Ինչի արդյունքում էլ դա եղած լինի, պիտի անպայման կրեն պատասխանատվություն․ Զոհրաբյանը՝ վարչապետի ուղերձի կադրերի մասին

Հիմա դա եղել է դիտավորության, թե ոչ պրոֆեսիոնալզիմի եւ դիլետանտիզմի արդյունք, չի փոխում տեղի ունեցածի գնահատականը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդած կադրերին։ Ըստ Զոհրաբյանի՝ տեղի է ունեցել իսկապես անընդունելի բան։ «Ինձ համար դա բացարձակապես անընդունելի է, որովհետեւ տալ եթերից առաջ նախապատրաստական փուլը երկրի առաջին դեմքին, անընդունելի է։ Դա դիտավորություն է եղել, թե եղել է սաբոտաժ կամ՝ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, ես այս վարկածներից որեւէ մեկը չեմ բացառում, բայց ինչի արդյունքում էլ դա եղած լինի, պիտի անպայման կրեն պատասխանատվություն, այդ թվում՝ վարչապետի մամուլի ծառայությունը, որովհետեւ նրանք պետք է ամենայն մանրամասնությամբ հսկեին ամբողջ գործընթացը»,- ասաց Զոհրաբյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հավելեց, որ այս հարցն իրենց ուղղված չէ, այն պետք է հղել համապատասխան հասցեով։ «Պետք է հասկանանք, թե որ մարմինն ինչն էնպես չի արել, բայց ոչ էլ ես կարծում եմ, որ դրանից պետք է մեծ ինչ-որ բան սարքենք»,- ասաց Մելքումյանը։ Նա նաեւ հավելեց, որ այս միջադեպը եւս մեկ անգամ ապացուցում է, որ պետական կառավարման համակարգում, որի մասին միշտ ասել են, կա կառավարման որակի խնդիր, եւ ըստ Մելքումյանի՝ շատ տեղերում այն միջինից ցածր է։

Տպել
837 դիտում

Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ

Քաջարանի քաղաքապետի մասնակցությամբ անձի առեւանգում, ծեծ, թմրանյութեր. ՔԿ-ն պարզաբանում է քաջարանցիների ձերբակալումը

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում