Քաղաքացու նկատմամբ ոստիկանների ենթադրյալ բռնության ահազանգերի հիման վրա հարուցվել է քրգործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ՝ քաղաքացու նկատմամբ ոստիկանների կողմից ենթադրյալ բռնության ահազանգերի հիման վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են քաղաքացու նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ ՀՔԾ: 

Նաև նշված քաղաքացուց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով կասկածյալ Տ. Կարապետյանից էր հաղորդում ստացվել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություններ կատարելու վերաբերյալ, որը նույն գրությամբ ևս ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ:
Նույն դեպքի առնչությամբ Տ. Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ ՀՔԾ-ին:

Դրանց հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ:

Քրեական գործի շրջանակներում, ըստ Աբրահամյանի, կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քնննությամբ պարզելու դեպքի իրական և ամբողջական հանգամանքները:

Հիշեցնենք, որ, ըստ Ոստիկանության, մարտի 27-ին՝ ժամը 05-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, ներկայացել եւ վարորդից պահանջել տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ եւ չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրել են, հնչեցրել հայհոյանքներ: Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ քաղաքացու երեխան վատ է զգացել, այդ պատճառով էլ թեեւ մի երկու բաժակ խմած է եղել, առանց փաստաթղթերի դուրս է եկել տնից, շտապել դեղատուն: Ըստ պաշտպանի՝ քաղաքացուն ծեծելով, քարշ տալով են տարել Ոստիկանություն:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ), եւ դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց: 

Տպել
1225 դիտում

Ռուստամ Մուրադովն Ադրբեջանի պաշտպանության նախարարին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Մոտ ժամանակներում լարվածությունը դժվար թե բախման վերածվի. արաբագետը՝ Իրան-Ադրբեջան հակասությունների մասին

Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում (տեսանյութ)

Ադրբեջանանը պատասխանատվություն են կրում Կութ գյուղի մոտակայքում զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՄԻՊ

Երեկ մոմավառություն ու երթեր են կազմակերպվել ՊՆ զորամասերում (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան, առանձնազրույց է ունեցել Ռիմա Դեմիրճյանի հետ (լուսանկարներ)

Վրաստանի վարչապետը կմեկնի Բաքու

Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է երեկ Ստրասբուրգում ընդունված ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևին

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին․ կա տուժած

Սա նոր մեղադրանքի հարց չէ. Մարտի 1-ի գործով դատախազը՝ ՄԻԵԴ-ի՝ «Հայկական ժամանակ»-ի վերբարյալ կայացրած որոշման մասին

Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակը, կորոնավիրուսն ու բարեփոխումները՝ ԱՄՆ դեսպանի ու ՀՀ փոխվարչապետի քննարկման առանցքում

Ալիևը չի առարկում ՄԽ համանախագահների միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում

Ձերբակալվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ 27-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվողը. ՔԿ

Հայաստանում բացվել է մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Կութի հայկական դիրքերի ուղղությամբ, հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Ուսանողներին մասնակից դարձնել երկրում ընթացող բարեփոխումներին. Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ

Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնության գլխավոր արդյունքը կայունությունն Է. Լավրով

Ինչո՞ւ են անընդհատ փորձում անպատվել նրան. պատգամավորը՝ Ղազինյանի՝ 5-րդ անգամ հանձնաժողովի փոխնախագահ չընտրվելու մասին

Որպես անհետ կորած որոնվող կինն ու որդին հայտնաբերվել են

Պարեկները ապօրինի զինամթերք են հայտնաբերել

Կցրտի ևս մի քանի աստիճանով. առաջիկա օրերն անձրևոտ են լինելու

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը 6 օրով կմեկնի Ֆրանսիա

20 բ/կ գրեթե ամբողջությամբ ծառայում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման համար. Ավանեսյան

Աշխարհում ամեն օր կորոնավիրուսի դեմ օգտագործվում է 24,98 միլիոն դոզա պատվաստանյութ

«Հյուսիս-Հարավ»-ի գործով ֆինանսական և կոռուպցիոն չարաշահումների մասին 7 անձի վերաբերյալ քրգործը մտել է դատական փուլ

Հայ ազգը շատ հյուրընկալ է, այստեղ սիրում են Սերբիան և սերբերին. Ալաշկերտի նորանշանակ մարզիչ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանը նոր պաշտպան ունի

ԵԽԽՎ բանաձևում ներառվել է Արման Թաթոյանի` անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը

«Կարիքս առաջացավ, և պարտքս կատարեցի». Թորոսյանը՝ ինքնաթիռում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու մասին

Քարկոծել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը

Զոհված կամ հաշմանդամություն ստացած ևս 26 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստացել

Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը

Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է` Թուրքիան թալանում է Սիրիայի ժողովրդին

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Բրազիլիայի քաղաքացին 746 գրամ կոկաին էր կուլ տվել ու փոխադրել Հայաստան. թմրանյութի արժեքը 300 հազ. դոլար է (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է «Իմ քայլը» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն

Շվեդիայի ազգային դատարանների վարչությունն ու ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը կհամագործակցեն. հուշագիր է ստորագրվել