Երևան
12 °C
1988-ի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած դեռ բազմաթիվ ընտանիքներ սպասում են այն օրվան, երբ կունենան իրենց բնակարանները: Ավելի քան 30 տարի իշխանություններից միայն խոստումներ ստացած ընտանիքներն այսօր հավատում ու սպասում են, թե երբ կզանգահարեն մարզպետարանից ու կհրավիրեն բնակարանների գնման իրենց վկայագիրը ստանալու:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թ. բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով 1,291,572.0 հազ. դրամ ուղղվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված և 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված գրավոր հարցման արդյունքում բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի(ԲԳՎ) տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, որից՝ 674,782.0 հազ. դրամը՝ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 121 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բնակարանների գնման վկայագրեր հանձնեց Սպիտակի տարածաշրջանի գյուղական համայնքներում ապրող 11 ընտանիքների: Շնորհավորանքի իր խոսքում Ղուկասյանն ասաց. «Հեղափոխությունից հետո՝ վարչապետի հանձնարարությամբ ու գլխավորությամբ, կառավարությունն այս հարցը օրակարգում էր պահում, եւ խնդիրը լուծելով շարունակում ենք առաջ շարժվել: Կառավարությունը 2 անգամ մարզպետարանին հատկացրեց մոտ 450 մլն դրամ՝ կիսակառույցները ավարտին հասցնելու համար, որը եւ հաջողությամբ ավարտեցինք: Նախորդ տարվա նոյեմբեր ամսին էլ մոտ 650 մլն դրամ հատկացվեց Լոռու մարզին: Մինչ այդ մենք հարցում ուղղարկեցինք մեր բոլոր շահառուներին, որոնցից 121-ը ընտրեցին բնակարանի գնման վկայագրի տարբերակը, եւ այդ 121-ից 11-ը դուք եք: Մյուսները եւս առաջիկայում կստանան իրենց ԲԳՎ-ները»,-ասաց Լոռու մարզպետը, մեկ անգամ եւս հիշեցնելով, որ ԲԳՎ-ների տրամադրման կարգում կան հստակ պայմաններ, որից ամենակարեւորն ու գլխավորն այն է, որ բնակարանը պետք է բնակվելու համար պիտանի լինի, եւ որ հանկարծ տարիներ անց խնդիրը նորից ի հայտ չգա:
Բնակարանի գնման վկայագիր ստացած ընտանիքները պարտավոր են բնակարանները գնել 6 ամսվա ընթացքում, հակառակ դեպքում, ԲԳՎ-ն ուժը կորցրած կճանաչվի. «Շնորհավորելով ձեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր համբերության համար…31 տարի սպասելը դա…մի ամբողջ սերունդ է մեծացել այդ անմարդկային պայմաններում: Ինձ համար, որպես մարզպետ, թեպետ ես պատասխանատվություն չունեմ նախորդների համար, բայց իմ համար ծանր է նայել ձեր աչքերի մեջ, երբ աղետից անցել է 31 տարի ու նոր ենք զբաղվում այդ հարցով»:
Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանն իր հերթին խորհուրդ տվեց լինել ուշադիր, որպեսզի բնակարանները չլինեն գրավադրված կամ կալանքի տակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին անդրադարձել են Հայաստան-Կատար հարաբերությունների հարցերին
Թևոսյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած
Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնի
Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար
Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր
Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23,8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ. տեսանյութ
ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո
Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս բռնnւթյան են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային
Թաիլանդը և Կամբոջան վերսկսել են մարտական գործողությունները՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար
Կատարել են խոշոր չափի թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. կա տուժած
Ինչպիսին են եղել օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին. քաղաքապետարանում ներկայացվել է իրավիճակը
Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ
Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հարմար է Ռուսաստանին, բայց ոչ Զելենսկիին, նա չի էլ կարդացել. Թրամփ
Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Տոյոտա»-ն հայտնվել է արհեստական լճակում
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում մշտական արգելքի. ԱՄՆ դեսպանություն
Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. բարդության 1 Բիս կանչով մեկնել է 3 մարտական հաշվարկ
Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգը
Բռնցքամարտի ԱԱ. նոր մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ
Գրառման ոչ հայեցի արտահայտություններն ու ձևակերպումները երևի դաստիարակության պակասի արդյունք են. Վարդանյան
Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ
Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու
Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան
Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել
Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե՛ եկեղեցու ներսում, թե՛ դրսում
Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան
Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը
Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ
Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան
Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան
Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան
Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան
«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն
Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT