Բեռնատարի՝ օտարերկրացի վարորդների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. հոսպիտալացվել են

Դեռևս հունվարի 24-ից ՀՀ սահմանային յոթ հսկիչ կետերն անցել էին ուժեղացված հսկողական ռեժիմի, որով պայմանավորված՝ այդ ժամանակ անապահով երկրներից ժամանող ուղևորների համար լրացվում էին հասցեական քարտեր: Քարտերը տրվում էին ավիաընկերություններին, որպեսզի դեռ ուղևորության ընթացքում դրանք լրացվեին: Բացի դրանից, կատարվում էր նաև հեռահար ջերմաչափում, արտաքին զննում: Եթե լինում էին ախտանիշներ, իրականացվում էր հոսպիտալացում անմիջապես սահմանային հսկիչ կետերից:

Սահմանային հսկիչ կետերից հունվարի 24-ից մինչև այսօր հոսպիտալացվել է 170 ուղևոր, հասցեական քարտեր են լրացվել 24,172-ի համար, իսկ մարտի 1-ից սկսած՝ 42 երկրից ժամանող ուղևորներին, ընդհանուր 11,895 հոգու, տրվել է ինքնամեկուսացման ծանուցագիր: Այդ մարդկանց տվյալներն ուղարկվել են Առողջապահության նախարարություն, Ոստիկանություն և Պարետատանը կից ծառայություն, որոնք էլ պիտի հետևեն ինքնամեկուսացման պայմանի կատարմանը:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր ասուլիսում նշեց, որ պարետատնից պարբերաբար ճշտող և վերահսկողական բնույթ կրող զանգեր են կատարվում արտերկրից վերադարձած ուղևորներին՝ պարզելու համար նրանց կողմից ինքնամեկուսացման պայմանների պահպանումը:

«Վերջին օրերին օդանավակայաններում ուղևորահոսքը նվազել է կտրուկ, երեկ զրո ուղևորահոսք ենք ունեցել, հիմա, որպես հսկիչ կետ, առաջատար է դարձել Բագրատաշենի կետը: Երեկվա հերթափոխով անցել է 186 անձ, այդ թվում՝ բեռնատարների վարորդներ: Նրանց մոտ էլ են եղել դեպքեր (կորոնավիրուսով վարակվածության հայտնաբերման): Կան օտարերկրյացիներ: Մենք, ելնելով մեր պրոտոկոլային գործառույթներից, ախտանիշներ ենք հայտնաբերել ու հոսպիտալացրել ենք, այսինքն՝ նրանք էլ են ունեցել վարակի ախտանիշներ ու հիմա հոսպիտալաված են մեր բուժհաստատություններում»,- ասաց Հակոբ Ավագյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1832 դիտում

Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ

237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին

Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»

Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ

Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ

Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը

Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել

Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը

Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը

Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին

Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ

Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը

Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին

Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին

Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան

ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան

Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան

Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին

Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով

Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին

Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը

ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին

Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում

Երևանում լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Ստեփանավանի հրաձգարանի տարածքում 5 օր անցկացվելու են պարապմունքներ. կլսվեն կրակոցներ

Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան

Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը

Նախկինների հետ կապ չունեցող Նարեկը սեփական հոր հետ էլ կապ չունի՞, ով եղել է Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան

Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 22-ամյա վարորդն ինքն է շտապօգնություն կանչել

Միքայել Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո

Հայաստանի հետ կքննարկենք երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. Կալլաս