Երևան
12 °C
Նորահայտ և ոչ այնքան նորահայտ գործիչներին կարծես խորհուրդ են տվել անդրադառնալ դպրոցներին՝ որպես քաղաքական միավոր շահելու հարմար թիրախ: Ով որ խորհուրդ է տվել, առերևույթ տեղեկացվածության, իմացության և հիշողության հետ լուրջ խնդիրներ ունի:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շարունակելով․
«Աշակերտի թվով ֆինանսավորվող դպրոցների հրամանը վերցրել են, դրանում ընդգրկված դպրոցների թիվը, ընդ որում, նույնիսկ դա էլ նորմալ չճշտելով, դարձրել դրոշակ ու պնդում են, թե այդ դպրոցները 2026 թվականի սեպտեմբերի 1-ից փակվելու են: Ամոթ է, ակնհայտ սուտ եք ասում:
Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս. հեռու մնացեք դպրոցների թեմայից: Դպրոցների մասով չեք գտնի որևէ ուղղություն, որտեղ կառավարությունը առաջընթաց չի գրանցել վերջին տարիներին: Ընդ որում, նշանակալի ու էական առաջընթաց:
Դպրոցների պահպանման ծախսերը շարունակաբար ավելանում են. շուրջ 130 մլրդ դրամ ուղղվում է միայն այս նպատակին, 2018-ի համեմատ՝ շուրջ 57 տոկոսով ավել։
Միայն անցյալ տարի միաժամանակ շինարարության տարբեր փուլերում է եղել ավելի քան 320 դպրոց, դրանցից ավելի քան 100-ն արդեն ավարտված է, մյուսները կավարտենք առաջիկայում։ Երբեք այս ծավալի դպրոցաշինություն մեր երկրում չի եղել՝ անկախությունից ի վեր։
Ուսուցիչների վարձատրության հավելյալ հինգ ծրագրերին նախորդ տարի ավելի քան 15 մլրդ դրամ ենք հատկացրել՝ 65 անգամ ավել, քան 2018-ին, երբ միայն մի ծրագիր կար՝ 263 մլն դրամ ծավալով։
2024-2025 ուսումնական տարում 4000 նոր ուսուցիչ է դպրոց մուտք գործել, որոնց շուրջ 80 տոկոսը՝ մինչև 45 տարեկան անձինք, կեսից ավելին՝ գյուղական դպրոցներում։
Ավելին, գյուղական մինչև 100 սովորող ունեցող ուսուցիչների համար առանձին հավելավճար ենք ներդրել, որից օգտվում է ավելի քան 3100 ուսուցիչ։
Գյուղական փոքր դպրոցներին պատշաճ ֆինանսավորում ենք հատկացրել, որ տարբեր տարիքային դասարանների երեխաների հետ միաժամանակ, օրինակ, մաթեմատիկա չպարապեն, ամեն տարիք իր առանձին ծրագրով սովորի։ Դպրոցների ֆինանսավորման փոփոխությամբ բոլոր միջնակարգ դպրոցներին հնարավորություն ենք տվել, որ ավագ դասարանների երեխաները իրենց մասնագիտական կողմնորոշմամբ առարկաները խորացված սովորեն։ Ու հիմա ունենք դեպքեր, երբ, օրինակ, դպրոցում մի երեխայի համար խորացված քիմիա ու կենսաբանություն ենք դասավանդում, ու դա անում ենք, որովհետև այդ երեխան ուզում է բժիշկ դառնալ ու իր բնակության վայրը չպիտի սահմանափակի իր երազանքներն ու նպատակները, ու սա է պետության պատասխանատվությունը. մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում յուրաքանչյուր երեխայի հասանելի դարձնել որակյալ կրթությունը։ Որ լավ կրթության համար մարդիկ բնակության վայր ու տեղ չփոխեն, մնան իրենց տներում և իրենց երեխաները ստանան նույն հնարավորությունը. գնան լավ դպրոց՝ հագեցած լավագույն պայմաններով ու միջավայրով, շփվեն հասակակիցների հետ, զարգացնեն իրենց նախասիրությունները, դառնան մրցունակ քաղաքացի, լավ սովորեն, որ լավ ապրեն։
Ու եթե ոմանց թվում է, թե իրենց ստերով որակյալ կրթության հասանելիության մեր հանձնառությունը շեղելու են, չարաչար սխալվում են։ Պատրաստ եմ յուրաքանչյուր բանավեճի, յուրաքանչյուր հարթակում, յուրաքանչյուրի հետ՝ ցույց տալու, որ ձեր արածը բարոյական չի։ Երեխաների ճակատագրի վրա մի խաղացեք։ Հասկանում եմ, որ ձեր երեխաները չեն, տարիներով բարեգործության լավ մատերիալ եք միայն դիտարկել, հիմա ինչի պիտի այլ կերպ վարվեք որ։
Վստահ եմ՝ մենակ ես չեմ, որ դա հասկանում եմ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ո՞ւմ համար եք աշխատում, ամոթ է, փողով խելքերդ կերե՞լ են․ քաղաքացիները՝ տներ այցելող Կարապետյանի քարոզիչներին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում. մանրամասներ
Չորս տարի է՝ Պուտինը փորձում է «երեք օրում գրավել Կիևը»․ Ուկրաինան ձգտում է արդար խաղաղության․ Զելենսկի
Պապիկյանն Իրանի նախագահին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ ինչ են քննարկել նախարարն ու Փեզեշքիանը
15-ամյա Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ուզում են ՀՀ-ն դարձնել ծայրագավառ. եթե ՔՊ-ն չլինի իշխանության, TRIPP-ը կյանքի չի կոչվելու. տեսանյութ
Երեխաների ճակատագրի վրա մի խաղացեք, հասկանում եմ, որ ձեր երեխաները չեն․ հեռու մնացեք դպրոցների թեմայից
Ավստրիայում կայացած Եպիսկոպոսական ժողով-հավաքը ևս մեկ ապացույց է ՀԱՍԵ ներկա կացության թշվառության և պերճանքի
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ
ՌԴ-ն խաղաղության շահառու չէ. տարիներ շարունակ կա՛մ կոնֆլիկտն են օգտագործել, կա՛մ փակ սահմանները. տեսանյութ
Խոջոյանն ու Ավստրիայի զարգացման գործակալության տնօրենը քննարկել են ավելի քան 4 մլն եվրո բյուջեով ծրագիրը
Վարդենիս-Մարտունի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Փաստաբան է ձերբակալվել
Մեկ միլիոն այց առողջության ապահովագրության շրջանակում․ ցուցանիշը փաստում է՝ ռեֆորմն անհրաժեշտ էր․ Ավանեսյան
Քննարկվել են Հայաստանի և FIA-ի, նաև Formula 1-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
«Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երրորդ փուլը թևակոխում է գործնական փուլ
Սրբուհի Գալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են խաղաղության օրակարգը
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա ընդհանուր մակերեսով երկու հողամաս
Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարան են հանձնվել
Սա ևս մեկ պատմական իրողություն է․ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի առաջին դեսպանը
Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները
Լավ կյանքը հասանելի է այն մարդկանց, որոնք ուզում են ընթանալ կրթության ճանապարհով՝ անկախ տարիքից․ վարչապետ
Պատմական հարցը, որ լուծվեց․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոմոպեդը գողացած երիտասարդները ձերբակալվել են
Վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
ՀՀ ողջ տարածքում տեղակայված բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերն ավարտվել են․ արձանագրումներ
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին
Ամիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահով
ԱՄՆ-ի նավային շրջափակմանը զուգահեռ Իրանը Չինաստանից հիպերձայնային հականավային հրթիռներ է ձեռք բերում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով 2025-ին ձերբակալվել է 590 անձ. ՀԿԿ տարեկան հաղորդումը
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. վճիռը մտել է օրինական ուժի մեջ
Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել
Սուրեն Պապիկյանն ու Իրանի ԶՈՒ ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության հարցեր
Միրզոյանը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարին ներկայացրել է խաղաղության հարցում ՀՀ մոտեցումները
Ձերբակալվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը
Մեսրոպ Մանուկյանը փորձում է տաքսու վարորդների համակրանքը շահել՝ մոլորության մեջ դնելով վերջիններիս
Հարգում ենք ժողովրդի քվեն, իսկ Քոչարյանն ու օլիգարխները դուրս կմղվեն քաղաքական դաշտից. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT