղմված բնական գազի վաճառքի գործունեություն՝ վճարելով նախկին կնքված ու լուծված պայմանագրերով սահմանված փոքր տարածքների վարձավճարները:

Ուսումնասիրության արդյունքներով դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2025 թվականի դեկտեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Միաժամանակ դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերության (2023 թվականի մայիսի 11-ից՝ «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ) կողմից վերոնշյալ հասցեներում գտնվող, Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի ու շինությունների ինքնակամ օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ Ընկերության կողմից առանց գործունեության թույլտվության սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
988 դիտում

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց

Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց

Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի

Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի

Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը

Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները

Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար

Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում

Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ

Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ

Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին

ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար