Դատախազությունը բողոքարկել է օֆշորի գործով դատապարտված Աշոտ Սուքիասյանին մասամբ արդարացնելու դատարանի որոշումը

Դատախազությունը բողոքարկել է օֆշորի հայտնի գործով դատապարտված Աշոտ Սուքիասյանին մասամբ արդարացնելու դատարանի որոշումը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Աշոտ Սուքիասյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել դեռ 2013 թվականին Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ կապված օֆշորի գործով: Նույն քրեական գործով շոշափվում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի եւ նախկին փոխվարչապետ Տիգրան Սարգսյանի անունները, սակայն վերջիններս որեւէ կարգավիճակ չունեին:

Աշոտ Սուքիասյանի մասով գործն անջատվել էր եւ ուղարկվել դատարան: 2017 թվականի հոկտեմբերին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Վ. Գրիգորյանի վճռով Սուքիասյանը մեղավոր էր ճանաչվել առանձնապես խոշոր չափի խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը կամ տուրքը չվճարելու համար՝ դատապարտվելով 16 տարի ազատազրկման: Մեղադրական այդ դատավճռի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, եւ Վերաքննիչ դատարանը, դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, 2019 թվականի հունիսի 24-ին բողոքը մասնակի բավարարելով, Աշոտ Սուքիասյանին արդարացրել էր խարդախության եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասով՝ ճանաչելով նրան անմեղ:

Վերաքննիչի այդ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել ինչպես տուժող, այնպես էլ մեղադրող կողմերից: Դատական տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել տուժողի բողոքը, իսկ Գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի բողոքը ընդունվել է վարույթ: Դրա վերաբերյալ որոշում դեռեւս չկա:

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի սանիկն է: Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին (խոսքը հենց Կճոյանի մասին է,- խմբ.): Վերջինս բազմիցս հերքել էր իր առնչությունը այդ գործին՝ ասելով, որ իր դեմ փաստեր չկան, եւ դրա վերաբերյալ լրագրողների հարցերն իրեն ձանձրացրել են: Առաջադրված մեղադրանքում Կճոյանն իրեն մեղավոր չի ճանաչում՝ այն որակելով անհիմն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2557 դիտում

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ իր ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել