Երևան
12 °C
Արդեն երկու տարի է՝ Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթուղային չի գործում: Պատճառն այն է, որ այս գծում աշխատող երթուղայինները չեն դիմանում տաքսիների հետ մրցակցությանը:
Ինչպես հայտնի է՝ տաքսիների մեծ մասը գործում են առանց լիցենզիաների եւ հետեւաբար նրանցից լրացուցիչ գումար չի պահանջվում ուղեւորափոխադրում իրականացնելու համար: Տաքսիները Նոյեմբերյանից Երեւան ուղեւոր են փոխադրում 1 անձը 3000 դրամով եւ սա այն դեպքում, երբ Նոյեմբերյանի եւ հարակից գյուղերի ցանկացած վայրից ուղեւորին հասցնում են Երեւանի ցանկացած տեղ:
Մինչդեռ, թեեւ երթուղայինների ուղեվարձը 2000 դրամ է, սակայն դրանք ուղեւորին Նոյեմբերյանի կենտրոնից տեղափոխում են Երեւանի ավտոկայան, ինչը շատ դեպքերում լրացուցիչ գլխացավանք է ուղեւորի համար: Հաշվի առնելով պատճառված անհարմարությունը՝ շատ դեպքերում 1000 դրամի համար ուղեւորը չի զոհաբերում իր հարմարավետությունը:
Ստացվում է, որ հենց պահանջարկի բացակայությունն է պատճառ դառնում, որպեսզի Երեւան-Նոյեմբերյան երթուղային գիծը չգործի:
Եվ այս խնդիրը միայն Նոյեմբերյանինը չէ: Հայաստանում էլի համայնքներ կան, որոնք չունեն Երեւանին կապող, շատ դեպքերում նույնիսկ մարզկենտրոններին կապող երթուղայիններ:
Վերջերս Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարեց՝ ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրանսպորտի հարցը: Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել նաեւ այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտ չի աշխատում:
«Նշեք պատճառները, թե ինչո՞ւ չկա, ինչպես նաև առաջարկություններ ներկայացրեք խնդրի հստակ կարգավորման հետ կապված»,- ասաց վարչապետը:
ՀՀ տրանսպորտի փոխնախարար Դավիթ Մելքոնյանը մեզ հետ զրույցում այսօր ասաց, որ Տարածքային կառավարման նախարարության հետ մշակում են ծրագիր եւ շուտով համապատասխան քայլեր կձեռնարկեն այդ հանձնարարականի կատարման ուղղությամբ:
- Արդեն իսկ ձեռնարկում ենք որոշակի քայլեր, օրենսդրական փոփոխություններ:
- Բայց խնդիրն օրենսդրակա՞ն է, որ այդ քաղաքներում կամ գյուղերում տրանսպորտ չկա:
- Նաեւ՝ օրենսդրական:
- Օրինակ՝ օրենքում եղած ո՞ր բացի պատճառով է, որ Նոյեմբերյանում չկա երթուղային: Ի՞նչն է խնդիրը:
- Մենք դեռեւս քննարկում ենք այդ հարցերը, երբ որ մի քիչ ավելի հստակ կունենանք, այն ժամանակ համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք: Օրինակ, առաջարկում ենք երթուղին սպասարկելու տուրքը հանել, որպեսզի կարողանանք մեկ մեքենայով սպասարկվող ներմարզային երթուղիների բեռը թեթեւացնել: Որոշակի այլ քայլեր ենք նաեւ ձեռնարկում. պահուստային տրանսպորտային միջոցի պահանջն ենք հանում, որովհետեւ կարող է ձեւական բնույթ է կրում կամ լրացուցիչ ծախս է առաջ բերում փոխադրողի համար: Անում ենք, դեռ առաջարկություններ ենք ներկայացնում, հետագայում արդեն կերեւա:
- Այս պահին ունե՞ք տվյալներ, թե Հայաստանում քանի քաղաք կամ գյուղ կա, որ չունի Երեւանին կամ այլ քաղաքներին կապող տրանսպորտային միջոց:
- Հիմա հավաքագրում ենք այդ տվյալները: Մենք նաեւ փորձում ենք հասկանալ, թե դրանք ինչու չեն սպասարկում, որտեղ ինչ խնդիր կա, որ մարզում քանի համայնք կա, որ ապահովված չի եւ ինչու ապահովված չի: Այդ տվյալները հավաքելուց հետո մի քիչ ավելի հստակ առաջարկություններ կներկայացվեն:
- Մենք Նոյեմբերյանից ենք ահազանգ ստացել: Այնտեղ արդեն երկու տարի է դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթուղային չկա: Նոյեմբերյանը մտնո՞ւմ է ձեր ցուցակում գտնվող քաղաքների մեջ:
- Ուսումնասիրում ենք, բոլորից կարծիքներ ենք հավաքում, ամփոփելուց հետո կխոսենք այդ մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT