Ճշմարտությունը մի երես ունի, եւ գործի հատորներում առկա է այդ ճշմարտությունը. Սեդա Սաֆարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը առարկեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների դեմ:

Նա նախ նշեց, որ նախորդ դատական նիստերի ընթացքում նույն դատավորին արդեն երկու անգամ նման միջնորդություն է ներկայացվել, եւ երկու անգամ էլ դրանց բովանդակությունը բխել է Քոչարյանի խափանման միջոցի քննարկման ժամանակ դատավորի իրականացրած գործառույթներից. «Համենայն դեպս, իրենք այդպես են գնահատել, հիմա էլ ինչ որ դրսում հնչել է, դիտում են որպես Ձեր կողմնակալության ապացույցներ»:

Նշենք, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, հղում կատարելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտալսված հեռախոսազրույցին, ընթերցել էր Վանեցյանի մի շարք արտահայտություններ, ինչպես, օրինակ, «ուզես-չուզես՝ Քոչարյանի կալանքը պիտի տաս», «չնայած վարչապետն ասում ա՝ փակեք, բայց խնդրում եմ՝ ուշադիր. ռուսները համը կհանեն» (խոսքը ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի մասին է,- խմբ.) եւ այլն: Անդրադառնալով այս հանգամանքին՝ Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ մինչ օրս մեզ հայտնի չդարձան այդ հեռախոսազանգի աղբյուրները, ինչպես նաեւ այն, թե երեք պաշտոնյաների, առավել եւս ԱԱԾ տնօրենին ինչպես ձայնագրեցին. «Թե՞ ինքն էլ էր ուզում, որ իրեն ձայնագրեին, նման տպավորություն է, քանի որ այդ զրույցի աղբյուրը մեզ հայտնի չէ»: Սաֆարյանն ընդունեց, որ բոլորն էլ այդ հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարություններ են արել, բայց նշեց՝ իր համար հասկանալի չէ, թե Վանեցյանի հեռախոսահամարը որտեղից է եղել դատավորների ձեռքին, եթե նա այդպիսի ցանկություն չի ունեցել. «Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է Վանեցյանի խոսքը, որ իբր մեղադրանքը ջուր է, համընկնում պաշտպանության կողմի հետ, հասկանալի չէ Վանեցյանի միտքը, թե ռուսներին դուր չի գա, եթե Խաչատուրովին ձերբակալեն, ի՞նչ կապ ունեն ռուսները մեր համակարգերի հետ, հասկանալի չէ, թե ինչու է այդ կարգի հարցապնդումների նախաձեռնողը եղել հենց Վանեցյանը, երբ հենց ինքն է ասում՝ դատավորին ինչ ասեն, ինչ չասեն, որպեսզի հասկանալի լիներ, պետք է նախ այդ հարցերը նրան հղեինք, նոր գային այստեղ, Ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեինք՝ չիմանալով անգամ, թե դա ինչ կապ ունի ձեզ հետ»:

Ըստ Սաֆարյանի՝ դրանք այլ նպատակ հետապնդող հայտարարություն են եւ բացարձակապես դատարանի համար չեն. «Դրաք հանրության համար են, ՄԻԵԴ դիմելու համար. ուզում են ասել, որ մեր դատական համակարգում Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008 թվականին ստեղծած իրավիճակի պես, դեռ մի բան էլ՝ ավելի վատ իրավիճակ է, ինչը, կարծում եմ, չի հաջողվի իմ գործընկերներին, որովհետեւ ճշմարտությունը մի երես ունի, եւ գործի հատորներում առկա է այդ ճշմարտությունը»:

Սաֆարյանն ընդգծեց՝ եթե պաշտպանության կողմը չի ուզում, որ գործի բուն քննությունը սկսվի, նշանակում է՝ խուսափում է այդ գործի փաստերից. «Ամբողջ միջնորդությունը կառուցված էր դրսում տեղի ունեցած, իրական եւ անիրական փաստերի հիման վրա, բայց Ձեր՝ որպես դատավորի կողմնակալության մասին որեւէ փաստարկ չներկայացվեց, հետեւապես, գտնում եմ, որ կանխակալության վերաբերյալ պատկերացումները փաստարկված չեն»: Ըստ Սեդա Սաֆարյանի՝ ինքնաբացարկը նախկին հանգամանքների կրկնություն էր ներառում, ինչը անթույլատրելի է. «Այսպիսի միջնորդություններն առանց քննության են թողնվում, բայց ես կողմ եմ փոքր-ինչ տարբերվող այդ դիրքորոշումները մերժելուն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօրվա նիստի ավարտից հետո հեռացավ խորհրդակցական սենյակ՝ հերթական անգամ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3706 դիտում

Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել

Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին

Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է

Աբու Դաբիում մեկնարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

Ժամանեցինք Աբու Դաբի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ

Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը

Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան

Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը

Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է

ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերություններ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ

Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ

Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ

Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը

Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ

Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ

Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը

«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն

Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել

Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը

Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը

Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար

ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը

Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն

Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է

Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի

Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով

Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել