Քրեական գործի 82 թերթում որեւէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին. պաշտպան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում քիչ առաջ սկսված դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանը հայտարարություն արեց:

Այն պահին, երբ նախագահող դատավոր Վահե Միսակյանը ճշտում էր ամբաստանյալների ինքնությունը, ընթերցեց նաեւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործում առկա տվյալները: Այնուհետեւ դիմելով Սերժ Սարգսյանին՝ հետաքրքրվեց՝ ճի՞շտ էին արդյոք ներկայացված տվյալները, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ոտքի չկանգնելով:

Դրանից հետո նրա պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ քրեական գործի 82 թերթում որեւէ նշում չկա Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին՝ խնդրելով պետական իրավասու մարմիններից պահանջել այդ տվյալները՝ կցելով գործի նյութերին.

«Դատաքննության հենց սկզբից, երբ պարոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, բազմաթիվ են խախտումները, ես կդժվարանամ նաեւ հաշվել, թե իմ ներկայացրած քանի միջնորդություն է մերժվել, այդ խախտումները ավարտվեցին մեղադրական եզրակացության կազմամբ, հիմա էլ չի ներկայացվում պարոն Սարգսյանի անձի բնութագիրը»: Ամրամ Մակինյանն ընդգծեց՝ պարտադիր չէ, որ օրենքը քննիչի համար նման պարտականություն է սահմանել. «Ինչո՞ւ չի նշվել, որ երրորդ նախագահը արցախյան ինքնապաշտպանական ուժերն է ղեկավարել, որ եղել է ՊՆ նախարար, արդյոք նրա անձը չե՞ն բնութագրում նաեւ իրադարձությունները, որ տեղի են ունեցել 1989-93 թթ., այն, որ 1994 թվականի զինադադարը ստորագրվել է Սերժ Սարգսյանի կողմից»: Պաշտպանի խոսքով՝ Սարգսյանը 14 տարի անընդմեջ պատասխանատվություն է կրել ՀՀ սահմանների պաշտպանության համար, իսկ 2008-18 թթ. նախագահ հանդիսանալով՝ եղել է Գերագույն գլխավոր հրամանատար, ինչի մասին որեւէ նշում եւս չկա:

Պաշտպանի այս հայտարարությանն առարկեց մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը՝ ասելով, որ վարույթն իրականացնող մարմինը նշել է այն հանգամանքները, որոնք իրեն հայտնի են դարձել քրեական գործով. «Իսկ պաշտպանի կողմից նշվածներն արդեն հայտնի տեղեկություններ են, եւ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ դրանք քրեական գործում ներառելու անհրաժեշտություն չկա, եթե, ամեն դեպքում, պաշտպանները գտնում են, որ դրանք կարեւոր նշանակություն ունեն, զրկված չեն քրեական գործում դրանք ներառելուց»:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավորը հայտնեց, որ միջնորդության քննությանը կանդրադառնա ավելի ուշ:

Այս պահին դատավորը ճշտում է մյուս ամբաստանյալների ինքնությունը:

Նշենք, որ մեղադրող դատախազը դատավորի ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքին, որ ամբաստանյալները դատավորի հետ խոսելիս ոտքի չեն կանգնում, ինչից հետո Բարսեղ Բեգլարյանն անմիջապես ոտքի կանգնեց: Նախագահող դատավորն էլ ասաց, որ թույլատրում է նստած դիրքորոշում հայտնել, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի նիստերի դահլիճում աշխատող լրագրողներին: Դատավորը հետաքրքրվեց դատավարության մասնակիցներից՝ արդյոք առարկություն չունեն նստած ելույթ ունենալու հետ կապված, եւ մասնակիցները առարկություն չներկայացրին:

Ամբաստանյալ Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանը եւս նշեց, որ քրեական գործում ներառված չեն իր պաշտպանյալի անձը բնութագրող տվյալներ, ապա թվարկեց, թե ինչ կոչումներ, մեդալների է նա արժանացել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2413 դիտում

Ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. կա ձերբակալված

Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը. Reuters

Աշտարակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ դեսպանություն

Մահացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը․ ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել

Թուրքիան թույլ չի տա իր օդային, ցամաքային և ծովային տարածքներն օգտագործել ռազմական գործողությունների համար

Լավ չհասկացա՝ ընդդիմությունը նեղվե՞լ է, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դուրս ենք մնացել․ Ալեքսանյան

ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է․ Իրանի ԱԳՆ

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել․ քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանում զոհված դպրոցական երեխաների թիվը հասել է 60-ի

Դուբայի միջազգային օդանավակայանը կաթվածահար է. բոլոր չվերթերն անորոշ ժամանակով դադարեցվել են․ տեսանյութ

Շարունակվող հակամարտությունը վտանգավոր է․ Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ պետք է հրավիրել․ Մակրոն

Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի վրա

Բավրայի մաքսային անցակետը բեռնատարների համար փակ է․ ինչ է առաջարկվում վարորդներին

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Լավ ենք, դուք լավ լինեք վարչապետ ջան․ ՔՊ ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է․ լուսանկարներ

Ցուցաբերել առավելագույն զսպվածություն․ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր

Ահազանգին օպերատիվ արձագանք է եղել․ ինչ է կատարվել Սևանավանքում զբոսաշրջային խմբի և զբոսավարի հետ

Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին

Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է՝ հստակ դիրքավորվիր․ Խաչատրյան

Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է․ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին․ ԱԳՆ

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման լիազորության շրջանակում բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն-ի գույք, դրամական միջոց

Մահվան ու սգի գործակալներն իրենց լրատվականներով ակտիվացան․ ցավում են, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ ձյուն ու անձրև կտեղա․ լեռնային շրջաններում բուք կլինի

«Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան և կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը․ Ղևոնդյան

Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է դատախազությունների աշխատանքը

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել․ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ․ տեսանյութ

Առաջին կանգառը՝ Մեծամոր․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը․ տեսանյութ

Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել

Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ

Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Իրանի դեմ

Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի hարձակումներից․ ԶԼՄ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ վայր

Ինչն է Տեր-Պետրոսյանին մղում թավալվել տարատեսակ օլիգարխների, մոնղոլ-թաթարների ոտքերի տակ․ ընդ որում՝ ապարդյուն

Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները