Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազներ Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանն առարկեցին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի երկու միջնորդությունների դեմ:
Հիշեցնենք՝ այսօրվա նիստին նման միջնորդությամբ հանդես եկան Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը եւ Արամ Վարդեւանյանը՝ հիմքում դնելով դատավորի ենթադրյալ կանխակալության հանգամանքը:
Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նախ անդրադարձավ պաշտպանների այն հայտարարությանը, թե ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հարցազրույցում նշել է, որ իշխանությունը ցանկանում է դատավոր Աննա Դանիբեկյանի եւ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի պես դատավորներ (խոսքը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը բեկանած եւ նրան դարձյալ կալանավորելու որոշում կայացրած դատավորի մասին է,- խմբ.). «Միջնորդությունից տպավորություն ստեղծվեց, թե այդ հայտարարությունն ուղղված է եղել Ձեզ բնութագրելուն՝ կապված Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի հետ, բայց դրա ենթատեքստն ամբողջությամբ հասկանալու համար պետք է նկատի ունենալ, թե ինչ հարց է տրվել ԲԴԽ նախագահին: Նրան հարց է տրվում դատարանների թիրախավորման վերաբերյալ, եւ նա ասում է, որ դատարանների թիրախավորումը չի ավարտվել, որ դատական համակարգին տրվող գնահատականները տարբեր են, որ իշխանությունը մի կերպ է գնահատում, ընդդիմությունը՝ մեկ այլ, այսինքն՝ ԲԴԽ նախագահի ասածի ողջ իմաստն այն էր, որ չնայած այդ գնահատականներին՝ դատական համակարգը դրսեւորում է անկախություն, գործում է անկախ որեւէ ցանկությունից»: Գեւորգ Բաղդասարյանն ընդգծեց, որ միջնորդության այդ հատվածում չեղավ դատավորի կատարած որեւէ գործողության հիշատակում, որը կվկայեր, որ դատարանի գործողությունները միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարական լիազորությունները սահմանփակելուն:
Բաղդասարյանի գնահատմամբ՝ սույն դատական նիստերի ընթացքում կողմերի հավասարությունը դասական իմաստով ապահովվում է. «Միայն մի բան կշեշտեմ. ցանկացած դեպքում պաշտպանության կողմի փաստարկներից հետո վերջում էլի լսում ենք իրենց՝ որպես տպավորություն թողնող վերջին սուբյեկտների, եւ չկա որեւէ հարց, որով ես կհամարեմ, որ մեղադրանքի կողմին առավելություն է տրվում: Եթե նույնիսկ սահմանափակվում է որեւէ մեկի ելույթ ունենալու իրավունքը, սահմանափակվում է բոլորինը՝ ե՛ւ իմը, ե՛ւ տուժողներինը, ուստի ես ուզում եմ հասկանալ, թե այդ որ գործողությունն է թույլ տալիս ասելու, որ Դուք կանխակալ վերաբերմունք ունեք որեւէ մեկի նկատմամբ»,- դիմելով դատարանին՝ ասաց Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանի մասնակցությամբ դատարանում քննվող այլ քրեական գործին, դատախազը շեշտեց, որ դրա եւ դատավոր Մխիթար Պապոյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հետ շատ վերացական համեմատություն արվեց: Բանն այն է, որ պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասել էր, որ ինչպես մեղադրող դատախազներն էին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել Վերաքննիչ դատարանում իրենց բողոքը քննող դատավոր Մխիթար Պապոյանին՝ հիմքում դնելով արտաքին հանգամանքներ, այդպես էլ իրենք են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնում սույն գործը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հիմքում դարձյալ դնելով արտաքին հանգամանքներ: Դրանց էությունը, ըստ պաշտպանության կողմի, այն էր, որ դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է ճանաչվել մեկ այլ քրեական գործով, որով Վարդեւանյանը հանդիսանում է նրա դատավարական հակառակորդը, եւ որ այդ գործով մեղադրյալներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի մեղադրական եզրակացության մեջ քննիչն է անգամ նշել, որ ճնշում գործադրելով Աննա Դանիբեկյանի նկատմամբ՝ երիտասարդները միջամտել են այս գործով նրա կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացիությանը. «Ըստ էության՝ այդ միջնորդության ծանրությունը կայանում էր նրանում, որ Դուք այդ գործով առաջին դատական նիստին չեք ներկայացել, հատուկ ժեստերով, տոնայնությամբ դա շեշտվեց մինչեւ տասն անգամ»: Անդրադառնալով այդ երկու գործերի տարբերություններին՝ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հիշեցրեց, որ մամուլում հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ դատավոր Մխիթար Պապոյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշում կայացնելուն. «Մենք արձանագրել ենք, որ կա չստուգված հանգամանք, որի ուղղությամբ քննությունը շարունակվում է, Ձեր գործով հանգամանքները լրիվ այլ են, մենք գործ ունենք Ձեր գործունեությանն առերեւույթ միջամտելու հետ՝ կապված սույն քրեական գործի հետ»:
Դատախազն ընդգծեց, որ պաշտպանական կողմը խուսափեց պատասխանել դատավորի այն հարցին, թե սույն գործով որեւէ ամբաստանյալ ինչ կապ կարող է ունենալ այդ մյուս գործի հետ. «Նման հանգամանք գործով ձեռք չի բերվել, եթե ձեռք բերված լիներ, Դուք եւ ամբաստանյալներից որեւէ մեկն էլ դատավարական հակառակ կարգավիճակներում լինեիք, ես ինքս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեի»: Բաղդասարյանի կարծիքով՝ նման միջնորդությունները կարող են դառնալ դատական կազմը շարքից հանելու մեխանիզմ, եւ շահ հետապնդող որեւէ անձ, չցանկանալով որեւէ դատավորի կողմից գործի քննություն, միջամտություն կկազմակերպի նրա գործունեությանը, այնուհետեւ կսկսեն դատավորին մեղադրել, թե այլ գործով ցուցմունք է տվել, թե կարող է կանխակալ լինել: Երեւան քաղաքի դատախազը շեշտեց, որ այլ գործով տրված ցուցմունքներին գնահատականներ չպետք է քննարկվեն այս դատական նիստին եւ խնդրեց մերժել միջնորդությունն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Գործով մյուս մեղադրողը՝ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը, միջնորդեց առհասարակ չքննել միջնորդությունները՝ դիտելով դրանք որպես իրավունքի չարաշահման դրսեւորում. «Սա արդեն ինքնաբացարկի երրորդ միջնորդությունն է նախագահող դատավորին, նախորդ բոլոր միջնորդություններում եւս մատնանշվել է դատավորի ենթադրյալ կողմնակալությունը, ինչի հիմքում դրվել են դատավորի կողմից կայացված գործողությունները, որոշումները, մամուլի հրապարակումները»: Դատախազի խոսքով՝ պարբերաբար այս նույն հարցադրումները ներկայացվում են, եւ պատահական չէ, որ պաշտպանները սկզբում նշում են, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Դա, ըստ նրա, արվում է այն բանի համար, որ տպավորություն ստեղծվի, թե իրենք հաղթահարել են Քրեական դատավարության 102-րդ հոդվածը, որը թույլ չի տալիս գործի քննության նույն փուլում նույն հիմնավորումներով միջնորդություն ներկայացնել:
Անդրադառնալով ԲԴԽ նախագահի հայտարարությանը՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը եւս շեշտեց, որ դա ներկայացվել է կոնտեքստից կտրված, աղճատված ձեւով: Խոսելով պաշտպան Արամ Վարդեւանյանի միջնորդությունից՝ Պետրոսյանը հնչեցրեց մեկ հռետորական հարց. «Դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս մենք հստակ մատնանշել էինք, որ կա մի հանգամանք, որն անաչառ դիտորդի մոտ կարող է առաջացնել դատավորի անաչառության վերաբերյալ կասկած: Հիմա այս միջնորդության համատեքստում ինչպիսի՞ վերջնարդյունք պետք է ունենա Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ քրեական գործը, որը կասկածի տակ կդնի դատավոր Աննա Դանիբեկյանի անկողմնակալությանը»: Ըստ Պետրոսյանի՝ այդպիսի վերջնարդյունք չկա եւ չի կարող լինել:
Դատախազը վկայակոչեց Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը, որը վերաբերում է ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքին եւ միտված է ապահովելու ոչ միայն ամբաստանյալների, այլեւ տուժողների իրավունքները. «Եվ նախագահող դատավորը՝ որպես այդ իրավունքի ապահովման պարտականությունը կրող անձ, պետք է զսպի բոլոր դրսեւորումները, այդ թվում՝ շահագրգիռ անձի վարքագիծը՝ անընդհատ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը դիտելով իրավունքը չարաշահելու դրսեւորում: Ուստի խնդրում եմ դատարանին նույն հիմքով ներկայացված այս միջնորդությունները դիտել որպես իրավունքի չարաշահման դրսեւորում եւ թողնել առանց քննության»,- եզրափակեց մեղադրող կողմը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել
Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին
Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է
Աբու Դաբիում մեկնարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
Ժամանեցինք Աբու Դաբի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ
Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը
Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան
Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը
Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է
ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերություններ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև
Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ
Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ
Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ
Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը
Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ
Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը
«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն
Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի
Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով
Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT