Երևան
12 °C
Ուկրաինայի հարցով բանակցությունները մոտենում են ավարտական փուլին, օղակը կամաց-կամաց սեղմվում է, բայց անորոշություն է շարունակում պահպանվել մի շարք կարևոր հարցերում:
ԱՄՆ-ի կողմից մշակված ու ներկայացված խաղաղության առաջարկների մեծ մասը համաձայնեցված են, մնում են վիճելի մի քանի կետեր, որոնցից փոխզիջման հասնել չի հաջողվում հատկապես 2-ի շուրջ:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու խաղաղության բանակցությունները մտնում են իրենց վերջին փուլ, սակայն Դոնեցկի շրջանի և Զապորոժյեի ատոմակայանի ճակատագիրը մնում է չլուծված։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Ռոնալդ Ռեյգանի անվան պաշտպանության ֆորումում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը հասել է վճռորոշ փուլի։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «հաղթարշավի վերջին 10 մետրը» միշտ ամենադժվարն է:
Քելլոգը նշել է, որ Դոնբասի և Զապորոժյեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը բանակցություններում հիմնական խոչընդոտներն են, և երբ դրանք հաղթահարվեն, մնացած ամեն ինչ «իր տեղը կընկնի»։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ նախկինում էլ ծանր աշխատանք է կատարվել՝ հաշվի առնելով այս պատերազմի մասշտաբները։
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև նշել է «աննախադեպ կորուստների» մասին. նա ասել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը միասին կորցրել են ավելի քան երկու միլիոն մարդ, ինչն էլ իր հերթին հակամարտության՝ րոպե առաջ ավարտվելը դարձնում է չափազանց կարևոր։
«Ուկրաինան և Ռուսաստանը միասին կորցրել են ավելի քան երկու միլիոն մարդ։ Մտածեք այդ մասին, սրանք սարսափելի թվեր են։ Ահա թե ինչու մենք պետք է վերջ դնենք այս հակամարտությանը», - ընդգծել է Քելլոգը։
ԱՄՆ-ուկրաինական քննարկումներում ամենադժվար բանակցային թեմաների՝ տարածքային հարցերի և անվտանգության երաշխիքների շուրջ առաջընթացի բացակայությունը խոչընդոտում է բանակցային գործընթացի ընթացքը, քանի որ դրանք Կիևի համար կարմիր գծեր են և, հնարավոր է, Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների հիմնական խոչընդոտը:
Չնայած Վաշինգտոնի մեծ աշխատանքին ու ջանքերին, ռուս-ուկրաինական երկարատև հակամարտության հանգուցալուծումը դեռևս բավական մշուշոտ է. Ռուսաստանը կատեգորիկ է վերաբերում որևէ հարցում զիջման գնալուն ու զգույշ վարվում ամեն քայլի, հայտարարության ու կանխատեսման մեջ: ԱՄՆ-ն շտապում է, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է նոր փառքի դափնիներ վաստակել, այդ մասին են վկայում նրա գրեթե ամենշաբաթյա հայտարարություններն այն մասին, թե Ուկրաինայի հակամարտության լուծումը դառնալու է «իր դադարեցրած 8-րդ պատերազմը»: Ուկրաինայի դիրքորոշումը ավելի շատ նման է շատ հարցերում «գլուխը կախ» համաձայնելուն, որովհետև մի կողմից ճնշում է Վաշինգտոնը, մյուս կողմից՝ թուլացել է Եվրոպայի աջակցությունը և երրորդը՝ սպառվում են երկրի ուժերը ու Զելենսկին էլ, իշխանության մյուս օղակներն էլ հասկանում են՝ համաձայնության եզրեր գտնել առանց զիջումների, գրեթե անհնար է:
Նախորդ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ձեռնարկատեր ու Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հանդիպումը, որը տեղի է ունեցել Կրեմլում, տևել է գրեթե հինգ ժամ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ հանդիպումը կենտրոնացել է ոչ թե կոնկրետ ձևակերպումների, այլ Ուկրաինայի կարգավորման ԱՄՆ ծրագրի էության վրա։
Ընդգծվել է, որ դեռևս փոխզիջում չի գտնվել, սակայն որոշ ամերիկյան առաջարկներ ընդունելի են թվացել քննարկման համար։
Ուշակովը նաև ասել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը շոշափել են տարածքային հարցեր, առանց որոնց Մոսկվան չի տեսնում ուկրաինական ճգնաժամի լուծում։ Ավելին, Ռուսաստանի նախագահը գնահատել է եվրոպացիների կողմից կարգավորման համատեքստում ձեռնարկված ապակառուցողական գործողությունները։ Պուտինը նաև «մի շարք կարևոր քաղաքական ազդանշաններ» է փոխանցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին։ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնել են չբացահայտել զրույցի էությունը. Ուշակովն ասել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու։
Հանդիպման մասնակիցները ընդգծել են, որ նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի ունեցած հակամարտության կարգավորման քննարկումներից հետո Միացյալ Նահանգները և Ուկրաինան որոշակի առաջընթաց են գրանցել։ Սակայն, աղբյուրները ABC News-ին հայտնել են, որ պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ տարածքային հիմնական հարցի՝ Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման շուրջ։ CNN-ի աղբյուրները նույնպես հաստատել են այս հարցում առաջընթացի բացակայությունը. Ուկրաինան հրաժարվում է դուրս բերել իր զորքերը 2022 թվականից սահմանադրորեն Ռուսաստանի մաս կազմող տարածքներից։
Մեկ այլ խնդրահարույց հարց են անվտանգության երաշխիքները։ France 24-ի փոխանցմամբ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես քննարկել է այս հարցը Ֆրանսիա կատարած իր այցի ժամանակ, որը եղել է դեկտեմբերի 1-ին։
Axios-ի փոխանցմամբ, ուկրաինական բանակցային թիմի ղեկավար, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը նույնպես մեկնել էր այնտեղ՝ այս և այլ հարցերի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով։
Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք կարգավորման առաջարկների փաթեթը, որի մասին լրատվամիջոցները սկսել են հաղորդել նոյեմբերի վերջին, թարմացվել է ԱՄՆ-Ուկրաինա քննարկումներից հետո։
Ուշագրավ մի դիպված կա. Ֆլորիդայում հանդիպումից երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին, Զելենսկին ազատել էր իր աշխատակազմի ղեկավար և ուկրաինացի գլխավոր բանակցողներից մեկին՝ Անդրեյ Երմակին։ Սկզբում նախատեսված էր, որ Երմակն էր ղեկավարելու ուկրաինական բանակցային թիմը Ֆլորիդայում։
Մինչ այդ էլ, նոյեմբերի 27-ին, Պուտինը, ելույթ ունենալով Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում, հայտարարել էր, որ Մոսկվան պարբերաբար առաջարկներ է ստանում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ եթե ուկրաինական զորքերը դուրս գան իրենց կողմից գրավված տարածքներից, մարտական գործողությունները նույն պահին կդադարեն։
«Եթե նրանք դուրս չգան, մենք դրան կհասնենք ռազմական ճանապարհով», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ խոսելիս նոյեմբերի վերջին Թրամփը ակնարկել է Եվրոպային ներգրավելու հնարավորության մասին՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում ապագա անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար: Նրա խոսքով՝ «Եվրոպան ակտիվորեն կներգրավվի դրանում»։ Ռուսաստանում այնքան էլ ոգևորված չեն եվրոպական միջամտության հայտարարություններից. ավելին՝ քանիցս դեմ են արտահայտվել Եվրոպայի մասնակցությանը:
Նոյեմբերի 20-ին Ուկրաինային ներկայացվել էրց խաղաղության ծրագրի նախագիծ, որը սկզբում պարունակում էր 28 կետ։ Փաստաթուղթը մշակվել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի թիմի կողմից, որը խորհրդակցություններ է անցկացրել Ռուսաստանի հետ։
Նոյեմբերի 21-ի իր ելույթում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան գտնվում է լուրջ արտաքին ճնշման տակ և կարող է դժվար ընտրության առաջ կանգնել։ Նա ընդգծել է, որ կառաջարկի հնարավոր այլընտրանքային լուծումներ և կապահովի, որ ԱՄՆ խաղաղության ծրագիրը հաշվի առնի Ուկրաինայի ազգային շահերը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ ծրագիրը ստացել է ոչ պաշտոնական ուղիներով։ Նա նշել է, որ դիվանագիտական դադարից հետո հայտնվել է Թրամփի 28 կետանոց խաղաղության ծրագրի նոր տարբերակը, որը թարմացվել է Ալյասկայի հանդիպումից հետո։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
8 տարի առաջ այս սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրներ Հայաստանը դիտարկում էին որպես ՌԴ դեֆակտո արբանյակ. Մակրոն
24 տարվա ընթացքում առաջին անգամ է Ուկրաինայի նախագահն այց կատարում Հայաստան, և սա նշանակալի փաստ է. Զելենսկի
Կոռուպցիոն դեպքերի նկատմամբ պետք է խիստ պատիժներ սահմանվեն. միլիոնատեր Ռոբերտ Քոչարյան
Լուսանկարներ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունից
Տասնյակ առաջնորդներ, Թուրքիայի փոխնախագահը պատմության մեջ առաջին անգամ են ՀՀ-ում. սա պատմական գագաթնաժողով է
ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում, որին հենց պատկանում է. Կոշտա
Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն և սովորում ենք ապրել խաղաղության մեջ. Ալիև
Եվրոպացի առաջնորդները ազատ շրջում են Երևանում, ընդդիմությունը համոզում է, թե Հայաստանում աղետ է. Չախոյան
Ալիևը տեսակապով միացել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին
««Հայր մերը» գիտե՞ս», «ալբանացի եմ». Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե «Հայր մերը» երեք լեզվով գիտի. տեսանյութ
Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին
Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան կհասնի պարարտանյութի նոր խմբաքանակ
Դիմավորում եմ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին. վարչապետ
Ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը. Ռոբերտա Մեցոլա
Դիմավորում եմ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին. վարչապետ
Դիմավորում եմ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին. Նիկոլ Փաշինյան
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին մասնակցել է 607 դպրոցի աշակերտ
Դիմավորում եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Իսպանիայի վարչապետի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում
Սերդար Քըլըչը կժամանի Հայաստան
Երևան եմ ժամանել երկու կարևոր հանդիպման համար․ Անտոնիու Կոշտա
Մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ՀՀ վարչապետը դիմավորում է առաջնորդներին
Աշխարհի այսքան երկրի ղեկավար է գալիս, ասում են՝ ՀՀ-ի ռեյտինգն ընկել է, կալուգացին էլ խոստանում է «տեղը գցել»
Վարչապետը Բարտ դե Վևերի հետ մասնակցել է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացմանը
«Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար»․ Մակրոնը երևանյան զբոսանքից տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը
Հայաստան է ժամանել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին
Հեռուստաաշտարակը փոխել է գույները մեր հյուրերի պատվին և ի նշանավորումն Երևանում անցկացվող ԵՔՀ գագաթնաժողովի
Պետական այցով Հայաստանում է Ֆրանսիայի նախագահը․ լուսանկարներ, տեսանյութ
Հայաստան է ժամանել Սան Մարինոյի ԱԳ, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարարը
Հայաստան է ժամանել Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման
ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների՝ տրվել է ընթրիք․ լուսանկարներ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան. տեսանյութ
Հուսով եմ՝ Ձեր այցելությունն իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամությանը. Խաչատուրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT