Երևան
12 °C
Կառավարության նիստում այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ մեր երկրում կորոնավիրուսով վարակվածները 115-ն են, եւ նրանց բոլորի վիճակը բավարար է, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, նույն սկզբունքով շարունակվում է հիվանդների հոսպիտալիզացիան, նրանց հետ շփված անձանց մեկուսացումը որոշակի վայրերում, իսկ որոշ դեպքերում՝ ինքնամեկուսացումը:
Աշխարհի ընդհանուր վիճակին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ հիվանդության բռնկման օջախներում այն կարողացել են մարել։ «Չինաստանում երեկ որեւէ դեպք չի արձանագրվել, սակայն բռնկումներն ինտենսիվ շարունակվում են Եվրոպայում»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ դա բնավ չի նշանակում, որ վարակը չի կարող վերադառնալ Չինաստան ու իր նահանջի այլ գոտիներ:
Արեւմտյան Եվրոպայում, նրա խոսքով, վարակի դեպքերը տասական եւ երեսուն հազարի են հասել՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում. «Նորից շեշտում ենք, որ վարակը վտանգավոր է տարեցների համար՝ զուգակցված հիվանդությունների պարագայում: Երիտասարդները կարող են հիվանդանալ եւ լավանալ, բայց պիտի խուսափեն տարեցների հետ շփումներից»:
Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ թե՛ աշխարհում եւ թե՛ մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը հիմնականում թիրախավորում է տարեցների հիվանդացության կանխարգելումը եւ նրանց բուժումը: «Մենք հիմա սկսել ենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանել»,- նշեց նա:
Նախարարն ասաց նաեւ, որ աշխարհի բոլոր երկրներում կա կորոնավիրուս, սակայն որոշ երկրներում խնդիրն արձանագրելն է խնդիր: Որոշ երկրներում հիվանդացության թվերի աճը հաճախ ոչ թե պայմանավորված է տարածման դեպքերի թվով, այլ թեստավորման հնարավորությունների ընդլայնմամբ: «Ամեն դեպքում, Հյուսիսային կիսագնդում է առավել տարածված, քան՝ հարավային կիսագնդում»: Նա նշեց նաեւ, որ հիվանդացության թեթեւ ձեւերի թվերը չեն արձանագրում. «Մեծ Բրիտանիան, օրինակ, ասում է՝ եթե ջերմություն ունես, մնա տանը, լավացի, նոր գնա գործի, այսինքն՝ այլեւս այդ թվերը չեն էլ արձանագրվում»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով պարետատունը հավաքվում է եւ կայացնում որոշումներ: Նա ասաց, որ ընդհանուր հետազոտություններն Իտալիայում ցույց են տալիս, որ մահվան դեպքերի 50 տոկոսի դեպքում նրանք ունեցել են երեք եւ ավելի քրոնիկ հիվանդություններ, 25 տոկոսը՝ երկու հիվանդություն, 24-ից ավելի տոկոսը՝ մեկ քրոնիկ հիվանդություն: Այսինքն՝ շատ փոքր տոկոսն է, որ այլ հիվանդություն չունենալու դեպքում հիվանդությունը մահվան է հանգեցրել:
Նա հավելեց, որ նախատեսվում է սահմանափակումների ռեժիմը քննարկել բոլոր գործընկերների հետ եւ հասկանալ, թե տարածաշրջանն ու ամբողջ աշխարհն ինչպես է շարժվելու նոր վիճակում: Որքանով հասկանում եմ, սա չի շարունակվելու մեկ կամ երկու ամիս, տեւելու է ավելի երկար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT