Երևան
12 °C
Թաիլանդը հայտարարել է, որ երկուշաբթի օրը ավիահարվածներ է հասցրել Կամբոջային վիճելի սահմանի մի քանի հատվածներում կրկին բռնկված մարտերից հետո։ Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարի խախտման համար։
Թաիլանդի զինված ուժերը հայտնել են, որ տեղական ժամանակով ժամը 5:00-ի սահմաններում (ՀՀ ժամանակով ժամը 2:00-ին) սրվել են նոր բախումներ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն մեկ թաիլանդցի զինվոր, ութը՝ վիրավորվել։
Թաիլանդի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Կամբոջան տեղակայել է ծանր զենքեր և վերախմբավորել մարտական ստորաբաժանումները, ինչը կարող էր հանգեցնել լարվածության սրման։
«Այս գործողությունները ստիպել են Թաիլանդին օգտագործել օդային ուժեր՝ Կամբոջայի ռազմական կարողությունները զսպելու և թուլացնելու համար»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ն:
Իր հերթին Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թաիլանդական զորքերը մի քանի օր տևած սադրիչ գործողություններից հետո լուսաբացին երկու կետում հարձակվել են իրենց ուժերի վրա՝ հավելելով, որ կամբոջական զորքերը չեն արձագանքել։
Կամբոջայի նախկին երկարամյա առաջնորդ Հուն Սենը՝ ներկայիս վարչապետ Հուն Մանեի հայրը, թաիլանդական զինվորականներին անվանել է «ագրեսորներ», որոնք փորձում էին հրահրել պատասխան հարված, և կոչ է արել կամբոջական ուժերին զսպվածություն ցուցաբերել։
«Արձագանքի կարմիր գիծն արդեն գծված է: Ես կոչ եմ անում բոլոր մակարդակների հրամանատարներին սա փոխանցել սպաներին և զինվորներին»,- գրել է նա սոցցանցերում։
Reuters-ը, հղում անելով նահանգի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ Կամբոջայում տեղի ունեցած մարտերի հետևանքով ծանր վիրավորվել է երեք քաղաքացիական անձ։
Երկրների միջև եռացող սահմանային վեճը հուլիսին արդեն վերածվել էր հնգօրյա հակամարտության նախքան Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարը։ Հոկտեմբերին Թրամփը հատուկ կանգառ կատարեց Մալայզիայում՝ երկու երկրների միջև խաղաղության հռչակագրի ստորագրմանը ներկա գտնվելու համար։
Կամբոջան Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի այս ջանքերի համար և շարունակում է հավատարիմ մնալ իր խաղաղության «գործարքին»։
Հարավարևելյան Ասիայի Ազգերի ասոցիացիայի նախագահ Անվարն արդեն կոչ է արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և պահպանել հաղորդակցության բաց ուղիներ։
«Ռազմական գործողությունների վերսկսումը կարող է չեղյալ համարել հարևանների միջև հարաբերությունները կայունացնելու համար կատարված ծանր աշխատանքը»,- գրել է նա «X»-ում։
Վերջին տասնամյակներում Հարավարևելյան Ասիայի երկրները հազվադեպ են ռազմական բախումների մեջ մտել միմյանց հետ, իսկ սահմանային օդային հարվածները ավելի քիչ են, նշում է Reuters-ը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով
Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը
Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել
Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել
Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան
Երկրաշարժ Թուրքիայում
Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը
Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել
ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ
Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել
Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին
Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ
Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում
ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու
Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան
Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ. Թրամփ
Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է
Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել
Գյումրիում տուն է այրվել
Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը 10:30-ի դրությամբ
Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար
Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ. Պապոյան
Երևանում կահույքի պարագաների խանութ է այրվել
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ
Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը
Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել
«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ
ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT