Երևանին պետք են նոր զրուցարաններ, նստարաններ, տեսակավորված աղբի տարաներ, եզրաքարեր. հայտարարվել են մրցույթներ

Երևանի քաղաքապետարանը երեկ հայտարարել է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շինարարական ծառայությունների և գույքի գնման մրցույթների մասին:

Առաջարկվում է նախագծանախահաշվարկային փաստաթղթեր կազմել և ներկայացնել՝ 16-րդ թաղամասի 1-ին շղթայի այգում ջրավազանի կառուցման աշխատանքների իրավունքի ձեռքբերման համար:

Արաբկիր վարչական շրջանում անհրաժեշտ է կատարել փողոցների եզրաքարերի վերանորոգման աշխատանքներ. գնման ընթացակարգի մանրամասներին կարելի է ծանոթանալ նշված հղումով:

Խոստումնալից փոփոխություններ են նախատեսվում Շենգավիթ վարչական շրջանում. բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման և պահպանման աշխատանքների ձեռքբերման պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ: Նախատեսվում է ձեռք բերել 10 զրուցատաղավար, 150 նստարան և տեսակավորված աղբի 53 տարա. ձեռքբերման նպատակով հրապարակված են գնման ընթացակարգի հայտարարությունը և հրավերը։ Անհրաժեշտ մեծ ու փոքր զրուցատաղավարների տեխնիկական բնութագրի մեջ նշված է, որ դրանք պիտի ամրացված լինեն պողպատե ամրաններով ու խողովակներով, պիտի ունենան մետաղական հիմնակմախք և մետաղակղմինդրե տանիք:

150 նստարանները պիտի լինեն 170 սմ երկարությամբ, 50 սմ լայնությամբ, գետնից՝ 48 սմ բարձրությամբ. նստելատեղը և թիկնակը պետք է պատրաստված լինեն ամուր, դիմացկուն տեսակի փայտե չորսվակներից, հղկված և փայլեցված, ներկված բաց շագանակագույն լաքով։

53 աղբամանների համար նշված է, որ պիտի լինեն չօգտագործված և փոքր: Հետաքրքիր է, որ «փոքր» աղբամանները պիտի լինեն 150 լ ներքին ծավալով մետաղական տարաներ՝ աղբի առանձին հավաքման համար, մետաղից պատրաստված փոշու ծածկույթով: Պիտի հագեցած լինեն երեքական աղբարկղով՝ յուրաքանչյուրը 60 լ տարողությամբ՝ նախատեսված առանձին աղբի հավաքման համար, պատրաստված ցինկապատ պողպատից և պատված սև փոշու ներկով /порошковую краску/:

Բացի այդ, աղբարկղի վրա պիտի փակցվեն կպչուն պիտակներ, որոնք կնկարագրեն այն աղբի տեսակը, որի համար նախատեսված է այս կամ այն դույլը: Աղբարկղի վերին մասը՝ ծածկը, պիտի պատրաստված լինի պաշտպանիչ ծածկույթի տեսքով՝ այս կամ այն աղբը լցնելու համար նախատեսված առանձին անցքերով: Ներսում պիտի տեղադրված լինեն յուրաքանչյուրը 48 լիտր տարողությամբ հատուկ ցինկապատ տարաներ (կլոր՝ պլաստիկի համար, քառակուսի՝ տարբեր /խառը/ թափոնների և եռանկյուն՝ թղթի համար): Այս աղբարկղերը պիտի լինեն 40 կգ, 87 սմ բարձրությամբ և 38 սմ լայնությամբ:

Նշենք նաև, որ Երևանի Շենգավիթ, Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների եզրաքարերի վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման ընթացակարգի մասին ևս հայտարարություն է հրապարակվել, սակայն տեխնիկական պահանջները դեռևս հասանելի չեն: Ակնհայտ է՝ գարնան գալու հետ Երևանը պատրաստվում է թարմանալ ու նորոգվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2789 դիտում

Ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. կա ձերբակալված

Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը. Reuters

Աշտարակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ դեսպանություն

Մահացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը․ ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել

Թուրքիան թույլ չի տա իր օդային, ցամաքային և ծովային տարածքներն օգտագործել ռազմական գործողությունների համար

Լավ չհասկացա՝ ընդդիմությունը նեղվե՞լ է, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դուրս ենք մնացել․ Ալեքսանյան

ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է․ Իրանի ԱԳՆ

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել․ քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանում զոհված դպրոցական երեխաների թիվը հասել է 60-ի

Դուբայի միջազգային օդանավակայանը կաթվածահար է. բոլոր չվերթերն անորոշ ժամանակով դադարեցվել են․ տեսանյութ

Շարունակվող հակամարտությունը վտանգավոր է․ Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ պետք է հրավիրել․ Մակրոն

Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի վրա

Բավրայի մաքսային անցակետը բեռնատարների համար փակ է․ ինչ է առաջարկվում վարորդներին

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Լավ ենք, դուք լավ լինեք վարչապետ ջան․ ՔՊ ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է․ լուսանկարներ

Ցուցաբերել առավելագույն զսպվածություն․ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր

Ահազանգին օպերատիվ արձագանք է եղել․ ինչ է կատարվել Սևանավանքում զբոսաշրջային խմբի և զբոսավարի հետ

Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին

Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է՝ հստակ դիրքավորվիր․ Խաչատրյան

Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է․ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին․ ԱԳՆ

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման լիազորության շրջանակում բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն-ի գույք, դրամական միջոց

Մահվան ու սգի գործակալներն իրենց լրատվականներով ակտիվացան․ ցավում են, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ ձյուն ու անձրև կտեղա․ լեռնային շրջաններում բուք կլինի

«Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան և կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը․ Ղևոնդյան

Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է դատախազությունների աշխատանքը

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել․ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ․ տեսանյութ

Առաջին կանգառը՝ Մեծամոր․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը․ տեսանյութ

Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել

Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ

Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Իրանի դեմ

Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի hարձակումներից․ ԶԼՄ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ վայր

Ինչն է Տեր-Պետրոսյանին մղում թավալվել տարատեսակ օլիգարխների, մոնղոլ-թաթարների ոտքերի տակ․ ընդ որում՝ ապարդյուն

Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները