Այն հանձնարարականները, որ տրվել են վարչապետի կողմից, իրականացվում են. ՊՆ փոխնախարար

Այն հանձնարարականները, որ տրվել են վարչապետի կողմից, իրականացվում են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նրա պնդմամբ՝ այժմ ավելի խիստ վերահսկողություն է իրականացվում։

«Մենք երեկ հայտարարություն տարածեցինք նաև ծառայության հետ կապված որոշակի ոչ իրավաչափ իրեր վերցնելու հետ կապված, օրինակ`սմարթֆոնների»,- ասաց Բալայանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու բարոյահոգեբանական վարչության պետը հեռացավ պաշտոնից, եթե, վարչապետի խոսքով, 2019-ին բանակում զոհերի թիվը մինիմում է եղել, Բալայանը պատասխանեց. «Վարչապետն այն իրավասու պաշտոնատար անձն է, որը կարող է համապատասխան հետեւություններ անել աշխատանքի որակից, եւ ենթադրում եմ, որ նա իր համապատասխանությանն է եկել, եւ տեղի են ունեցել պաշտոնանկությունները»:

Անդրադառնալով Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկությանը՝ Գաբրիել Բալայանը չհերքեց, որ նրա կոռումպացված լինելու մասին մամուլում պարբերաբար տարածվող լուրերը հասել են նաև ՊՆ ղեկավարությանը, բայց՝ անհետևանք։

«Ասեմ, որ համապատասխան տեղեկություններ եղել են՝ և՛ ծառայողական քննություն է անցկացվել, և՛ քրեական գործ է հարուցվել, և՛ անգամ հասել է մինչև դատարան։ Բայց դատական ատյանների կողմից որևէ հանցակազմ չի արձանագրվել»,- եզրափակեց Բալայանը։

Տպել
508 դիտում

Ներկայացված պահանջը դուրս էր ՄԻԵԴ-ի իրավասությունից, երկրի ներքին գործերին միջամտելու շեմին է մոտենում․ Եղիշե Կիրակոսյան

Եվրոպայում կորոնավիրուսն անխնա հարվածել է ծերանոցներին. կառավարությունները մեղադրանքի թիրախում են

Ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են. «ՅՈՒՔՈՄ»-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը

Ստեփան Քարտաշյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ

Մարտունիում կհիմնանորոգվեն 4 մանկապարտեզների շենքեր

Թրամփից հիասթափվելու, կորոնավիրուսով վարակվելու և նախագահի թեկնածու դառնալու մասին. Քանյե Ուեսթի հարցազրույցը՝ Forbes-ին

Տավուշի մարզպետը 2019-ին վաճառել է իր ավտոմեքենան․ որքան եկամուտ է նա ստացել նույն տարում

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի

Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզից ներկայացված սուբվենցիոն 24 ծրագիր

Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ձեռնարկվում են քայլեր Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող հայերի ՀՀ վերադարձի համար

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցների հատվածում

Կհիմնանորոգվի Ծաղկուտի համայնքային կենտրոնը

114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը․ պահանջում է անվավեր ճանաչել նախարարի հայտարարած խիստ նկատողությունը

Մեծ Մասրիկում կլուսավորվի 7 փողոց

Հեռավար դասերի լավ կողմերից է ստեղծագործական ազատությունը, վատերից՝ խիտ դասացուցակը և ծնողների անհարկի միջամտությունները

Գյումրու տուն-ինտերնատի ևս 2 խնամյալ է հիվանդանոցում մահացել. կորոնավիրուսի նոր դեպքեր հաստատությունում չեն հայտնաբերվել

Տրդատ Սարգսյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար

Կվերանորոգվի Առատաշեն համայնքի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը. սաների թիվը կավելանա 40-ով

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են