Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը կտրամադրվի մեկուսացված անձանց

Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունն ամբողջությամբ կտրամադրվի մեկուսացման կարիք ունեցող անձանց: Կայացված որոշման մասին հանգստյան տունը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,-ասված է գրառման մեջ:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասել էր, որ հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում, եւ նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ։ Քանի որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված հյուրանոցներն ըստ էության հիմնականում դատարկ են, վարչապետը հանձնարարել էր կապ հաստատել դրանց ղեկավարների հետ, բանակցել եւ հնարավորության դեպքում հասնել այն դրական արդյունքին, որ հնարավոր լիներ անձանց մեկուսացումները կազմակերպել այդ վայրերում:

Տպել
2574 դիտում

Գազի գնի փոփոխություն՝ իհարկե տեղի կունենա աշխարհում․ Հայաստանը քննարկումներ կսկսի դրա վերաբերյալ․ փոխվարչապետ

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

Հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել. Մասիս Մայիլյանը պարզաբանել է իր բացակայությունը

Կորոնավիրուս է հայտնաբերվել եւս մեկ զինծառայողի մոտ. նա նախապես մեկուսացված է եղել

Ոստիկանները նույն թաքստոցում երեք հետախուզվողի են հայտնաբերել

Կառավարության աջակցության ծրագրերը չեն վերաբերում չգրանցված աշխատողներին․ վարչապետ

Տավուշի մարզի Ոսկևան գյուղում այրվել է խոտածածկ տարածք

Ովքեր մարտի 13-ից մինչեւ այսօր կորցրել են իրենց աշխատանքը եւ այլ աշխատանք չեն գտել, միանվագ օգնություն կստանան․ վարչապետ

Ռուսաստանում կորոնավիրուսի 302 նոր դեպք է հաստատվել. վիրուսի հետեւանքով մահացել է 8 մարդ. РИА

Արտակարգ դրության ժամանակ անձնական տվյալներին միջամտելու անհրաժեշտություն կա․ Ռուստամ Բադասյան

Հյուրանոցների, տուրիստական գործակալությունների, հանրային սննդի եւ վարսավիրանոցների աշխատակիցները օժանդակցություն կստանան

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին

Կառավարությունը միանվագ 100 հազար դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղի կանանց․ Բաթոյան

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին

Կորոնավիրուսով հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 1 անձի վիճակը՝ ծայրահեղ ծանր. նախարար

ՈՒԵՖԱ-ի նախագահը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը հնարավոր է՝ չեղարկվի. BBC

Երեկվա ընթացքում 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական վարույթ՝ մեկուսացման կանոնները խախտելու համար

Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին առանձնակի ուշադիր լինել այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ․ վարչապետ

Պարետի որոշումը խախտելու համար Երևանի Վարդանանց փողոցում գտնվող 2 շինանյութի խանութի գործունեությունը կասեցվել է

Կորոնավիրուսով հիվանդների թիվը Հայաստանում հասել է 482-ի. 58 նոր դեպք է արձանագրվել 24 ժամում