Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյանի նիստին. նրա պայմանը բավարարվել է

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր պատասխանել է Սերժ Սարգսյանի երեկվա գրությանը, որով նա խնդրել էր հստակեցնել՝ հանձնաժողովի նիստին մասնակցելու պարագայում արդյոք իրեն տրամադրվելու է նիստի ձայնագրության մեկ օրինակ: 

Սերժ Սարգսյանի գրասենյակը քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ստացել է հանձնաժողովի պատասխանը:

«Հանձնաժողովի այսօրվա գրության մեջ հստակ նշված է, որ ՀՀ երրորդ նախագահին առանց որևէ նախապայմանի կտրամադրվի նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը:

Նկատի առնելով, որ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի կողմից առաջադրված միակ պայմանը՝ նախագահ Սարգսյանը վերահաստատում է ս.թ. ապրիլի 7-ին հանձնաժողովին ուղղված՝ գրասենյակի պատասխանում ներկայացված իր որոշումը»,- ասվում է տարածված հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի գրությունում Սերժ Սարգսյանն ասել էր, որ իր պայմանի ապահովման պարագայում արտակարգ դրության ավարտից հետո՝ ապրիլի 16-ին, պատրաստ է մասնակցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին: 

Ավելի վաղ Սարգսյանին ուղարկած գրությամբ հանձնաժողովը հայտնել էր, որ «տեսաձայնագրության տրամադրումը կարող է բավարարվել միայն պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի պահանջներին համապատասխան և սահմանված ընթացակարգերի պահպանման արդյունքում»: Սարգսյանի գրասենյակն էլ հայտարարել էր, որ այս ձեւակերպումներից չի հասկացվում՝ ձայնագրությունն ի վերջո տրամադրվելու է, թե ոչ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ չի հասկանում, թե ինչն ընկալելի չէ Սարգսյանի համար, բայց եթե անհրաժեշտ է, այսօր առավոտյան նա կուղարկի այդ հարցի պատասխանը:

Տպել
1106 դիտում

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)