Երևան
12 °C
Թեհրանից Հայաստան ժամանած կորոնավիրուսով վարակված ՀՀ 29-ամյա քաղաքացին մեկուսացված է: Այս մասին ընթացող ասուլիսում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այն ինչ տեղի է ունեցել երեկ, ճիշտ հայտնաբերված դեպք է: Թեհրանից բոլորին ուղեկցել է մեր մասնագետը: Բոլորը եղել են դիմակներով: Եվ ուղեւորները, եւ անձնակազմը կրել են դիմակներ, ՀՀ-ում ունեցել են դուրս գալու առանձին ուղի, պրակտիկորեն չեն շփվել այլ անձանց հետ, եւ վտանգ քիչ են ներկայացրել այլոց համար: Չեն ունեցել ախտանշաններ եւ բոլորը գնացել են տուն: Հիմա, երբ կա այս դեպքը, ըստ միջազգային ռեկոմենդացիաների, եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված որեւէ անձ, անկախ նրա մոտ եղած հիվանդության ծանրությունից խորհուրդ է տրվում նրանից երկու շարք առաջ, երկու շարք ետ, եւ իր շարքը մեկուսացնել 14 օր ժամանակով, ինչն այս պահին կատարվում է, եւ արդեն ավարտական փուլում է: Նաեւ մեկուսացվել են ուղեւորին կնոջ հետ տուն տարած մարդիկ: Տաքսի ծառայությունից չեն օգտվել նրանք: Վարչապետի գրառումը հիմնված է եղել իմ տված ինֆորմացիայի վրա, որն այդ պահին ամբողջական չի եղել, եւ ԱԱԾ-ն մի քանի ժամում պարզեց այդ տեղեկատվությունը: Նույնը վերաբերում է հիվանդանոց գնալուն: Քաղաքացին հիվանդանոց է գնացել շտապօգնության մեքենայով, որի անձնակազմը նույնպես մեկուսացվում է: Դրանից դուրս գտնվողները չեն համարվում ռիսկի գոտում գտնվող անձինք: Չնայած շատ քիչ է այլ անձանց վարակելու հավանականությունը, մենք բոլոր ուղեւորներին պահում ենք հսկողության տակ»,-ասաց նախարարը:
Հայտնաբերված դեպքը հանրային առողջապահական լուրջ վտանգ չի ներկայացնում, ավելին, ըստ Արսեն Թորոսյանի, հիվանդի համար եւս վտանգ չի ներկայացնում, քանի որ այս պահին փաստացի այդ անձը մեկուսացված է հիվանդանոցում, սակայն որեւէ բուժական միջամտություն չի իրականացվում նրա նկատմամբ:
Առողջապահության նախարարությունը մինչ օրս 117 թեստ է իրականացրել:
Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ նոր կորոնավիրուսով վարակվածության տարածվածությունը կանխարգելելուն ուղղված ՀՀ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին, եւ ավելին են հաճախ, քան այլ երկրների կողմից արվող միջոցառումներն են: «Խոսքը նաեւ ՀՀ-ից շատ ավելի զարգացած եւ հարուստ երկրների մասին է: Թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է: ՀՀ ԱՆ կողմից իրականցված աշխատանքները, որոնք մեկնարկել են հունվարի 22-ից, երբ ԱՀԿ-ն առաջին արտակարգ ժողովն արեց այս վիրուսի վերաբերյալ, էֆեկտիվ են եղել: Այսքան ժամանկ ՀՀ-ում չենք ունեցել վիրուսի բերովի դեպք: Որեւէ երկիր ապահովագրված չէ այս վարակն ունենալու հանգամանքից: Չեմ ուզում ապագայի կանխատեսումներ անել, սակայն պետք է նշեմ, որ մեր կողմից կատարվող աշխատանքները թույլ են տալիս առավելագույն չափով կանխարգելել լոկալ դեպքերը, որովհետեւ սա ընդամենը բերովի դեպք էր, որն իհարկե նոր քայլեր անելու անհրաժեշտություն է առաջացրել,»,-շեշտեց նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով
Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը
Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT