Երևան
12 °C
«Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակությունը, դիտորդական կազմակերպությունները, քաղաքական ուժեր բարձրաձայնել են, որ ընտրողների ցուցակները կեղծվում են եւ օգտագործվում իշխանության շահերից բխող արդյունքներ արձանագրելու համար: Այս համաձայնագրով հիմքեր են դրվում լուծելու առաջ քաշված հարցերը». անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության եւ իշխանության կողմից շաբաթ օրը նախաստորագրված ՀՀ նոր ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայտարարությանը՝ այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փոխտնօրեն Սոնա Այվազյանը:
Միեւնույն ժամանակ, ըստ նրա, դեռ առաջարկվող մեխանիզմները պետք է կյանքի կոչվեն, որ երեւա, թե որքանով են գործուն, բայց տեսականորեն հույս են տալիս, որ պատշաճ վերահսկողության դեպքում կարող են կանխարգելել ցուցակների հաշվին ուռճացած թվեր ներկայացնելը եւ ընտրությունների արդյունքները կեղծելը:
«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանն առանձնացրեց իր կարծիքով այն ամենաէական կետերը, որոնց շուրջ համաձայնություն է ձեռքբերվել:
«Ամենաէական կետերից է ստորագրված ցուցակների հրապարակման փաստը, որն էապես հնարավորություն կտա կանխարգելելու այլ անձանց փոխարեն քվեարկությունները, լցոնումները եւ քվեարկության արդյունքների կեղծման տեսքով արտահայտվող խախտումները»,- ընդգծեց փաստաբան Եգորյանը, հավելելով, որ էական է համարում նաեւ ընտրախախտումներ իրականացնողների նկատմամբ քրեական օրենսգրքում նախատեսվող խստացումները:
Չնայած այս փոփոխություններին, Եգորյանի համոզմամբ, չեն լուծվում բոլոր խնդիրները: Նա կարծում է, որ այս ամենն իրականացնելու համար դեռ իրական ջանադրություն է պահանջվելու:
«Իշխանությունը պետք է ստույգ երաշխիքներ տրամադրի հանրությանը, որ այն բոլոր համակարգերը, որոնք անհրաժեշտ են հրապարակված ցուցակների ստուգման համար, բացակայող անձանց ստուգման համար, պետությունը կիրառելու է: Ցանկացած անձի հանրապետությունից բացակայության եւ հանրապետությունում քվեարկության պահին ներկայության հարցը պետությունն ունակ է բացահայտելու եւ ներկայացնելու հանրությանը...Մենք կարծում ենք, որ այս կառուցողական կամքը պետք է շարունակվի, որ առաջիկայում ստեղծվի այնպիսի շտեմարան, որը հասանելի կլինի ընտրական պրոցեսի մասնակից բոլոր շահագրգիռ կազմակերպություններին եւ այդ ստուգումը պետության բացառիկ մենաշնորհը լինելուց կդադարի, եւ ցանկացած շահագրգիռ մեկը կկարողանա իրականացնել հանրապետությունում գտնվող եւ բացակայող անձանց ստուգում»,- նշեց Եգորյանը:
«Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանն իր խոսքում կարեւորեց տեղամասերի՝ տեսախցիկներով հագեցման հնարավորությունը:
«Սա ամբողջը չի, այն, ինչ-որ քաղհասարակությունը եւ մենք որպես փորձագետներ առաջարկում էինք, սակայն էական է»,- ընդգծեց Զեյնալյանը:
Ամփոփելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները՝ «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ այսպիսի ձգձգման պատճառն այն է, որ տարիներ շարունակ իշխանությունների նկատմամբ կուտակվել է հիմնավորված եւ խորը անվստահություն՝ խոստումները կատարելու առումով:
«Նույնիսկ խորհրդարանում ընդունած դրույթներից իշխանությունը հետո հետ է կանգնում, այնպես որ կան որոշակի մտահոգություններ: Բայց հույս ունենք, որ գոնե այս անգամ հիմքեր չունեն հետ կանգնելու»,- հույս հայտնեց Նավասարդյանը: Միեւնույն ժամանակ նա արձանագրեց Նոր ընտրական օրենսգրքում առկա մի քանի բացեր՝ հատկապես, կապված դիտորդների լիազորությունների, լրագրողների ազատ գործելու հնարավորության հետ:
Խոսք գնաց նաեւ այն մասին, թե ինչու քաղհասարակության ներկայացուցիչները չնախաստորագրեցին համաձայնագիրը:
Բորիս Նավասարդյանն ասաց, որ քաղհասարակության ներկայացուցիչների ֆունկցիան ի սկզբանե փորձագիտական խորհրդակցություն տրամադրելն էր եւ նախատեսված չի եղել, որ պետք է ստորագրեին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT