Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից բացի, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի առանձին միջնորդություն ներկայացրեց նաեւ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ հիմքում դնելով դատավորի ենթադրյալ կանխակալության հանգամանքը:
Նշենք, որ Վարդեւանյանը հանդիսանում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի պաշտպանը, որոնց առնչվող գործով դատավոր Դանիբեկյանը ճանաչվել է տուժող:
Հիշեցնենք՝ այդ քրեական գործի հարուցման հիմք էր հանդիսացել Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպը. սեպտեմբերի 27-ին Սարգիս Օհանջանյանը եւ Նարեկ Մութաֆյանը հետապնդել էին նրան՝ հարցեր հղելով այն մասին՝ արդյոք նա «դատարանների պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞, թե՞ ոչ»։ Դեպքից հետո դատավորը հաղորդում էր ներկայացրել, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։
Պաշտպան Արամ Վարդեւանյանն ընդգծեց, որ Աննա Դանիբեկյանի ցուցմունքից հետո Օհանջանյանին եւ Մութաֆյանին մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ հոդվածով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար. «Ցուցմունք տալիս Աննա Դանիբեկյանը նշել է, որ միջադեպի վերաբերյալ համացանցում տեղադրված տեսանյութն ամբողջական չէ, Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հատվածները դրանում ներառված չեն, սակայն հետագայում պարզվել է, որ այդ տեսանյութն առկա է ֆեյսբուքյան էջերից մեկում, եւ դրանում երեւում է, որ երիտասարդների կողմից չի հիշատակվել սույն գործով որեւէ անձի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի անունը, այսինքն՝ այդ գործը որեւէ կապ չի ունեցել այս քրեական գործի հետ, մինչդեռ նրանց արարքն Աննա Դանիբեկյանի ցուցմունքի արդյունքում վերաորակվել է արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշներով»:
Պաշտպան Արամ Վարդեւանյանն այդպիսով կասկածի տակ դրեց այդ գործով տուժող ճանաչված Աննա Դանիբեկյանի ցուցմունքի արժանահավատությունը եւ նշեց, որ դա քննության առարկա է լինելու եւ գնահատականի կարժանանա, ինչը, ըստ նրա, օբյեկտիվ դիտորդի մոտ կասկածի տակ է դնելու սույն գործով որոշումների արդարացիությունը: Պաշտպանը հիշեցրեց նաեւ, որ Վերաքննիչ դատարանում իրենց բողոքներից մեկի քննության ժամանակ մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին՝ հիմքում դնելով հենց նմանատիպ հանգամանք. «Այդ ժամանակ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը բառացի նշեց, որ կա արտաքին հանգամանք, որը քննության է ենթակա այլ քրեական գործով, եւ դա կարող է օբյեկտիվ դիտորդի մոտ կասկած առաջացնել այդ բողոքի քննության օբյեկտիվության վերաբերյալ»:
Հաջորդ փաստարկը, որ պաշտպանը դրեց ինքնաբացարկի հիմքում, այն էր, որ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի մեղադրական եզրակացության մեջ քննիչն է անգամ նշել, որ ճնշում գործադրելով՝ երիտասարդները միջամտել են սույն գործով Աննա Դանիբեկյանի՝ հետագայում կայացվելիք որոշումների արդարացիության հիման վրա. «Այսինքն՝ ըստ մեկ այլ գործով մեղադրական եզրակացության՝ այս գործով քննության պատշաճության միջամտություն է տեղի ունեցել, ինչն անհաղթահարելի հիմք է»:
Վարդեւանյանն ընդգծեց նաեւ, որ ինքը հանդիսանում է մեկ այլ գործով սույն գործը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի դատավարական հակառակորդը, ինչը եւս կարող է ենթադրյալ կողմնակալության հիմք լինել: Պաշտպանական կողմը միացավ Արամ Վարդեւանյանի միջնորդությանը:
Այս պահին դրա դեմ առարկում է մեղադրող կողմը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է
Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը
Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան
Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հիստերիա էին բարձրացրել, թե 20:00-ից հետո քվեարկել են, հիմա նորից հիստերիա է, թե ձայները գողացել են. Չախոյան
Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով. Ազիզյանը՝ հորդառատ անձրևների մասին
Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկիի, Ալիևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները
Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանի և բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում
Արեգնազ Մանուկյանի բնակարանը խուզարկել են. հայտնի է՝ ինչու
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT