Երևան
12 °C
Երեւանի երթուղայինների վարորդները բողոքի ցույց են անում: Շուրջ 250 վարորդ նշում են, որ օրավարձով աշխատողներ են ու երթուղայինների գործունեության արգելքից հետո չեն կարողանում գումար վաստակել, եկամտի այլ աղբյուր չունեն։
Վարորդները, որոնք արդեն մեկ ամիս է՝ հարկադիր պարապուրդի են մատնված, նշում են, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աջակցման ծրագրերից ոչ մեկի մեջ ներգրավված չեն:
Ավելի քան 10 երթուղի սպասարկող վարորդները նշում են, որ սոցիալապես ծանր պայմաններում են ապրում, յուրաքանչյուրը դիմել է տվյալ երթուղին սպասակող ընկերության տնօրինությանը, սակայն նրանք էլ ոչնչով չեն կարող օգնել: Տնօրենը նրանց պատասխանել է, որ կառավարությունից գումար չի հատկացվել, ըստ այդմ՝ չի կարող որեւէ ձեւով աջակցել:
Վարորդներից ոմանք նշում են, որ վարձով են ապրում, եւ այս պահին բնակարանի սեփականատերը դուրս է հանում: Նրանք վրդովված են, որ իրենց մեծ մասն աղքատ խավի, օրվա հացով ապրող մարդիկ են, սակայն պետության ընձեռած կոմունալ վարձավճարների արտոնությունից եւս չեն կարող օգտվել: «Ձմռանը մանկահասակ երեխայի չհիվանդանալու համար գազի ամսական վարձը 20 հազար դրամից ավելի է լինում: Դաչայում ապրողինն էլ 5 հազար է, որովհետեւ տանը չի մնացել»,- բողոքում են նրանք:
«Մեզնից պահանջում են մնալ տանը: Մեր տանը 7 հոգի են, փոքր երեխեք ունեմ: Ստամոքսը չի հարցնում՝ որ կետին չի համապատասխանում: Սոված ինչքան սպասենք, թե երբ են որոշելու, ինչ են որոշելու, ապրելու միջոց չունենք, ոնց ապրենք, փոքր երեխուն ասենք՝ հաց մի կեր, մինչեւ տեսնենք՝ ինչ են որոշել»,- հարցրին նրանք:
Հայտարարեցին, որ եթե հարցին լուծում չլինի, պատրաստվում են հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ: Դիմել են Երեւանի քաղաքապետարան, քաղաքապետարանից ասել են՝ դիմեք պարետատուն, սակայն ոչ մի տեղից պատասխան չեն ստացել:
«Տրանսպորտի վարչությունն էլ ձեւական, ստից կազմակերպություն է: Բոլորը վարչության պետ ու պետի տեղակալ են, բայց մի հոգի մարդ չկա, որ գա այս 250 հոգուն ասի՝ ինչով եք ապրում, այ հարգարժան վարորդներ: Հա, գիտենք, չեք հարգում վարորդներին»,-նշեց վարորդներից մեկը:
Երթուղիներից մեկը սպասակող ընկերության տնօրեն Կարեն Բեգլարյանը նշեց, որ դիմել են բոլոր համաատասխան ատյաններին, սակայն հարցը հեռացնում են իրենց պաասխանատվության դաշտից: «Այս մարդիկ այդ 11 կետերից ոչ մեկի մեջ չեն մտնում: Նրանց բողոքի նպատակն օրվա հացի փող ունենալն է: Կապվել եմ սպասարկողների միության նախագահի հետ, նրանց ասել են, որ դեռ քննարկման փուլում են, սակայն դեռ պարզ չէ»,- ասաց Բեգլարյանը:
Իսկ ցուցարար վարորդները, միջամտելով վերջինիս, նկատեցին՝ մինչեւ քննարկեն՝ մարդիկ սովից կմեռնեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT