Երևան
12 °C
Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքն անընդունելի է և պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։
Հայաստանյան հանրային խոսույթում առավել լայն տարածում են ստացել կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պիտակավորող, թիրախավորող ձևակերպումները, էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելության խոսույթը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, աթեիստների նկատմամբ տարածվող խտրական խոսույթը:
«Վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա դարձան կանանց պիտակավորող, սեռով պայմանավորված նախապաշարմունքներ պարունակող ու փաստացի կանանց արժանապատվությունը նվաստացնող ձևակերպումները: Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները, ցավոք, արմատավորված են հասարակությունում ու հասարակական կյանքի բոլոր մակարդակներում՝ հակասելով իրավահավասարության սկզբունքին։
Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է խոսքի ցանկացած նման դրսևորում և դրանով պայմանավորված՝ անթույլատրելի վարքագծի ցանկացած արդարացում։ Ավելին՝ առավել մտահոգիչ է այն, որ հանրային ընկալման համատեքստում նման խոսքի դրսևորումները հաճախ չեն դիտարկվում որպես խնդրահարույց և չեն արժանանում անհրաժեշտ հակազդեցության:
Նույնքան անընդունելի է քաղաքական բանավեճի համատեքստում հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց թիրախավորումը, պիտակավորումը ու վերջիններիս նկատմամբ տարածվող խտրական խոսույթը։ Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում նաև կոնկրետ քաղաքական դերակատարների ու հանրային գործիչների կողմից լայնորեն տարածվող էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը, պիտակավորող ու խտրական ձևակերպումները (օրինակ՝ «թուրք», «եզդի» և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը)։
Շարունակում են արձանագրվել նաև կրոնական ազատությունների երաշխիքների պահպանման հետ կապված խնդրահարույց իրավիճակներ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և աթեիստների թիրախավորման դեպքեր, վերջիններիս նկատմամբ խտրական, ատելության խոսքի դրսևորումներ։ Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում հրապարակային խոսքի նման դրսևորումները և ընդգծում, որ ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների չափանիշներն ու կրոնական ազատություններին առնչվող երաշխիքները ոտնահարելու միջոցով։
Կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի կարևորության առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել դեռ ամիսներ առաջ (https://ombuds.am/am/site/ViewNews/3441)։ Պաշտպանը վերահաստատում է հայտարարությամբ ներկայացված դիրքորոշումները և ընդգծում, որ այն բոլոր դեպքերում, երբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կամ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապահ և այլ իրավասու մարմինները պարտավոր են ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն, հարգել անձանց կրոնական համոզմունքները և գործընթացներն իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեաիրավական գործընթացներն իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։
Այս փուլում հնչեղություն ունեն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ մի քանի քրեաիրավական գործընթացներ:
Գործերից մեկով հրապարակային բանավեճի առարկա է դարձել այն հարցը, թե արդյոք խնդիրը կարո՞ղ էր քննարկվել իրավական գործընթացների համատեքստում՝ նկատի ունենալով եկեղեցու ինքնավարությունը։ Ի գիտություն ընդունելով գործով դատական ակտի առկայությունն ու որևէ կերպ չմիջամտելով դատարանների գործունեությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանը բավարար չի համարում նշված հարցով իրավասու մարմինների կողմից վարվող հանրային հաղորդակցությունը և ընդգծում է, որ նման զգայուն ու իրավական բանավեճեր ենթադրող հարցերի առնչությամբ անհրաժեշտ է վարել անընդհատ, ամբողջական, միջազգային չափանիշների համաձայն՝ իրավասու մարմինների գործողությունների իրավաչափության հիմքերը ներկայացնող հաղորդակցություն։ Ընդ որում՝ նշված հարցերով հանրային հաղորդակցությունը պետք է իրականացվի՝ անհրաժեշտ զգայունություն պահպանելով։
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են նաև ազատությունից զրկված անձանց կրոնական ազատությունների երաշխավորման հարցերը։ Ազատությունից զրկման վայրերում նշված իրավունքի երաշխավորմանն առնչվող մի շարք հարցեր ՄԻՊ հաստատության և իրավասու մարմինների համագործակցության արդյունքում հընթացս ստացել են լուծում։
Միևնույն ժամանակ Պաշտպանը հարկ է համարում կրկին արձանագրել, որ ազատությունից զրկված անձանց կրոնական ազատությունների երաշխավորումն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, ուստի հարցին անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում և մշակել վերջինիս առնչությամբ հայեցակարգային լուծումներ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հանրային իշխանության ներկայացուցիչները, քաղաքական, հանրային գործիչները, զանգվածային լրատվության միջոցները, մասնագիտական համայնքները պետք է ակտիվ դերակատարություն ունենան ինչպես արգելված խոսքի տեսակները բացառելու, այնպես էլ այդպիսի խոսքին հակազդելու տեսանկյունից՝ որպես ուղենիշ ունենալով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորումը, խտրականության բացառումը, հանրային համերաշխության և առողջ հանրային դիսկուրսի ձևավորումը։
Այս առումով Պաշտպանը մտահոգիչ է համարում այն, որ խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող խոսքի տեսակներ օգտագործում են գրեթե բոլոր դերակատարները, իսկ նման խոսքին հակազդեցությունը հաճախ իրականացվում է պիտակավորող ու խտրական այլ ձևակերպումներով, ինչը չի կարող ունենալ որևէ արդարացում և պետք է համանմանորեն արժանանա հակազդեցության։
Վերը շարադրվածը նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր դերակատարներին քաղաքական ու ցանկացած այլ հանրային քննարկում իրականացնելիս բացառել անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հիմքով խտրական, ատելության խոսույթ, հանրային դիսկուրսն ու իրավական բոլոր գործընթացներն իրականացնել մարդու իրավունքների չափանիշների անշեղ պահպանմամբ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է
Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի
Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ
Չմասնակցել «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի աշխատանքներին․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին
Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ
Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Խոզնավարում․ տեսանյութ
ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից
Արմավիր-Մայիսյան ավտոճանապարհին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը
Սևանա լճի մոտ ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և մի հատվածը
Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ
Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ հիմնվում է ընկույզի 311 հա այգի. վարչապետը ևս ծառ է տնկել
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժ
Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից
Արթուր Ալեքսանյանն ապաքինվում է վնասվածքից. նա բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը. ԸՖ
Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. այցելել է վարչապետը
Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում
Կցրտի 4-6 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Ֆիզիկական ներգործություն, վեճ և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է
Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Երեխեքին էնքան գյուղի քառակուսուց դուրս չեք թողնում, գնում են բանակ, չեն դիմանում. վարչապետը՝ լեռնամերձցիներին
ԱՄՆ զինված nւժերը նույնիսկ չեն սկսել կnրծանել այն, ինչ մնացել է Իրանում․ Թրամփ
Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը
Սուրբ Աննա եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվել
Արմեն Գրիգորյանը այցելել է Կիրանց. նա հանդիպել է երիտասարդների հետ, ունեցել քննարկում. տեսանյութ
«Ոտքդ գազից չհանես». «տենց չի լինում, վերջը պավառոտ կա». Փաշինյանի ու մեծամորցու զրույցը
Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին
Ֆեդե Վալվերդեն մեկնաբանել է՝ ինչու է «Միկի Մաուսի ձայնով» խոսել հայտնի հարցազրույցի ժամանակ. տեսանյութ
Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը
Մահացել է մեքենաներից մեկի վարորդը. ՆԳՆ-ից մանրամասնել են՝ ինչ է տեղի ունեցել Իսակովի պողոտայում
Լեռնամերձ բնակավայրը գազիֆիկացվել է. վարչապետն այցելել է համայնք. տեսանյութ
ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
14-ամյա եղբայրները սուլելով անցնելու համար դիտողություն են արել 17-ամյա տղային. վեճը վերածվել է ծեծկռտուքի
ԱՄՆ նախագահը վստա՞հ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը՝ հասնելով քարե դար․ Արաղչի
Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
ՀՀԿ-ականները Վանեցյանի կուսակցության համար Էջմիածնում ընտրակաշառք են բաժանել. քրհետապնդում՝ 62 անձի նկատմամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT