Երևան
12 °C
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանային հակամարտության:
ԱՄՆ-ն ավիակիր է տեղակայել տարածաշրջանում, իսկ Իրանը ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում։
«Ամերիկացիները պետք է իմանան՝ եթե նրանք պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ»,- կառավարամետ Tasnim լրատվական գործակալությունն է մեջբերել Խամենեիի խոսքերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել Իրանի գործերին նրա միջուկային ծրագրի և բողոքի ցույցերի դաժան ճնշման պատճառով: Շաբաթ՝ հունվարի 31-ի երեկոյան, Ֆլորիդա մեկնելու ճանապարհին լրագրողների հարցին, թե արդյոք որոշե՞լ է, թե ինչ գործողություններ կձեռնարկի Իրանի դեմ, նա պատասխանել է, որ չի կարող ներկա պահին ասել: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ Իրանը «լուրջ» բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ և հույս է հայտնել, որ նրանք կկարողանան հասնել «ընդունելի» համաձայնության: Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի «շատ մեծ և հզոր նավեր»:
ԱՄՆ ռազմական հզորության ամրապնդման շրջանակներում Միացյալ Նահանգները տարածաշրջանում է տեղակայել USS Abraham Lincoln ավիակիրը, իսկ անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ այն գործում է Արաբական ծովում։
Փոխադարձ սպառնալիքներն ու Հորմուզի նեղուցը
«Թրամփը անընդհատ ասում է, որ նավեր է բերել... Իրանի ժողովուրդը նման բաներից չի վախենա»,- փետրվարի 1-ին իր ելույթում ասել է Խամենեին։
Այս կիրակի Իրանը նախատեսում է երկօրյա ռազմածովային զորավարժություններ սկսել Հորմուզի նեղուցում աշխարհի ամենակարևոր նավագնացության ուղիներից մեկում և էներգամատակարարման հիմնական ուղում իրական կրակոցներով զորավարժություններով։
Նավթի համաշխարհային առևտրի մոտ մեկ հինգերորդն անցնում է այս ջրային ուղով, որը Իրանի և Օմանի միջև գտնվող իր ամենափոքր կետում մոտ 33 կիլոմետր լայնություն ունի։ Իրանը նախկինում սպառնացել էր փակել նեղուցը երկրի դեմ հարձակման դեպքում։
ԱՄՆ-ն Իրանին զգուշացրել է տարածաշրջանում ամերիկյան ուժերի մոտ նրանց անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը հղի է լինելու վտանգներով, իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատասխանել է՝ ասելով. «ԱՄՆ զինված ուժերը հիմա փորձում են թելադրել, թե ինչպես պետք է մեր հզոր զինված ուժերը անցկացնեն մարտական կրակի վարժանքներ իրենց սեփական տարածքում»։
Պայթյուններ Իրանում
Շաբաթ օրը՝ հունվարի 31-ին, Իրանում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Դրանցից մեկը որոտացել է Բանդար Աբբասի հարավային նավահանգստային քաղաքի շենքում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 14-ը՝ վիրավորվել։ Տեղական իշխանությունները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, մինչդեռ կառավարամետ Tasnim լրատվական գործակալությունը հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող հաղորդագրություններն այն մասին, որ պայթյունի թիրախը եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատարը։
Հարավարևմտյան Ահվազ քաղաքում մեկ այլ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ. տեղական իշխանությունները նույնպես որպես պատճառ նշել են գազի արտահոսքը՝ ըստ իրանական Tehran Times թերթի։
Ցույցերն ու դրանց հետևանքները Իրանում
Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին տեղեկացրել է երկու պայմանի մասին, որոնք պետք է կատարվեն ԱՄՆ ռազմական միջամտությունից խուսափելու համար. «Առաջինը՝ ոչ մի միջուկային զենքին, երկրորդը՝ դադարեցնել ցուցարարների սպանությունը»։
Փետրվարի 1-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զոհված 2986 մարդու անունները։ Պաշտոնապես 3117 մարդ է մահացել, բայց զոհվածներից 131-ը կա՛մ դեռ չի նույնականացվել, կա՛մ կան անհամապատասխանություններ բնակիչների տվյալների բազայում նրանց անձնական տվյալների մեջ։ Երբ այս անհամապատասխանությունները լուծվեն, Կառավարությունը խոստացել է հրապարակել ամբողջական ցուցակը։
Այնուամենայնիվ, մարդու իրավունքների պաշտպանները պնդում են, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է։ Ամերիկայում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստներ» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ հաստատել է ավելի քան 6300 զոհվածների ինքնությունը և հետաքննում է ևս 17 հազար մահվան մասին հաղորդագրությունները։
Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքներ» կազմակերպությունը կարծում է, որ վերջնական թիվը կարող է հասնել մինչև 25 հազար զոհի։
«Իրան միջազգային» մեդիա հարթակը նշել է ամենաբարձր 36 հազար 500 զոհվածի մասին թիվը:
Ըստ երևույթին, այս թվերին հղում անելով՝ Փեզեշքիանի վարչակազմը հայտարարել է, որ «ի տարբերություն այս երկրի պատմական թշնամիների և չարախոհների, որոնք մարդկային կյանքերը համարում են պարզապես թվեր և վիճակագրություն, դրանք մեծացնելով՝ ձգտում են իրենց քաղաքական շահին», Իրանի կառավարությունը կարծում է, որ յուրաքանչյուր մահացած մարդ թանկ է։
«Յուրաքանչյուր իրանցի մեզ համար նման է Իրանին, և նախագահը իր բարոյական պարտքի և ժողովրդի հանդեպ նվիրվածության շնորհիվ իրեն համարում է նրանց իրավունքների պաշտպան»,- ասվում է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։
Կիրակի օրը իր ելույթում Խամենեին մեղադրել է ցուցարարներին ոստիկանության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և այլ թիրախների, այդ թվում՝ բանկերի և մզկիթների վրա հարձակվելու համար:
«Հեղաշրջումը ճնշվել է»,- նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։
Ցուցարարները BBC-ին ասել են, որ անվտանգության ուժերի գործողությունները աննախադեպ են եղել իրենց դաժանությամբ։ Այնուամենայնիվ, փաստն այն է, որ մեծ մասշտաբներ ընդգրկող և աղմուկ հանած ցույցերը երկրում մարել են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT