Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 88%-ը՝ գերազանցելով 1-ին փուլի արդյունքները. Մայիլյանի ձայները եւս ավելացել են

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հրապարակեց երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքները:

Այսպիսով, ԿԸՀ-ն արձանագրել է քվեարկության արդյունքների հետեւյալ նախնական տվյալները.

Ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 104.777, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձինք,

Քվեարկությանը մասնակցողների թիվը 47.165 է, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց 45 տոկոսը,

Անվավեր քվեաթերթիկների թիվը 1876 է կամ 3.97 տոկոսը,

Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 12 տոկոսը,

Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39.860 քաղաքացի կամ 88 տոկոսը:

Հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020 թ. ապրիլի 21-ին:

Հիշեցնենք, որ առաջին փուլում ընտրություններին մասնակցել էր 76.471 ընտրող կամ 72,7 տոկոսը: Մասիս Մայիլյանն այդ փուլում ստացել էր 5428 ձայն, իսկ Արայիկ Հարությունյանը՝ 39.860: Եվ քանի որ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից որեւէ մեկը չէր ստացել կողմ ձայների 50 տոկոս +1 քվեն, ուստի առաջին փուլով նախագահ չէր ընտրվել:

Տպել
1132 դիտում

Դիմակով նստած ենք եղել, կարծում եմ խնդիր պետք է առաջացած չլինի. Մակունցը՝ Փաշինյանի հետ շփման եւ թեստ հանձնելու մասին

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության բարեփոխումների նախագիծը

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գեւորգյան

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Քաջարանի բնակչին առևանգելու եւ ծեծի ենթարկելու գործով 3 անձ կալանավորվել է

«Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին». պաշտպանն ու դատախազը բանավիճեցին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ կա. 9 մահ է գրանցվել մինչ այսօր

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին հրդեհվել է փայտյա տնակ

«Վարչապետն ինձ թուղթ է տվել, Մարուքյանի հետ՝ սուրճ խմել․ հիմա ի՞նչ է լինելու». Տիգրան Ուրիխանյան

Վարչապետը անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին հորդորում է որակավորումը հավաստող տվյալները ուղարկել նշված հասցեով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 3 անձի մոտ. ժամանել էին արտերկրից

Կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է 13 մահ, 5-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց կա. ահրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ և սանիտարներ՝ խնամքի համար

Ավստրալական «Ձայնը» նախագծում Մաշա Մնջոյանի ելույթի ժամանակ պտտվել են ժյուրիի բոլոր անդամները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի օրոք 15 միլիարդ է տրամադրվել բանակին՝ զենք գնելու համար, այդ զենքը մինչ օրս չկա. Հ. Հակոբյան (տեսանյութ)

Մենք հաջողությամբ կկարողանանք իրականացնել համազգային ծրագրեր. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետի ծննդյան օրը

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը․ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց

Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը փլուզվել է