Երևան
12 °C
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2019 թվականի փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ 2009-2016 թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը ծառայության շահերին հակառակ չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ վերադասի ազգականներին նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով։
Մասնավորապես, հիշյալ պաշտոնատար անձն իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ շուրջ 80 միլիարդ ՀՀ դրամի պարտավորությունների դիմաց տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով իրացումը ՊԵԿ նախագահի ազգականների մասնակցությամբ հիմնադրված ընկերությանը, ինչպես նաև իր գործողություններով ազատել է այդ ընկերությունը 5.000.000 եվրոյին համարժեք ներդրում կատարելու պարտավորությունից:
Բացի դրանից, իմանալով, որ վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների կողմից օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը 6.000.000 ԱՄՆ դոլարի չափով փոխառություն է տրամադրել տնտեսվարող սուբյեկտի, որի գույքերի վրա չկատարած հարկային պարտավորություններն ապահովելու նպատակով դրվել է արգելանք, փոխառության վերադարձն ապահովելու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով և անտեսելով օրենսդրությամբ սահմանված պահանջները, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համապատասխան հարկային տեսչության պետին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կիրառված արգելանքները վերացնելու ուղղությամբ։
Հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետևանքով 2 դրվագով էլ հեղինակազրկվել է պետական մարմինը, խաթարվել է դրա բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների կատարումն ապահովելու հետ կապված հարաբերությունները և գրավադրված գույքի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ, պետությանը պատճառվել է մոտ 125 միլիոն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 միլիարդ ՀՀ դրամի նյութական վնաս:
Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի, այնուհետև ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել
Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին
Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է
Աբու Դաբիում մեկնարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
Ժամանեցինք Աբու Դաբի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ
Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը
Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան
Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը
Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է
ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերություններ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև
Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ
Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ
Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ
Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը
Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ
Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը
«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն
Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի
Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով
Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT