Արցախում քվեարկել է ամենատարեց բնակիչը՝ 111-ամյա Արեւհատ տատին. արդեն քվեարկել է շուրջ 16 հազար ընտրող

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած անձանց թիվը:

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 11:00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 15.771 ընտրող (ընտրողների 15,2 տոկոսը):

Արցախի նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ գրելով, որ քիչ առաջ քվեարկությանը մասնակցել է նաեւ Արցախի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արեւհատ տատին:

«Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ համավարակի վտանգով պայմանավորված՝ ընտրատեղամաս չգնա, տատիկը ոչ միայն չի ենթարկվել, այլեւ ասել է. «Հանգիստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»,- գրել է Պողոսյանը: 

Հիշեցնենք, որ այսօր Արցախում 2-րդ փուլով նախագահ են ընտրում: Ընտրելու իրավունք ունի 103,637 մարդ: 

Տպել
2674 դիտում

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին հրդեհվել է փայտյա տնակ

«Վարչապետն ինձ թուղթ է տվել, Մարուքյանի հետ՝ սուրճ խմել․ հիմա ի՞նչ է լինելու». Տիգրան Ուրիխանյան

Վարչապետը անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին հորդորում է որակավորումը հավաստող տվյալները ուղարկել նշված հասցեով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 3 անձի մոտ. ժամանել էին արտերկրից

Կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է 13 մահ, 5-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց կա. ահրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ և սանիտարներ՝ խնամքի համար

Ավստրալական «Ձայնը» նախագծում Մաշա Մնջոյանի ելույթի ժամանակ պտտվել են ժյուրիի բոլոր անդամները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի օրոք 15 միլիարդ է տրամադրվել բանակին՝ զենք գնելու համար, այդ զենքը մինչ օրս չկա. Հ. Հակոբյան (տեսանյութ)

Մենք հաջողությամբ կկարողանանք իրականացնել համազգային ծրագրեր. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետի ծննդյան օրը

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը․ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց

Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը փլուզվել է

ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով (տեսանյութ)

Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ

Ոստիկանության տարբեր ծառայության ստորաբաժանումների ղեկավարներ, ոստիկանության ծառայողներ հանդիպել են (տեսանյութ)

Մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արշավիր Ղարամյանի հետ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հնարավոր է՝ հունիսի 2-ին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթ՝ կոմերցիոն հիմունքներով. դեսպանություն