Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր

28/02/2026 schedule21:40

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «գուժել» է (թե՞ «ավետել»), որ չի մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին՝ մի շարք հիմնավորումներ բերելով։

Ուշադրություն է գրավում ներկայացված հիմնավորումներից այս մեկը․ ««Հայրենիք» կուսակցության գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական»։

Ի՞նչ նկատի ունի այս տողը գրած կուսակցության վերնախավը, երբ ընդդիմադիր դաշտի թիվ մեկ «ծրագրային առաջնահերթությունը» եղել է, կա ու լինելու է Նիկոլ Փաշինյանին հեռացնելը՝ նորից ուզուրպացնելու կառավարական կաբինետները։ Նպատակ, որի իրագործումը Վանեցյանն ու ռևանշիստական խմբակը փափագում էին 2021-ի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում՝ դաշինք կազմելով Սերժ Սարգսյանի հետ։ Նաև 2022-ին, երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի կարգավիճակում նստացույց էր անում՝ տուն ուղարկելու Փաշինյանին, հետո էլ «Դիմադրության» շարժմանը միանալով։

Այդ նույն իշխանազրկման անփոփոխ օրակարգով ու առաջնահերթությամբ Վանեցյանը «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, հիշեցնենք, դաշինք կազմեց մեկ տարի առաջ ու մասնակցեց Գյումրիում իշխանությունը «զախվատ անելու» օպերացիային։

Արդ, ի՞նչն է պատճառը, որ Վանեցյանը «նաջարյանաբար» մտափոխ եղավ ամենապատասխանատու պահին՝ որոշելով բաց թողնել համապետական ընտրությունների միջոցով իշխանության «զավթման» հերթական ու հոյակապ «շանսը»։

Նկատենք, որ ԱԱԾ նախկին տնօրենը ընդամենը երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 13-ին, հայտարարություն էր տարածել, թե «Հայրենիք» կուսակցությունը և ինքը ընտրություններին մասնակցում են Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար։

«Վստահ եմ, որ կկարողանանք ու հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր հիմնական ուժերի ճիշտ համագործակցությունը։ Եթե չլինի այդ համագործակցությունը, և բոլորը միայն իրենց շահով ու իրենց ամբիցիաներով առաջնորդվեն, որևէ օգուտ չենք ունենալու։ Վստահ եմ, որ այդպես չի լինի, ու գիտեմ, որ ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են ու աշխատում են մի նպատակի համար։ Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակը ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն է այս իշխանությունից ազատվելը, և ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք»,- ասել էր նախկին պաշտոնյան։

Փաստորեն երկու շաբաթվա ընթացքում Վանեցյանի վստահությունն ու լավատեսությունը ի չիք դարձան ընդդիմադիր դաշտի ամբիցիաների ու շահերի, այն է՝ ընդդիմադիր գործիչների ոչ ամբիցիոզ լինելու և մեկ միասնական շահով առաջնորդվելու մասով։ Այլապես ինչո՞ւ պետք է Վանեցյանի պես փորձված «չեկիստը», Սերժ Սարգսյանի նախկին քաղդաշնակիցն ու պարտնյորը խոսեր «դաշինքի ձևավորման անհնարինության» մասին։

Հընթացս վերհիշենք, թե ովքեր են ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները՝ Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ՝ ի դեմս Իշխան Սաղաթելյանի, Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, ինչպես նաև նորահայտ խաղացողները՝ «Արմեն Թաթոյան & ընկերներ»:

Ենթադրելի է, որ Վանեցյանն ու նրան ինստրուկտաժ անողները հորդորել են չմտնել քաղաքական պայքարի մեջ՝ հաշվի առնելով նրանց հանրային խիստ «ջախջախիչ ցածր» հեղինակությունը՝ խուսափելու ևս մեկ անգամ ու վերջնականապես խայտառակ լինելուց։ 

«Պատիվ ունեմ»-ը, հիշեցնենք, 2021-ին խորհրդարան մտավ, ինչպես ասում են, «երեսի զոռով» (օրենքի պահանջն էր՝ խորհրդարան պետք է անցնի նվազագույնը երեք ուժ)։ Բայց ինչպես գետն ամեն անգամ գերան չի բերում, այնպես էլ երեսը միշտ չէ, որ ի վիճակի է լինում «զոռ տալ» ու «զոռուժով» հասցնել իր տիրոջը նպատակին։

Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, ինչպես հայտնի է, դաշինքների շեմը բարձրացվել է՝ 3 ուժից ձևավորված դաշինքի համար՝ 8,4, ավելի ուժերի դեպքում՝ 10 տոկոս, մեկ կուսակցության համար անցողիկ շեմն էլ 4 տոկոսն է։

Ընդդիմադիր դաշտի պրոռուսական ուժերի մեծամասնության պայմաններում փաստորեն «Հայրենիք»-ը այդպես էլ չի կարողացել գտնել առնվազն մի երկուսին, որոնց հետ հնարավոր կլիներ «կպնել» ու դաշինք կազմել։ Սա, նկատենք, վկայում է քաղաքական դաշտի պրոռուսական սեգմենտի էքսցենտրիկ, եթե կուզեք՝ անգանգ ու անգաղափար լինելու մասին, այլապես գաղափարը, նպատակը կհաղթեին ամբիցիաներին ու նեղկլանային շահերին։

Վանեցյանը փաստորեն ընտրապայքարին միայնակ մասնակցելու տարբերակն էլ չի դիտարկել՝ ենթադրաբար հույս չունենալով, որ կարող է անգամ 4 տոկոս հավաքել։

Միով բանիվ՝ ռադիկալ ընդդիմադիր դաշտը ինչ ձևաչափով էլ մասնակցի ընտրություններին, մեծագույն խնդրի առաջ է կանգնելու՝ օրակարգի բացակայության։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե մրցունակ, այլընտրանքային օրակարգի մասին է, այլ հենց օրակարգի, դրա բացակայության։

Հին օրակարգերը, որոնք գործարկվել են 2021-ին հետպատերազմական դեպրեսիայի մթնոլորտում, այլևս չեն աշխատելու, քանի որ «մինչև քոք» մաշվել ու հյուծվել են՝ պարտվելով ռացիոնալիզմին ու պրագմատիզմին, որոնց կրողը, ի դեպ, իշխանության աղբյուրն է՝ ժողովուրդը։ Կառավարող ուժի գլխավոր խաղաղության օրակարգը ջախջախելու է դրան հակասող ցանկացած նարատիվ ինչ փաթեթավորմամբ էլ ներկայացված լինի՝ սկսած «Արցախ վերադարձ»-ից մինչև «մենք կգանք, ավելի լավ պայմաններով կվերաբանակցենք TRIPP»-ը, «թարազուի» կբերենք ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները և այլն և այլն։

Ընտրապայքարի գլխավոր օրակարգ թելադրողը, ինչպես որ այս ընթացքում՝ մասնավորապես 2021-ի հունիսի 21-ից սկսած, այնպես էլ այժմ կա և մնում է կառավարող ուժը։ Մյուս քաղաքական մանր ու մեծ դերակատարները զբաղված են եղել և են այդ օրակարգից սնվելով, դրան հակադրվելով, այն խեղաթյուրելով, դրա վրա պարազիտանալով այդ պրոցեսից բխող ջախջախիչ հետևանքներով։

Հեղինե Մանուկյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8541 դիտում

ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ

Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով

Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար

ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան

Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի

Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ

ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում

Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը

Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին

Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին

Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան

Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել

Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ

Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին

Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը

Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու

Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք

Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Տվյալը, թե Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը. Փաշինյան

Շենգավիթում տաջիկը սպանել է 62-ամյա տղամարդուն՝ չհավատալու համար, որ ինքը Քրիստոսն է. բացառիկ մանրամասներ

Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ

ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ

Երևի հոր 400 հազար դրամ աշխատավարձով են դարձել ոսկու հանքի տեր, սատկած առյուծ թամբել. Չախոյան

Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը. Փաշինյան

Վենսին նման գիրք նվիրելը ես համարել եմ սադրիչ գործողություն. վարչապետը՝ Էդիտա Գզոյանի ազատման որոշման մասին

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է՝ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է

Կարո՞ղ է Հայաստանում պատերազմ կա, ես տեղյակ չեմ, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք. Փաշինյան

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է

Ակադեմիական քաղաքի արվեստի կլաստերի ձևավորմանն աջակցելու նպատակով ՀՀ-ն կհամագործակցի 2 հեղինակավոր բուհի հետ

Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ, այն զգացվում է գործնականում. Ալիև