Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանի եւ հավաքականի նախկին անդամ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի պարգեւավճարների մասին: Այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում մարզիկների մասին հարցը բարձրացրել է պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Նա նշել է, որ այն բանից հետո, ինչ հայ ծանրորդների մրցակիցների մոտ դոպինգ է հայտնաբերվել, Տիգրանը, որն ի սկզբանե Պեկին 2008-ում բրոնզ էր նվաճել, ճանաչվել է փոխչեմպիոն, իսկ Սիմոնը, որը Ռիոյում փոխչեմպիոն էր դարձել, ճանաչվել է չեմպիոն: Ջուլֆալակյանն ընդգծել է, որ միջազգային ասպարեզում արդարությունը վերականգնվել է եւ հարցրել՝ ինչ է արվելու ՀՀ-ում: Հարությունյանը պատասխանել է, որ խնդիրը կլուծվի:
«Սիմոնի դեպքում, եթե չեմ սխալվում, որոշում դեռ չկա, եւ մենք կսպասենք որոշմանը: Բայց այն պահին, որ լինի, ես կարծում եմ, որ այդ անարդարությունը մեր կողմից չի լինի, եւ մենք արդարությունը կվերականգնենք: Վստահաբար այն հասանելիք գումարը, որը պետությունը հայտարարել է եւ հաստատել է, պետք է վճարվի»,- ասել է Հարությունյանը:
Ջուլֆալակյանն ավելացրել է, որ Սիմոն Մարտիրոսյանի վերաբերյալ միջազգային որոշումը կա, մնում է, որ մեդալն ստանա: Նաեւ որպես հուշում ավելացրել է, որ, եթե Հայաստանն ուզենա, առաջիկա օլիմպիական խաղերի՝ Տոկիո 2020-ի ընթացքում Սիմոնին մեդալը կարող են հանձնել արարողակարգով՝ դրոշը բարձրացնելով եւ հիմնը հնչեցնելով:
Երեկ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ավելի քան 2 տարի է, ինչ Տիգրան Մարտիրոսյանն ստացել է օլիմպիական արծաթը, սակայն պարգեւավճարի ավելացում չի եղել: 2008 թ. օլիմպիական խաղերից հետո, այն ժամանակ գործող ՀՀ օրենքով, նա՝ որպես խաղերի 3-րդ մրցանակակիր, 10 մլն դրամ պետական պարգեւավճար էր ստացել: Այն ժամանակվա գործող օրենքով փոխչեմպիոնի պարգեւավճարը 15 մլն դրամ էր: Տիգրանին պարգեւավճարների տարբերությունը պետությունը չի վճարել: Նշել էինք նաեւ, որ շուտով նման իրավիճակում կարող է հայտնվել նաեւ Սիմոն Մարտիրոսյանը: ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ն հայտնել էր, որ այսպիսի դեպքերը կարգավորող օրենք ՀՀ-ում չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT