Աշոտ Սուքիասյանն ասում է՝ Կճոյանը ոչ մի բանի հետ կապ չունի. ըստ պաշտպանի՝ նրանք այժմ որեւէ հարաբերություն չունեն

Օֆշորի հայտնի գործի անջատված մասով դատապարտված եւ մասնակի արդարացված Աշոտ Սուքիասյանն ամիսներ առաջ հարցաքննվել է բուն գործի՝ նոր ընթացք ստացած մասով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը Կճոյանի սանիկն է:

Վերջինիս խոսքով՝ այդ գործը չի վերաբացվել, այլ այսքան տարի գտնվել է նախաքննության փուլում, իսկ ձեռագրաբանական փորձաքննությունը, որի մասին խոսում են կողմերը, արվել է դեռեւս ութ տարի առաջ. «Դա նոր ի հայտ եկած հանգամանք չէ, այդ փորձաքննությունը ութ տարի առաջ էր նշանակվել, փորձագետները նշել էին, որ հնարավոր չի եղել պարզել ստորագրությունները, նորից են ուղարկել փորձաքննության, եւ այդ նույն փորձագետը, իմ պատկերացմամբ, առանց որեւէ հիմնավորման, կասկածելի եզրակացության է եկել, թե դրանք Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրություններն են: Ես, իհարկե, ամբողջությամբ կարդալ չեմ կարողացել, բայց հաշվի առնելով փորձաքննության գիտական չափանիշները՝ պատճենով հնարավոր չի լինում կատեգորիկ եզրակացության հանգել»: Թե երբ է նշանակվել երկրորդ փորձաքննությունը, Հակոբյանին հայտնի չէ, նրա խոսքով՝ այդ մասին իմացել են փետրվարին, երբ իրենց կանչել էին հարցաքննության:

Թեմայի վերաբերյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Կարեն Հակոբյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Հակոբյան, Աշոտ Սուքիասյանը առերեսվե՞լ է Նավասարդ Կճոյանի կամ Փայլակ Հայրապետյանի հետ:

- Փայլակ Հայրապետյանի հետ այն ժամանակ դատարան ուղարկված մասով եղել է առերեսում, բայց Կճոյանի հետ անհրաժեշտություն չի եղել, որովհետեւ նա Կճոյանի դեմ ցուցմունք չի տվել:

- Նրանց խոսքերում հակասություններ կան, դրա համար եմ հարցնում. Աշոտ Սուքիասյանն ասել է, թե ինքն է արտատպել Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները՝ առանց նրանց գիտության եւ համաձայնության, մինչդեռ Կճոյանն իր ցուցմունքում, ըստ պաշտպանի, ասել է, որ անձամբ է ստորագրել եւ բացառապես ընկերության ստեղծման համար:

- Ես չգիտեմ՝ Կճոյանը ինչ է ստորագրել, ամեն դեպքում, Սուքիասյանը, այո՛, դա է ասում, նման ցուցմունք է տվել նա:

- Եվ, ըստ նրա, հետագայում ո՛չ Կճոյանը, ո՛չ Սարգսյանը այդ ընկերությունից ֆինանսական եկամուտ չե՞ն ստացել:

- Իհարկե:

- Ընկերությունը, որին ուղարկվել են այդ ենթադրյալ հանցագործության գումարները, Կիպրոսի օֆշորային ընկերությո՞ւն է:

- Օֆշորային չէ, այդպես նշում են՝ սրան-նրան վարկաբեկելու, պաշտպանյալիս արածը խարդախություն դարձնելու համար: Պարոնայք իրավապահները նույնիսկ չեն էլ կարողացել Կիպրոսից պատասխան ստանալ. որ այդքան բարեխիղճ լինեին, կգնային Կիպրոս, իրենց քննչական պահանջները կստանային, կպարզեին՝ դա իրականում օֆշորային է, թե ոչ:

- Այսինքն՝ հարցո՞ւմ են ուղարկել Կիպրոս:

- Իմ իմանալով՝ այո՛, բայց պատասխան չեն ստացել, հետեւողականություն չկա գործով, ինչը որ կարող է հերքել մեղադրանքը, կարելի է չստանալ, ուրիշ ժամանակ քսան հատ գրություն կուղարկեին… Դա Կիպրոսի 10 տոկոս հարկման գոտում ստեղծված ընկերություն է՝ օրինական գործող: Կիպրոսում տարբեր կազմակերպություններ կան՝ օֆշորային, որ հարկեր չտալու նպատակ են հետապնդում, կա նաեւ այդ 10 տոկոսը, եւ դու, որպես բիզնեսմեն, որոշում ես՝ որում ստեղծել: Ասեմ Ձեզ՝ այդ կազմակերպության ստեղծման նպատակը եղել է հատուկ տեխնիկա ձեռք բերելը, նավով Կիպրոս տեղափոխելն ու մաքսազերծելը, որպեսզի ուղարկվեր Աֆրիկա՝ հանքարդյունաբերության համար:

-Խոսքը Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ի ընկերությունների մասի՞ն է:

- Ոնց որ թե չէ, հիմա անունը չեմ էլ հիշում, այնքան դանդաղ է գործը քննվում, օբյեկտիվորեն հնարավոր չէ այդքանը հիշել: Ամեն դեպքում, քանի որ վարկավորումը պայմանագրի կանոնների խախտումով է եղել, այսինքն՝ գումարը սկսել են փոքր մասերով տալ, եւ Փայլակ Հայրապետյանի կողմից խնդիրներ են ստեղծվել, այդ գործընթացը հնարավոր չի եղել իրագործել:

- Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

- Դե, բազմաթիվ խնդիրներ են եղել, բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ մասին, եթե չեմ սխալվում, նաեւ մահափորձի հարց է եղել. Սուքիասյանը նշել է, թե Աֆրիկայում Փայլակը ուզել է իր «գլուխը ուտել», հիմա, ըստ պաշտպանյալիս խոսքերի, Աֆրիկայում Փայլակը հետախուզման մեջ է:

- ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ հանցագործության բացահայտումից հետո Կճոյանը համոզել է Սուքիասյանին ստանձնել ողջ պատասխանատվությունը եւ ոչնչացնել իր մասնակցության վերաբերյալ ապացույցները: Այս դրվագի մասին Աշոտ Սուքիասյանն ի՞նչ կարծիք ունի:

- Նման բան չկա, Սուքիասյանն ասում է, որ այդ մարդը ոչ մի բանի հետ կապ չունի, այդ ո՞նց պիտի դա համոզեին, այս ամենը անեին, առավել եւս, որ այդ մարդիկ շահ չունեին, այսինքն՝ իմաստ չկար ինչ-որ բան ոչնչացնելու, որովհետեւ ցանկացած բանական մարդ հասկանում է՝ եթե ընկերություն է ստեղծվում, այդ փաստաթղթերը պետության կողմից արխիվացվում են, հնարավոր չէ ոչնչացնել:

- Նավասարդ Կճոյանի պաշտպանի խոսքով՝ այդ ընկերության ստեղծումը բարի նպատակ է ունեցել: Ձեզ հայտնի՞ է այդ հանգամանքը:

- Այո՛, ընդհանուր բիզնեսը եթե հաջողվեր, եւ արհեստական խնդիրներ չստեղծվեին, նպատակը եղել է Արարատյան թեմի մանկատների, ծերանոցների հետ կապված ֆինանսավորումը, ժողովրդի հոգսի թեթեւացումը, բայց արդյունքում բիզնեսը նման ճակատագիր է ունեցել, քրեական գործ է հարուցվել, եւ այսօրվա դրությամբ Կճոյանին էլ է մեղադրանք առաջադրվել:

- Հատկապես ինչի՞ արդյունքում:

- Բանկը պիտի գումարը տար երկու փուլով: Փաստացի բաժանել է մասերի, տվել է հինգ փուլով: Լիզինգի համար պետք էր, որ միանգամից լիներ, գոնե գումարի կեսը վճարվեր, կարողանային տեխնիկաները ուղարկել Աֆրիկա: Առաջինը դա է: Երկրորդը՝ ի հայտ են եկել Փայլակ Հայրապետյանի անձնական պարտքերը՝ 875 հզ դոլարի չափով, 1.5 միլիոնի թեմա էլ է առաջ եկել, Սուքիասյանն ասել է՝ չեմ կարող տալ, որ բիզնեսի փողերը տամ, հետո ի՞նչ է լինելու: Արդեն առաջացել են տարաձայնություններ, եւ նման խնդիրներով պայմանավորված՝ Փայլակը տարբեր մարդկանց հետ համաձայնության է եկել, Սուքիասյանին մեջտեղից հանել, բիզնեսը խլել, այդպես գործընկերը դարձել են «շունն ու կատու»:

- Իսկ Կճոյանի հետ հիմա ի՞նչ հարաբերություններ ունի Սուքիասյանը:

- Իմ իմանալով՝ ոչ մի հարաբերություն չկա այս պահին, նորմալ հարաբերություններ են եղել, լարված չեն եղել, բայց հիմա ոչ մի հարաբերություն չկա:

-ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռք է բերվել Փայլակ Հայրապետյանին եւ նրա մերձավորներին պատկանող ավելի քան 11 միլիոն դրամի անշարժ գույքեր, որոնք գրավադրվել են բանկերից մեկում: Ի՞նչ անշարժ գույքերի մասին է խոսքը:

- Տարբեր շենք-շինություններ են եղել՝ վրան վարկեր կուտակած, որոնք Սուքիասյանը վճարել է, մաքրել է, այսինքն՝ պրոբլեմատիկ գույք է եղել, բայց Սուքիասյանի բիզնես-հեղինակությունից ելնելով՝ այդ գործարքը տեղի է ունեցել, եւ հետագայում բանկը, ինչպես Փայլակ Հայրապետյանի, այնպես էլ Աշոտ Սուքիասյանի գույքն է վերցրել: Նա էլ է իր գույքը գրավադրել ընդհանուր բիզնեսի համար: Ասում են՝ փողերի լվացում: Ի՞նչ փողերի լվացման մասին է խոսքը, երբ կազմակերպությունը վերցրել է 10 միլիոն դոլարի գումար, թեեւ 12 են գրում, բայց այդքան չի տրվել, դրանից բացի, ընդհանուր 20 քանի միլիոն գումար է շրջանառվել, որի կեսը եղել է Սուքիասյանի գույքի գրավադրման վարկային միջոցների հաշվին: Իսկ ո՞վ կարող է ասել՝ այդ շրջանառությունից որը ում գումարն է, որ մի հատ էլ գրեն՝ փողերի լվացում: Արհեստական ուռճացում է, իրականության հետ կապ չունեցող մեղադրանք: Պատճառն էլ նախկինում հրապարակվել է. պայմանավորված է Փայլակ Հայրապետյանի եւ Սաշիկ Սարգսյանի խնամիական հարաբերություններով. Փայլակի եղբոր աղջիկը թե թոռնուհին, թոռնուհին կարծեմ նշանվել էր Ալեքսանդր Սարգսյանի տղայի հետ: Երբ նշանվել են, Աշոտ Սուքիասյանին հետախուզում են տվել:

- Դա ի՞նչ կապ ունի այս գործի հետ:

- Երբ իմ ասած այդ քննչական պահանջներն էին ուղարկել Կիպրոս, պիտի դրանով պարզեին՝ ի վերջո ինչ է կատարվել, եւ այդ ժամանակ գործը կասեցվել էր անհաղթահարելի ուժի հիմքով, այսինքն՝ հնարավոր չէր ընթացը որոշել, մինչեւ չստանային քննչական պահանջների պատասխանները, իսկ երբ նշանդրեքը տեղի ունեցավ, 2012-13 թվականներին էր, օրերով բռնում են իրար հետ, վերաբացվեց, եւ Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավեցին, հետախուզում հայտարարեցին: Բա, էլ ի՞նչ փոխվեց, եթե այդ քննչական պահանջները չկան, իսկ կասեցման հիմքը դա էր, ինչի՞ հանկարծ որոշեցին հետախուզում հայտարարել:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս հայտարարեց, որ Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը 2010 թ.-ին իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, -խմբ.) խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու համար, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը Փայլակ Հայրապետյանի մասին է,-խմբ.) ձեռք բերել նրան եւ նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել եւ անարգել տնօրինել է 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցների: Ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010 թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Աշոտ Սուքիասյանն այս գործի անջատված մասով մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման. ամիսներ առաջ, սակայն, Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա մասնակի արդարացվել էր: Դրա դեմ այժմ Դատախազությունը  վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Լուսանկարում՝ ձախից՝ Աշոտ Սուքիասյանը, Փայլակ Հայրապետյանը, Նավասարդ Կճոյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3367 դիտում

Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել, ապա կրակ է բացել սինագոգի մեջ․ տեսանյութ

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում

Տարածաշրջանը պետք է վերադառնա բնականոն հուն․ Անկարան թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել․ Ֆիդան

Վստահ եմ՝ Էդգար Ղազարյանը կլրացնի Նարեկ Կարապետյանի կրկեսային ելույթները. Չախոյան

Տափերական գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ վիրավորներից երկուսը երեխա է

Այսքանից հետո «ուժեղ»-ն էլ առաջվանը չէ․ Պարսիլյանը՝ Էդգար Ղազարյանի մասին

«ՆՈԱ»-ն՝ Հայաստանի սուպերգավաթակիր. տեսանյութ

Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ

Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

Տապանով փրկված ռուսաստանցի օլիգարխի որդին առաջարկել է իմպիչմենտ անել Միութենական պետության սեքսի նախարարին

Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ

ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը

Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ

Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով

Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար

ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան

Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի

Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ

ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում

Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը

Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին

Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին

Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան

Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել

Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ

Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին

Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը

Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու

Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք

Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել