Երևան
12 °C
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկա է գտնվել համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Համագործակցության հուշագիրը ստորագրել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին։ Վերջինս ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին՝ ընտրական գործընթացների ուղղությամբ շարունակական գործունեություն իրականացնելու և գործընթացները լավարկելու համար:
«Հայաստանի ընտրական վերջին գործընթացները ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի այդ ընտրությունները լինեն ամենաթափանցիկն ու ամենաարդարը, և մենք դա գործով ապացուցել ենք՝ սկսած 2018 թվականից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ այդ նպատակով իրականացվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք ուղղված են երկրում օրինականության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և ֆինանսական վերահսկողության բարձրացմանը: Մասնավորապես ըստ Արայիկ Հարությունյանի՝ համակարգային բարեփոխումներ են իրականացվել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման և ուժեղացման համար, ինչպես նաև պետական կառավարման և վերահսկողության մարմինների ընդհանուր կարողությունների զարգացման ուղղությամբ։

Արայիկ Հարությունյանը բարեփոխումների կարևոր բաղադրիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունների նպատակային ամրապնդումը, այդ թվում՝ մասնագիտական կարողությունների զարգացումը, տեխնիկական հագեցվածության բարելավումը, թվային և վերլուծական գործիքների կիրառումը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ներառումը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի դիտարկմամբ՝ բոլոր այս քայլերն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը դրանց նկատմամբ։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանատան խորհրդական, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդերշտրամը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն և այլ հյուրեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն խաղաղության հաստատման
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործում է բնականոն ռեժիմով
Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին
Սարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է
Աբովյանին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած հողամասը․ համայնքապետի հետ պայմանագիրն անվավեր է ճանաչվել
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի առաջնահերթությունները
Մաքսավորները թող ուշադիր լինեն՝ մի մասունք էլ չտարվի. Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը դրսում անելու մասին
Դիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ. ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել
Վալերի Օսիպյանը ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Թորոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են աշխատանքային իրավունքի պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի հարցեր
Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով առցանց ծառայության հարթակները ժամանակավոր անհասանելի են
Նախորդ շաբաթը ՀՀ ֆինանսական ոլորտի համար առանձնացել է կարևոր իրադարձությամբ. վարչապետը նորություն է հայտնել
Հերքում եմ և դիմել եմ ԱԱԾ. Հակոբյանը՝ շվեյցարական բանկում 300 հազար դոլարի հաշիվ բացելու մասին
Հայաստան-Թուրքիա գործընթացում առաջընթացը կօգնի և նոր ազդակ կտա Հայաստան-Ադրբեջան գործընթացին. Ռուբինյան
Հայաստանում այսքան մարդ ե՞րբ էր պատարագի մասնակցել, վարչապետը նոր մշակույթ բերեց. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այնտեղ գտնվող բոլոր մարդիկ վերադառնան․ դա չի քննարկվում. Սիմոնյան
Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին ավելի մեծ տոկոսով ներկայացվածություն ենք ունենալու, քան 2021-ին. Սիմոնյան
Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր. հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի
Տարվա բոլոր եղանակներին շքեղ Խուստուփ լեռը. ՇՄՆ-ն լուսանկարներ է հրապարակել
Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում
Ձեզ համար 44-օրյա պատերազմն ու զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյան
Վերջին 5 տարին գործի չեք գալիս, վատ աշակերտի պես նիստերին գրեթե չեք մասնակցում․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Խոշոր երկաթուղային վթար Իսպանիայում. բախվել են գնացքներ․ կան մեծաթիվ զոհեր և վիրավորներ. տեսանյութ
Սերգեյ Մուրադյանը հերքում է, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն
Տաշիր Սամոն չի կարող և իրավունք չունի լինել ՀՀ ղեկավար, քանզի հանդիսանում է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացի. Չախոյան
Մեկնարկել են Հայաստանի խորհրդարանի 8-րդ գումարման վերջին նստաշրջանի աշխատանքները
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Սպիտակի թիվ 3 մանկապարտեզը կառուցվել և հագեցվել է գույքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն ցուցաբերվել՝ 254 քաղաքացու
Չիլիում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել․ զոհվել է առնվազն 18 մարդ
Մհեր Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՃՏՊ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած
Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան հատվածները որոշ մեքենաների համար փակ են
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան
Արժանապատվության ո՞ր դրսևորմամբ տարածաշրջանի ամենաաղքատ երկրում Քոչարյանները դարձան դոլարային միլիոնատերեր
Պակիստանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT